ասել եմ, ասում եմ ու կասեմ` ես որ մեծանամ, Ձմեռ պապ եմ դառնալու ու թող համարձակվի ինչ֊որ մեկը բարձրաձայնել, թե իբր ես գոյություն չունեն
ասել եմ, ասում եմ ու կասեմ` ես որ մեծանամ, Ձմեռ պապ եմ դառնալու ու թող համարձակվի ինչ֊որ մեկը բարձրաձայնել, թե իբր ես գոյություն չունեն
boooooooom (25.11.2016), Cassiopeia (27.11.2016), John (26.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Smokie (26.11.2016), Աթեիստ (26.11.2016), Գաղթական (28.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Ուլուանա (27.11.2016), Տրիբուն (28.11.2016)
Տղաս, երբ փոքր էր, մի անգամ հարցրեց. բա ո՞նց ա Ձմեռ Պապը մի գիշերվա մեջ հասցնում աշխարհի բոլոր երեխաներին նվերներ տանի: Հետո մի քիչ մտածեց ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. լավ, իմացա, կանգնեցնում ա ժամանակը, բաժանում նվերները, հետո նորից միացնում ժամանակը:
Քանի դեռ երևույթը բացատրվում է, արժե հավատալ: Այլապես ամեն ինչ էլ կարելի է կասկածի տակ դնել ու չոր-չոր ապրել
Գայուշը իրանից մեծերի հետ ա շփվում, դրանք իրան ասել էին, որ ձմեռ պապ չկա, մի օր իրար հետ մենակ տեղ էինք գնում, լրիվ «ուժերը կենտրոնացրեց» ու հարցրեց.
-Պապ, ձմեռ պապի կա՞, Հասիկոն ասում ա, որ դուք եք առնում նվերները։
-Գայ ջան, ձմեռ պապի, սանտա կլաուսի ու կաղանդ պապի մասին ամեն ինչը հենցնենց չի եղել, ժողովուրդը ունեցել ա նման մեկը, ով նվերներ ա բաժանել, դրա համար կա ձմեռ պապինու մնացածին հավատալու առիթ, բացի էդ, հրաշքներին հավատալը լավ բան ա, դու հավատա ու քո կյանքում անպայման հրաշքներ կլինեն։
Ուրախացավ ու էլ բան չհարցրեց։
Նատան պատմում ա, որ էդ խոսակցությունից հետո Նատային հարցրել ա.
-Բա որ իմ ուզածը խանութներում չկա, ձմեռ պապին որտեղի՞ց ա առնում։
Ու ինքն էլ միանգամից պատասխանել ա.
-Հա լավ, ստեղծում ա ուրեմ։
Էլինան, դե դեռ ուղղակի ուրախանում ա նվերներով։
Գայուշը մի քանի տարի ա տիկնիկի կալյասկա ա ուզում, մեծ, 3 ականի, որ կարողանա տիկնիկին մեջը դնի, մենք էլ միշտ մտածում էինք, որ դրա տեղը մի պետքական բան առնենք, ինչը ավելի շատ մեզ ա պետք քան իրան ու էս տարի որոշեցինք, որ վերջ, իրա ուզածը պիտի լինի ու իրա հրաշքը պիտի իականանա ու արդեն պատրաստել ենք իրա նվերը։
Էլինան ամեն օր ձմեռ պապիից նվեր ա ստանում, քանի որ մուլտեր ա նայում ու էդ մուլտհերքսներից ա ուզում։
Հա մենք ամեն օր Էլինային խաղալիք ենք առնում ու հա, երջանկությունը փողի մեջ չի, բայց ես ամեն օր իմ երեխեքի համար 1500 դրամով «երջանկություն» եմ առնում։
Էն որ էդ խաղալիքին սպասելուց ու վերցնելուց հետո էդ ուրախույունն ու աչքերի փայլը տեսնում ես, էլ ոչ մի բան պետք չի։
Հա, կարող ա մեկը մտածի երես եմ տալիս, եսիմ ինչ եմ անում, հա տենց լավ ա, իմ երեխեն ա, ես տենց ճիշտ եմ համարում։
Ես չգիտեմ ինչ կյանք կունենան իմ երեխեքը ու քանի ես կարամ իրանց համար երջանկությունը «առնեմ» ես միշտ էլ առնելու եմ։
Մի բան հիշեցի. ընկերուհուս տղան՝ 9 տարեկան, անվերապահորեն հավատում է Ձմեռ Պապի գոյությանը այնպես, որ եթե նրան ասեն ճշմարտությունը, թե իրեն ֆռացրել են՝ Ձմեռ Պապ գոյություն չունի, նա համարում է, որ ճիշտ հակառակը՝ իրեն ֆռացնում են այ հենց էն ժամանակ, երբ ասում են, թե գոյություն չունի: Եվ այդպես ֆռացնելու պատճառներն էլ իր համար բացատրելի են. որ նվեր չուզի:
Ի դեպ, անցյալ տարի, ընկերուհիս պատմում է, Ձմեռ Պապին ուղղված իր նամակում մեծ ցուցակ էր գրել նվերների՝ թե ինչ կուզենար ստանալ: Ու երբ ընկերուհիս վախեցած նայում է ցուցակին ու կմկմում՝ թե մի քիչ շատ չի՞..., տղան պատասխանում է. ՛՛Մա՛մ, մի անհանգստացի, էս բոլորը ձրի՛ ա ՛՛:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.11.2016, 04:17:
Տնաշեններ, էդ որ ասում եք․ «Ես մինչև հիմա Ձմեռ պապին հավատում եմ», գոնե էդ հավատալը չակերտների մեջ գրեք էլի Ես էլ եմ հեքիաթներին «հավատում», գեղարվեստական կինոների հերոսներին էլ եմ «հավատում», կինո նայելուց էլ կարող ա տխուր պահ լինի, հոնքուր–հոնքուր լաց լինեմ, բայց բոլորս էլ տարբերում ենք գեղարվեստական կինոն դոկումենտալից։ ՈՒ եթե հանկարծ մեկը ձեր վրա դոկումենտալի տեղ գեղարվեստական կինո սաղացնի, կջղայնանաք, չէ՞։
Օրինակ, Հայլուր որ նայում եք, ջղայնանում եք, չէ՞։ Որտև հեքիաթներ են պատմում՝ իրականության տեղ ներկայացնելով
Մի խոսքով լեգենդներ ու հեքիաթներ պատմելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որտև խաբեություն չկա ու ամեն մարդ ինքն ա որոշում թե ինչ մակարդակում դրանց հավատա ու իրական դիտարկի։ Ձմեռ Պապիկն էլ գուցե կարելի ա տենց ներկայացնել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ