Բա Նոր Տարուն ո՞վա բարձի տան նվեր դնելու:
Բա Նոր Տարուն ո՞վա երեխային խաբելու, որ դուրս գա դուրս հրավառություն նայելու:
Բա Նոր Տարուն ո՞վա բաղձանքով սպասելու Ձմեռ Պապին, որ գա իրան պուպուշ-պուպուշ նվերներ բերի:
Պետք է, պետք է...
Բա Նոր Տարուն ո՞վա բարձի տան նվեր դնելու:
Բա Նոր Տարուն ո՞վա երեխային խաբելու, որ դուրս գա դուրս հրավառություն նայելու:
Բա Նոր Տարուն ո՞վա բաղձանքով սպասելու Ձմեռ Պապին, որ գա իրան պուպուշ-պուպուշ նվերներ բերի:
Պետք է, պետք է...
Ախր ընենց հետաքրքիրա.. ես որ փոքր էի, ընենց մեեեեեեծ անհամբերությամբ էի սպասում ձմեռ պապին. Ախր շաաատ հետաքրքիր էր էէ.
Չգիտեմ ով ոնց, բայց ես իմ երեխեքին ենքան եմ ասելու ձմեռ պապու թվացյալ գոյության մասին, մինչև ինքը այլ տեղից չիմանա որ գոյություն չունի։
Ինչքան հասկանում եմ, ավելի շատ մեծերի ցանկությունն է, որ ձմեռ պապ լինի, քան թե, որ երեխային է դա պետք:
Ես ձմեռ պապի անհրաժեշտությունը չեմ տեսնում, անիմաստ սուտ ա, որը հիսասթափությունների ա հանգեցնում, Արշակի հետ լրիվ համամիտ եմ, իր գրառումը չեմ կրկնում:
Մերոնք նենց թեթևորեն են էդ պահն անցել, որ հա՛մ չեն խաբել, հա՛մ էլ «հեքիաթից» չեն զրկել, շատ շուտվանից գիտեինք, որ դա ուղղակի արարողություն է, ուրիշ ոչինչ: Թե չէ ո՞վ կհավատա այն բանին, որ ձմեռ պապ կա բոլոր փողոցներում, ամեն տեղ տարբեր շորերով ու կազմվածքով, ամեն երկրում խոսում է տարբեր լեզուներով, մի օրվա մեջ ամբողջ երկրագնդին հասցնում է սպասարկել, միաժամանակ ամեն տեղ լինել, ու էդքան փող ունի: Կատարյալ աբսուրդ:
Այ հենց էդ աբսուրդին հավատալով էլ երեխաները տարբերվում են մի փոքր մեծերից: Ես շատ ուրախ եմ, որ այդ աբսուրդին հավատացել եմ ու ոչ միայն նվերների համար, այլ այն բանի, որ դա չավարտվող հեքիաթ է ինձ համար:
Մինչև հիմա էլ ամեն ամանորյա լուսաբացի ձեռքս ծածուկ սահեցնում եմ բարձիս տակ ու հավատում եմ, որ այնտեղ, ինձ համար պահված ինչ-որ բան կա:
Ու հիշում եմ, որ երբ փոքր էի ու նաև վերջերս էլ, երբ երազումս ինչ -որ հաճելի բան էի ունենում ձեռքումս ու երբ գիտակցում էի, որ դա երազ է, դնում էի բարձիս տակ, հավատալով, որ երբ արթնանամ, այն կարող եմ վերցնել, իսկ առավոտյան էլ քնաթաթախ ձեռքս դարձյալ բարձի տակն էի սահեցնում
Ես շատ եմ սիրում Ձմեռ Պապիկին ու իմ ապագա բալիկներն էլ ձերծ չեն մնա նրան հավատալուց ու սպասելուց, որովհետև մամայի ու պապայի նվերին իրենք շատ չեն սպասում, մանավանդ ներկայումս հնարավորություններն այնքան մեծ են, որ ամեն օր էլ նվեր անելու հնարավորություն ունեն ծնողները, իսկ Ձմեռ Պապիկից նրանք տարին միայն մեկ անգամ կարող են ստանալ` մեծ անհամբերությամբ սպասելով:
Հիշում եմ, երբ տառերն արդեն սովորել էի գրել, առաջին անգամ ինքս էի նամակ գրում, իսկ մեր հարևանի ամուսինն այն վերցրել էր, կարդում էր ու ծիծաղում ցանկություններից մեկն եղել էր լարովի մոկ ունենալը, որն այդպես էլ չունեցա ինձ ասում էր մեր հայաթի մկներից մեկին բռնեմ , պոչից թել կապեմ տամ, ինչքան ուզում ես լարիէլ Ձմեռ Պապիկին նեղություն մի տուր
Ինձ հաճելի էր հավատալը , երբեմն այս տարիքում էլ եմ նրա գոյությանը հավատում
Վերջին խմբագրող՝ Nimra: 01.09.2012, 03:24:
Ես միշտ էն թատրոնների ու միջոցառումների ձմեռ պապիկներին չեմ հավատացել, որովհետև իրենց կեղծ լինելը շատ ակնհայտ էր, բայց իսկական Ձմեռ պապիկին միշտ նամակներ գրում էի…
Ձմեռ պապիկից միշտ ոչ նյութական բաներ եմ ուզել, իսկ խաղալիքներ ու այլ բաներ ծնողներիցս էի ուզում: Ես հավատում էի , որ Ձմեռ Պապիկն անպայման այցելում է էն մարդկանց ,ով իր կարիքն ունի:
Մանկապարտեզում էրեխեքը միշտ խոսում էին որ Ձմեռ Պապ չկա, ծնողներն են իրենց նվերները բարձի կամ տոնածառի տակ դնում:
Ես չէի նեղանում , որ մամայիս ու պապայիս «բռնացնում էի» նվերը տոնածառի տակ դնելիս, ես մտածում էի որ Ձմեռ պապին էն երեխեքի մոտ ա գնում ում ծնողները նվեր չեն գնում…
Իսկ Ձմեռ Պապու մասին լեգենդը շատ լավն է , որ չպատմվի երեխաներին… Մանկությունը պայծառ ու բարի հեքիաթներն են դառնում, ինչ էի՞նք անելու առանց հեքիաթների:
Ինձ ծնողներս իսկական Սանտա Կլաուսի / Սուրբ Նիկողայոս կարծեմ/ ավանդությունն էլ էին պատմել, որը իր կյանքն ու միջոցները նվիրել է Սուրբ Ծննդի գիշերը երեխաներին նվերնել տալուն: Կարևորը ինքը եղել է
Իսկ հիմա էլ եմ հավատում: Թող ինձ բոլորն ապացուցեն , որ լեգենդներն ու առասպելները իրական չեն, ես հավատում եմ, որ ցուրտ Լապլանդիայում ապրում է բարի-բարի Ձմեռ Պապը, ով չի մոռանում ոչ մի երեխայի մասին
Ինչքան պարզ, բայց միաժամանակ ինչքան բարդ թեմա է: Բարդ է, որովհետև երկու տեսակետներն էլ փաստարկված են, ունեն հիմքեր, տրամաբանություն: Բարդ է նաև, որովհետև եթե տարբեր մարդիկ կիրառում են տեսակետներից մեկը, դրանք բախվում են ու կարող են բերել վատ հետևանքների:
Ես հիշում եմ, որ մեր բակում «խելոքներ» կային, ովքեր «գիտեին», որ ձմեռ պապը հորինված կերպար է: Իրենք էդ մասին չէին մոռանում անպայման պատմել նրանց, ովքեր գիտեին, որ ձմեռ պապը կա: Այ սա բերում էր որոշակի շոկի՝ ոմանց մոտ: Երբ քո հասակակիցը քեզնից գողանում է հեքիաթը, որը քեզ համար սիրուն հյուսել էին: Հիմա ես օրինակ դժվար եմ պատկերացնում իմ ապագա երեխաների վիճակը. ու՞մ հավատան: Իրենց հայրիկին հավատան, որ ձմեռ պապը կա, թե՞ իրենց մայրիկին, որ ամեն դեպքում չկա:
Ձմեռ պապը սիրուն կերպար է: Ու մի կարևոր բան, ինքը մի քիչ մեղմում է նոր տարու խիստ նյութական լինելը: Նոր տարին լրիվ նյութական արժեքների համակարգ է, մանավանդ հայերիս մոտ, երբ կարող ենք ամբողջ տարին աշխատել հատկապես այդ օրը (օրերը) լավ կազմակերպելու համար: Բայց մենք (ու ոչ միայն հայերս) չենք զլանում այդ նյութականությունը փոխանցել նաև մեր երեխեքին, նրանց նախապատրաստելով այդ օրվա հրաշք նվերներին: Ու ստացվում է, որ նոր տարուն երեխեքը սպասում են հիմնականում նվերի համար, նյութական օգուտ ստանալու համար: Սա լա՞վ է: Իմ կարծիքով չէ:
Ու հենց այդտեղ է մեր բարի ձմեռ պապիի դրական կողմերից մեկը: Որովհետև ինքը էդ նյութական արարողության մեջ ավելացնում է հոգեկանը, երևակայականը, հեքիաթը: Ինքը որոշ չափով կոտրում է այն նյութականությունը, որը կար նոր տարվա մեջ: Երեխեքը սպասում են ոչ միայն նվերի, այլև իրենց հեքիաթի հերոսին, երբեմն սպասում են ավելի շատ, քան բուն նվերին:
Ու մնացածը ծնողի հմտության հարցն է: Որովհետև ձմեռ պապին գալիս է միշտ այն ժամանակ, երբ երեխան քնած է: Փոքրիկը սուտ քուն է մտնում ու աչքի պոչով նայում, թե երբ ա իր հերոսը գալու: Իսկ ծնողը բռնացնում ա փոքրիկի, մի պահ նիրհելու պահը, նվերը դնում իր համար նախատեսված տեղում, զարթնացում փոքրիկին ու պատմում, որ պապն եկավ ու գնաց: Այդ սպասումը, այդ հրաշք տեսնելու ցանկությունը փոքրիկին իհարկե ավելի անհոգ է դարձնում, իհարկե դա ավելի է նպաստում երևակայությանը:
Նամակների պահը: Ոչ մի վատ բան չկա, որ փոքրիկը ձմեռ պապին նամակ է գրում: Բայց իմ կարծիքով շատ սխալ է նամակով կոնկրետ նվեր ուզելու պրակտիկան: Սրա միակ նպատակը կարող է լինել էն, որ ծնողն իմանա, թե փոքրիկն ինչ է ուզում: Բայց էլ ի՞նչ ծնող ես, որ առանց էդ նամակի չես կարողանում իմանալ: Ուրեմն նամակը պետք է լինի ուրիշ բնույթի, ուղղակի նամակ ձմեռ պապին, հեքիաթի մի մաս: Իսկ փոքրիկը պետք է իմանա, որ ձմեռ պապն ինքն է ընտրում ինչ նվեր բերել: Ինչու՞ այս տարի այդքան շքեղ չէ նվերը: Որովհետև կա մի ցուրտ երկիր, որտեղ երեխեքը սոված ու առանց շորերի են մեծանում ու ավելի շատ ունեին շքեղ նվերների կարիք: Սա էլ թող լինի այն գիտակցականը, որը պետք է փոքրիկին:
Կգա մի պահ, երբ ծնողը կհասկանա, որ արդեն պետք է բացել հեքիաթի գաղտնիքը: Պահը լավ չի հասկանա, հոգ չի: Իրականում դա այնքան էլ մեծ ստրեսս չի լինի փոքրիկի համար:
Հիմա երկու բառ իմ նախընտրած մոդելի մասին: Գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի մեթոդն է: Թոլքինը մի ամջող հեքիաթ էր հորինել իր երեխեքի համար: Ամեն տարի փոքրիկները ձմեռ պապից ոչ միայն նվեր էին ստանում, այլև նամակ: Այդ նամակում ձմեռ պապին պատմում էր իր տան, իր ընկերների, հյուսիային բևեռում կատարվող զվարճալի իսկ երբեմն անհանգստացնող իրադարձությունների մասին: Մոտ 20 տարի անընդմեջ Թոլքինը նամակներ էր գրում ձմեռ պապի անունից (երեխաներից մեկը մեծանում էր, մյուսը ծնվում): Էդ նամակները փոքրիկ հեքիաթներ էին Սպիտակ արջի ու իր զարմիկների, էլֆերի, թզուկների ու այլ կերպարների մասնակցությամբ: Բայց երեխեքին ներկայանում էին ոչ թե զուտ որպես հեքիաթներ, այլ իրենց լավ բարեկամ ձմեռ պապի գրած նամակներ, որտեղ իրենց բարեկամը պատմում էր իր կյանքի, չարաճճի արջի ու մյուսների մասին: Երեխաներն իրենց հերթին նամակներ էին գրում ձմեռ պապին, դնում բուխարու մեջ ու նամակներն հեքիաթի նման իրենք իրենց անհետանում էին: Թե Թոլքինը այդ ֆոկուսը ոնց էր անում, գրված չի, բայց ձևեր կարելի է գտնել նաև նամակների ստացումն ու ուղարկումը հեքիաթային ու հետաքրքիր, գրավիչ դարձնելու համար:
Բոլոր նամակները չեն պահպանվել, բայց դրանց մի մասը հրապարակված են ու կարելի է գտնել ու կարդալ (ես կարդացել եմ): Ու կարծում եմ, որ նման հեքիաթ երեխեքի համար սարքելը շատ սիրուն ու լավ բան է
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (24.11.2016), Cassiopeia (02.09.2012), Նաիրուհի (03.09.2012), Ֆոտոն (02.09.2012)
Որ ինձ փոքր ժամանակ հարցնում էին ում ես ամենա շատը սիրում , ես պատասխանում եին Ձմեռ պապիկին :Երբ իմացա , որ Ձմեռ պապ գոյություն չունի այնպիսի մի հասթափություն ունեցա , կարծես աշխարհում էլ ոչ մի իրական ու ճիշտ բան չլիներ: Լացս գալիս էր , գիտեի , որ չկա , բայց միևնույն է չէի հաշտվում դրա հետ :Ծնողներիս ասում էի , որ պարտադիր նվերը դնեն տոնածառի տակ ու այնպես անեն , որ ես կարծեմ Ձմեռ պապն է դրել :
Բայց այ ինչ վերաբերվում է նրան , որ ծնողները երեխաներին հեքիաթ պատմելու տեղը իրենք տան նվերները , այդ հարցի շուրջ շատ եմ մտածել , բայց կարծում եմ դա հիանալի սուտ է , որ հնարում են ծնողները միայն ու միայ երեխաներին հեքիաթային հաճույք պատճառելու համար: Հաճելին ոչ թէ նվերն է այլ այն սպասումը , որ Ձմեռ պապը , որը ամբողջ տարին Հյուսիսում է բնակվում , այ օրը գալիս է իր հեքիաթային եղնիկների հետ և աշխարհի բոլոր երեխաներին իրենց ուզած նվերներն է տալիս: Դա լինում է տարվա մեջ մեկ անգամ և դրան սպասում ես ամբողջ տարին մի առանձնահատուկ սպասումով , այդ օրը քեզ կախարդանքներով լի մի օր է թվում , անընդհատ նայում ես ժամին ... մի խոսքով Ձմեռ պապը իմ մանկական հուշերում այնպես վառ , խորհրդավոր է մնացել :
Ես բոբոր երեխաներին ցանկանում եմ , որ ունենան այդ հիանալի հրաշքի զգացումը Ձմեռ պապի հետ կապված: Դա հիանալի սուտ է ու էտ սուտը ինչքան երկար տևի , այնքան ավելի լավ
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
Վաղուց էս թեման չի թարմացվել. հետաքրքիր է՝ էստեղ գրառում անողներից շատերը հիմա ինչ կարծիքի են էս հարցի վերաբերյալ, երբ արդեն ոչ միայն սեփական փորձից են մոտենում հարցին, այլև իրենց երեխաների հետ ունեցած փորձից: Մի բան փոխվե՞լ է տեսակետներում:
Մնացածների կարծիքներն էլ են հետաքրքիր:
boooooooom (24.11.2016), Աթեիստ (24.11.2016), Ուլուանա (24.11.2016)
Հենց էսօր ռադիոյից սա լսեցի
Բայց երևի սա էլ մի մշակույթի հին մասնիկ է, որ թեկուզ, եթե ոչ մի երեխա չհավատա, թող մնա էլի. ես որ չեմ հիշում որ սթրես տարած լինեմ ձմեռ պապիկի հորինված լինելու կապակցությամբ:Американские психологи рекомендовали родителям не скрывать от детей правду о том, что Санта Клауса не существует. По мнению ученых, подобная ложь может оказаться губительной для детей, пишет «Лента.Ру» со ссылкой на исследование.
Специалисты утверждают, что когда дети узнают о том, что рождественский волшебник, который живет на Северном полюсе, просто выдумка, подростки оказываются «в трудной моральной ситуации».
Կարճ
Կոնկրետ
Տրիբուն (28.11.2016)
երեխաներին հեքիաթներ ու հրաշքներ պետք են, անկասկած, վառ երևակայությունը հենց այդ ժամանակ է ձևավորվում, չեմ պակերացնում, որ երեխաներիս միայն սև ռեալիստական ոճով մեծացնեմ, սև, որովհետև օբյեկտիվ իրականության գույնը հիմնականում էդ ա, մեկ-մեկ բացանում ա
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Smokie (26.11.2016)
Էս թեման կարդում եմ, նենց վստահ եք գրում, որ սկսում եմ կասկածել, որ Ձմեռ Պապ իսկականից չկա։
Բա էս քանի տարի ա ո՞վ ա երեխեքին էդ նվերները բերում։
Հըլը Վերայից պարզեմ։
Արդեն երեխեքից ճշտում ենք, թե ինչ են ուզում, որ իշմար ուղարկենք Պապիկին։
Մեր մեծերը միշտ էկոնոմ ռեժիմում են, Ձմեռ Պապուն ծախսի տակ չեն գցում։
Տրդատին էլ իրա ճաշակով մի հարմար բան բերում ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
աաաաա, զարմանում եմ, որ նույնիսկ սենց թեմա կա
Մինչև 12 տարեկան ես իրոք հավատում էի Ձմեռ պապիկին ու սաղ տարիքակիցներիս համոզում էի, ինձ համար Նոր տարվա ամենատպավորված ու սիրուն պահերը հենց դրանք էին, որ անհամբեր սպասում էի նվերները բերի, մամաս էլ նենց հմուտ ձևով պլանավորում էր, որ կասկածի տեղ չէր մնում, ու իմ Նոր տարիները միշտ կախարդական մթնոլորտով էին անցնում, որովհետև նույնիսկ նվերները ստանալուց հետո Ձմեռ պապիկի հոտը, Ձմեռ պապիկի հետքերը, բա ոնց եկավ, երբ եկավ։ Մի անգամ պատուհանը բաց էր թողում, պատուհանի ծայրին կարմիր թել, մյուս անգամ նվերս փակում էր կանաչ կտորով, էն մյուս անգամ նվերների կեսը զանգը տալիս էր, թողնում դռան մոտ․․․ Ասածս ինչ ա․ իմ կարծիքով երեխեքի մոտ պետքա ստեղծել էն զգացումը, որ կյանքը իրոք էնքան կախարդական ա, ինչքան իրանց թվում ա, հա, ես մեծացել եմ, հետո ինչ, որ հնարավոր ա Ձմեռ պապ չկա, մեկ ա զգացումը, որ կախարդական բաներ կան մնում ա իմ մեջ, ոչ թե ես էդ հույսով եմ ապրում, չէ՛, այլ էդ իմ առօրյայի մի մասն ա, միշտ կա զգացում, որ առօրեականությունից, կենցաղային մանր-մունր խնդիրներից, նյութապաշտությունից բացի ուրիշ բան կա մարդկանց, երևույթների մեջ։ Ու հիմա հարցնում եք, որ փոքր տարիքից ասենք, թե աշխարհը ինչքան մռայլ ա, ու Ձմեռ պապիկ նույնիսկ չկա ու սենց բաներ ։Դ գժվե՞լ եք ինչ է
Apsara (26.11.2016), boooooooom (25.11.2016), Cassiopeia (25.11.2016), Chuk (28.11.2016), kitty (27.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Quyr Qery (01.12.2016), Smokie (26.11.2016), Աթեիստ (25.11.2016), Գաղթական (28.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Նիկեա (25.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ