Հայկ ջան, նեղանալու բան չկա, բայց դու մոռանում ես մի «փոքրիկ» հանգամանքի մասին. ծնողները չեն, որ երեխաների առաջ բացում են Ձմեռ պապի չգոյության գաղտնիքը, այլ իրենցից տարիքով ավելի մեծ կամ երբեմն նույնիսկ ավելի փոքր երեխաները, որոնց հետ շփվում է երեխան։ Եվ դա հաճախ տեղի է ունենում են ավելի վաղ, քան երեխան պատրաստ է հասկանալու և, այսպես ասած, թեթև տանելու այդ հիասթափությունը։Guest-ի խոսքերից
Եվ հետո, քանի՞ ծնողի ես ճանաչում, որոնք իրենց երեխաներին «ճիշտ ժամանակին» ասել են, որ Ձմեռ պապիկ չկա իրականում։ Հասկանու՞մ ես, ախր համարյա երբեք բանը դրան չի հասնում, նրանց փոխարեն դա անում են երեխաները, և հիասթափությունը երբեմն շատ ուժեղ է լինում...
Էջանիշներ