User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Կրկին այն պահն է, որ պետի փափուկ արտահայտվեմ… Դժվար կլինի չնեղացնել Արշակին ու Անահիտին, բայց ամեն դեպքում ամեն ինչ կախված է ձեր ծնողներից: Ծնողը պիտի հասկանա և զգա այն պահը երբ Ձմեռ Պապու սիրուն և խորհրդավոր հեքիաթը երեխային հաճույք կպատճառի, և զգա այն պահը երբ կարելի է երեխային այն ամենը այնպես ներկայացնել, որ երեխան զգա, որ նա մեծացել է, նրան այլևս հարկավոր չե նմանատիպ բաներ: Երեխան անգամ գոհ կմնա ծնողներից նրա համար, որ նրան արդեմ մեծ են համարում, և նույն ժամանակ նրա մեջ կմնան այն բարի հուշերը:
    Հայկ ջան, նեղանալու բան չկա, բայց դու մոռանում ես մի «փոքրիկ» հանգամանքի մասին. ծնողները չեն, որ երեխաների առաջ բացում են Ձմեռ պապի չգոյության գաղտնիքը, այլ իրենցից տարիքով ավելի մեծ կամ երբեմն նույնիսկ ավելի փոքր երեխաները, որոնց հետ շփվում է երեխան։ Եվ դա հաճախ տեղի է ունենում են ավելի վաղ, քան երեխան պատրաստ է հասկանալու և, այսպես ասած, թեթև տանելու այդ հիասթափությունը։

    Եվ հետո, քանի՞ ծնողի ես ճանաչում, որոնք իրենց երեխաներին «ճիշտ ժամանակին» ասել են, որ Ձմեռ պապիկ չկա իրականում։ Հասկանու՞մ ես, ախր համարյա երբեք բանը դրան չի հասնում, նրանց փոխարեն դա անում են երեխաները, և հիասթափությունը երբեմն շատ ուժեղ է լինում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ծնողները չեն, որ երեխաների առաջ բացում են Ձմեռ պապի չգոյության գաղտնիքը
    Իսկ օրենքով պիտի այդպես լինի:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Եվ հետո, քանի՞ ծնողի ես ճանաչում, որոնք իրենց երեխաներին «ճիշտ ժամանակին» ասել են, որ Ձմեռ պապիկ չկա իրականում։
    Իմ ծնողները միանշանակ… և երևի բոլոր նրանց ծնողները, ովքեր որ պատասխանել էն այս թեմայում, գրելով, որ նրանց համար շատ լավ տպավորություններ է թողել այս հեքիաթը:

    Իսկ ինչ վերաբերվում է ճիշտ պահին, ապա դա էլ ասեմ, որ այն գալիս է ոչ ուշ քան 6 տարեկանը:
    Կարելի է հարցնել, ե՞րբ ես դու հայտնաբերել այս սարսափելի գախտնիքը:

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Իսկ օրենքով պիտի այդպես լինի:
    Հետաքրքիր է, այդ ո՞ր օրենքով... Համ էլ եթե նույնիսկ ընդունենք, որ օրենքով պիտի այդպես լինի, ի՞նչ օգուտ այդ օրենքից, եթե այն համարյա միշտ խախտվում է...



    Իմ ծնողները միանշանակ… և երևի բոլոր նրանց ծնողները, ովքեր որ պատասխանել էն այս թեմայում, գրելով, որ նրանց համար շատ լավ տպավորություններ է թողել այս հեքիաթը:
    Քո ծնողները գուցե քեզ ժամանակին ասել են (չնայած այդ «ժամանակին» բառն էլ է շատ հարաբերական ու վիճելի), բայց համոզված եմ, որ այս թեմայում համարյա բոլոր գրողներն էլ իրենց ընկերներից են իմացել կամ պատահաբար են հայտնաբերել։

    Իսկ ինչ վերաբերվում է ճիշտ պահին, ապա դա էլ ասեմ, որ այն գալիս է ոչ ուշ քան 6 տարեկանը:
    Արդեն ասել եմ, որ դա շատ հարաբերական է ու շատ վիճելի, և չի կարելի միանշանակ ասել, որ այսինչ տարիքում երեխան արդեն պատրաստ է ընկալել այդ դաժան ճշմարտությունը։
    Կարելի է հարցնել, ե՞րբ ես դու հայտնաբերել այս սարսափելի գախտնիքը:
    Ասեմ, որ իմ հասակակիցներից բավականին ուշ՝ 9 տարեկանում... Դե, ես փոքր ժամանակ միամիտ երեխա եմ եղել, բացի դրանից երևի ինչ-որ տեղ նաև չեմ ուզեցել իմանալ, որովհետև այդ հեքիաթն ինձ շատ ձեռ էր տալիս։ Հիմա որ մտածում եմ, երևի ավելի շուտ եմ սկսել կասկածել, բայց երկար ժամանակ փորձում էի դիմադրել այդ ճշմարտությանը, ու երբ դասընկերներս ծիծաղելով ասում էին, որ Ձմեռ պապիկ չկա, ես վիրավորված հակաճառում էի՝ պնդելով, որ կա։ Բավականին տխուր էր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Պստիկ երեխաներ ջան, ձեզ մի գաղտնիք եմ ուզում բացել։ Իրականում Ձմեռ պապիկ կա։ Ուրիշներին մի լսեք։ Իրանք իրանց խելոք չեն պահել, ու դրա համար նվերներ չեն ստանում ու միամիտ–միամիտ կարծում են, որ Ձմեռ պապ չկա։ Հարիֆ են, էլի։
    Սպասեք Նոր Տարին կգա, Ձմեռ պապը էլի կհայտնվի։

    Հ.Գ.։ Ֆորումը բոլորի տարիքր մարդկանց համար է, այդ թվում երեխաների։ Բա ո՞ր հանկարծ մի երեխա մտնի ֆորում ու ձեր գրած ստերը կարդա։ Ի՜՜։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (02.09.2012), sharick (07.09.2012), Աթեիստ (25.11.2016)

  6. #20
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Կարծում եմ, որ ձմեռ պապի անհրա-եժտությունը բոլոր -ամանակներում էլ եղել է ու կլինի:

  7. #21
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը
    Ոչ միայն երեխաներին... Բոլորին էլ պետք է: Ես ինքս շատ կուզեի տեսնել իսկական Ձմեռ Պապին` երկար սպիտակ մորուքով, կարմիր զգեստով ու կարմրած քթով... Նույնիսկ եթե նվերներ չբերեր...
    Մեծերին էլ են հեքիաթներ պետք, չնայած շատերը իրենք իրենց չեն խոստովանում... Եթե մի քիչ ավելի հաճախ հավատայինք հեքիաթների, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ
    И скучно и грустно, и некому руку подать...

  8. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Shauri-ի խոսքերից
    Ոչ միայն երեխաներին... Բոլորին էլ պետք է: Ես ինքս շատ կուզեի տեսնել իսկական Ձմեռ Պապին` երկար սպիտակ մորուքով, կարմիր զգեստով ու կարմրած քթով... Նույնիսկ եթե նվերներ չբերեր...
    Մեծերին էլ են հեքիաթներ պետք, չնայած շատերը իրենք իրենց չեն խոստովանում... Եթե մի քիչ ավելի հաճախ հավատայինք հեքիաթների, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ
    Է, թող լիներ, մենք էլ հավատայինք։ Ես էլ մեծ հաճույքով կհավատայի, բայց... ախր ստից Ձմեռ պապիկներին ո՞նց հավատաս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #23
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ախր ստից Ձմեռ պապիկներին ո՞նց հավատաս։
    ստից բանին չի կարելի հավատալ:
    Ոնց որ դա շատ տարածված երևույթ ա:

  10. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Կարծում եմ, որ պետք է, քանզի Ձմեռ պապի հետ կապված պատմությունները շատ հետաքրքիր են մանուկների համար ու նրանց անմեղ մանկության մի մասն են կազմում: Ամեն ինչ իր ժամանակն ունի, իսկ մանկությունը պետք պահել անարատ ու պարզ, միևնույնն է, հետագայում երեխաները մեծանում են և ինքներն են հասկանում ամեն ինչ:

  11. #25
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Վերջերս եկել եմ այն եզրակացությանը, որ գուցե ճիշտ է, որ երեխային հենց սկզբց էլ չխաբել Ձմեռ Պապի գոյությամբ…

    Երեխայի կյանքը կարելի է դարձնել հեքիաթ… ոչ թե միայն Նոր Տարու օրը, այլ ամեն օր… ու անպայման չէ, որ այդ հեքիաթը սուտ լինի… դա է, որ երեխային հիասթափություն է պատճառում…գուցե առաջին հիասթափությունը իր կյանքում… իր հեքիաթը ցդում է, այն հեքիաթը որին այդքան հավատում ու սպասում էր…

    Եկեք ապրենք հեքիաթում, որը իրական կլինի…
    Եկեք նվիրենք մեր երեխաներին իրական հեքիաթ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #26
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծնողները սովորաբար երեխաներին պատմում են մի ոմն Ձմեռ Պապի մասին, որը Նոր Տարուն իրենց նվերներ է բերում: Ընդ որում հորինվում են բազմաթիվ կեղծ մանրամասներ նրա մասին: Երեխաները սկզբում այնքան ել չեն պատկերացնում այդ անիրական արարածին, բայց քանի որ փոքր երեխան ամենաշատը վստահում է իր ծնողներին, այդ պատճառով ինքն իրեն ստիպում է հավատալ նրա գոյությանը: Բայց որոշ ժամանակ անց երեխային սկսում են տանջել կասկածները: Այդ տանջալի ժամանակաշրջանը հաճախ տարիներ է տևում: Այնուհետև երեխան այլևս չի կարողանում աչք փակել արդեն ակնհայտ կեղծիքի վրա ու առաջ է գալիս խոր հիասթափություն ու անվստահություն ծնողների և շրջապատող մարդկանց ազնվության նկատմամբ:
    Բայց միթե՞ ավելի գեղեցիկ չի լինի, եթե ամանորյա նվերները տան հենց երեխայի ծնողները:
    Չէ՞ որ այդպես երեխան վաղուց սպասված նվերների ու բարիքների համար շնորհակալ կլինի ու ջերմությամբ կլցվի իր հարազատ ծնողների նկատմամբ և ոչ թե ինչ-որ հնարովի ծերուկի, որը պարզվում է, որ իրականում իրենց չաղ ու լաչառ հարևանուհին էր՝ բամբակե մորուքով ու կարմիր խալաթով:

    Միթե արժե երեխաներին խաբել ու ենթարկել նման սթրեսների:

    Ասելիքս ավարտեմ Հ. Թումանյանի խոսքով.
    «Բարի մտքով լինի ասված թե չար, սիրուց թե ատելությունից – սուտը սուտ է և միշտ դատապարտելի»:
    Ձմեռ պապի մասին պատմությունը, և հետո իրականության բացահայտումն իմ կարծիքով չի կարող վնասել երեխային: Մանուկ հասակում երեխայի կյանքը նման է հեքիաթի. ամեն ինչ ընկալվում է ոչ թե իրական տրամաբանությամբ, այլ ինչ-որ կախարդական գույների ներքո: Եվ այդ հեքիաթի մեջ Ձմեռ պապի գոյությունն ավելի, քան ներդաշնակ է: Սովորաբար երեխաներն իմանում են, որ Ձմեռ պապ չկա այն ժամանակ, երբ մանկության «կախարդական արահետը» քիչ-քիչ վերածվում է մեծահասակների աշխարհ տանող իրական ու կոշտ ճանապարհի: Այդ շրջանում մեծացող երեխան արդեն շատ բաներ է իր համար բացահայտում, օրինակ՝ այն, որ արագիլի օգնության փոխարեն երեխաներն այլ կերպ են աշխարհ գալիս, կամ այն, որ Ձմեռ պապի փոխարեն ծնողներն են նվերներ բերում: Եվ այդ բացահայտումները հասունացման շրջանի բնականոն բաղադրիչներից են: Երեխան իր հեքիաթից քիչ-քիչ տեղափոխվում է իրականություն: Եթե անգամ չասել Ձմեռ պապի գոյության մասին, միևնույն է, երեխայի կախարդական աշխարհում ուրիշ այլ անէկան երևույթներ կլինեն, որոնք այսպես թե այնպես ապրելու են նրա հետ, քան դեռ փոքր է, իսկ մեծանալուն պես՝ հեռանալու են: Այնպես որ, Ձմեռ պապն էլ կարող է լինել այդ անէկան աշխարհի մի գեղեցիկ մասնիկը:

    Երբ ես փոքր էի, գիտեի, որ կա ոչ միայն Ձմեռ պապ, այլ ոմն Թզուկ: Ձմեռ պապը այցելում էր ինձ Նոր տարուն, իսկ Թզուկը՝ ծննդյանս օրը: Բացի դրանից, ուրիշ շատ կախարդական բաներ կային իմ մանկական կյանքում: Ու ես շատ շնորհակալ եմ մայիկիս իմ մանկությունը գեղեցիկ հեքիաթի վերածելու համար: Միայն դրա շնորհիվ է, որ հիմա ունեմ զարգացած երևակայություն, որն ինչ-որ չափով կոմպենսացնում է բոլոր մտավոր թերություններս:
    Ես իմ երեխային երբեք չեմ զրկի նման սիրուն հեքիաթի մեջ ապրելու հնարավորությունից:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.09.2012), Աթեիստ (25.11.2016)

  14. #27
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս եկել եմ այն եզրակացությանը, որ գուցե ճիշտ է, որ երեխային հենց սկզբց էլ չխաբել Ձմեռ Պապի գոյությամբ…

    Երեխայի կյանքը կարելի է դարձնել հեքիաթ… ոչ թե միայն Նոր Տարու օրը, այլ ամեն օր… ու անպայման չէ, որ այդ հեքիաթը սուտ լինի… դա է, որ երեխային հիասթափություն է պատճառում…գուցե առաջին հիասթափությունը իր կյանքում… իր հեքիաթը ցդում է, այն հեքիաթը որին այդքան հավատում ու սպասում էր…

    Եկեք ապրենք հեքիաթում, որը իրական կլինի…
    Եկեք նվիրենք մեր երեխաներին իրական հեքիաթ…
    Նյուտիկ ջան իսկ ո՞վ ասեց հեքիաթ է , էտ էլ խլենք երեխաներից բա հետո՞ (թողնենք միայն Բոբո ձյաձյային ), եթե հեքիաթ էլ է շատ գեղեցիկ հեքիաթ է , համենայն դեպս ես հավատում եմ , չեմ կարծում , որ դա ճակատագրական սուտ հեքիաթներից է , որը կարող է հանգեցնել երեխայի երազների փլուզման , կամ բերել հիասթափությունների : Իմ կարծիքով երեխաները «ծանր» չեն տանում , ինչպես ներկայացվեց , այլ ընդհակառակը իմանալուց հետո երեխան արդեն իրենց մեծ ու կարևոր է զգում՝կարծես աշխարհի ամենակարևոր գաղտնիքներից մեկը բացահայտած լինի ու իրան հաստատ լավա զգում, որ ինքը գիտի, իսկ իրենից փոքրը չէ

    Հ.Գ. Իրական հեքիաթներ կյանքում չեն լինում....
    Чеширский КотЭ

  15. #28
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Անահի՜տ... ինչ ծանո՜թ բաներ էիր գրել բայց, ի տարբերություն ձեզ, ինձ ծնողներս ասացին, ես չբացահայտեցի... ավելի ճիշտ՝ աչքս փակում էի էն ամենի վրա, ինչը ինձ համոզում էր, որ Ձմեռ Պապ չկա... համադասարանցիներս ծիծաղում էին (7 տարեկան էի), քույրիկերս ամեն կերպ փորձում էին հասկացնել, իսկ ես համառորեն նամակներ էի գրում ու կարդում հայրիկիս գրած պատասխանն ու իսկապես չէի զգում ձեռագերի նմանությունը, որովհետև գիտեի, որ Ձմեռ Պապիկն էր գրում... վերջին անգամ ոչ միայն գիտեի, այլև համոզված էի, որովհետև, գուցե հենց էդ «ներքին պայքարի» արդյունքում էնքան էի ինձ ներշնչել, որ Ամանորի գիշերը, երբ արդեն անկողնում պառկած էի, քնելուց առաջ պատուհանի անկյունում տեսա Պապիկի կարմիր գլխարկը, որն արագորեն անհետացավ (մեծերը դա հոլյուցինացիա կանվանեն , որովհետև 5-րդ հարկի պատուհանից ոչ մեկի գլխարկը չէր կարող երևալ)... հաջորդ օրը տանը պատմեցի ու ծնողներս հասկացան, որ իսկապես ժամանական է ... ասացին, ես էլ սկսեցի հոնգուր-հոնգուր լաց լինել Երևան-Էջմիածին ավտոբուսում, մարդիկ էլ կոնֆետներ էին տալիս ու կարծում, թե կարող են դրանով փոխհատուցել հեքիաթի կորուստը...

    ինչևէ... էսօր ինձ համար սա մանկությանս ամենահետաքրքիր հուշերից... չէ, հենց ամենահետաքրքիրը, հենց խոսք է գնում մանուկ օրերի մասին, սա եմ հիշում (ու ևս մի դեպք, որը թեմայի հետ կապ չունի)... թեկուզ լաց եղա, թեկուզ տխրեցի, բայց ախր մինչ այդ ունեի հեքիաթը, ախր հեքիաթում էի, ախր էդ հեքիաթն ինձ արդեն այցելում էր...
    կարծում եմ, իսկապես շատ գեղեցիկ հեքիաթ է Ձմեռ Պապիկը, էն էլ էսօրվա նյութապաշտ դարում նման հրաշքների կարիքն էնքան է զգացվում, գոնե փոքրիկները, գոնե իրենց գիտակցական կյանքի մի քանի տարիներիիկները վայելեն էս հրաշքը, որովհետև հետո դա շատ լուսավոր հետք է թողնում... իսկ ինչ վերաբերում է հիասթափությանը, ապա, կարծում եմ, ծնողները կարող են էնպես անել, որ փոքրիկները հասկանան ու ներեն իրենց...
    ի դեպ, ճիշտ չեմ համարում Ձմեռ Պապիկին տուն հրավիրելը... ինքս երբեք տանը Ձմեռ Պապիկ չեմ տեսել, բայց ես ունեի նամակներ, որոնք աչքի լույսի պես պահում էի (հետո կորան... երևի աչքիս լույսը խավարեց ...), ես ոտանավորիկ էի գրել Պապիկի այցելութան մասին, ես նրան իսկապես սպասում էի ու շա՜տ սիրում...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  16. #29
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    անսիրտ մարդիկ եք ձերը մենակ սառը հաշվարկներն են

    ես պապիկ չունեմ, բայց Ձմեռ պապիկին հավատում եմ, ի

    Ավելացվել է 2 րոպե անց
    հազար ու մի տափակ հեքիաթների հավատում եք, իսկ ամենասուրբ բաներին տենց վերաբերվում ինչ վատն եեեեեք
    Վերջին խմբագրող՝ Amaru: 11.05.2008, 22:47: Պատճառ: Գրառման ավելացում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.11.2016)

  18. #30
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

    Չեմ կարդացել գրառումները, բացի մի երկուսից, ուղղակի չհիասթափվելու համար։ Ախր էդ ձնեռ պապին մեզ օդի պես պետքա ոնց կարող է երխան մեծանալ առանց հավատալու Ձմեռ պապիկին, Ձյունանուշիկին, Բարի փերիներին ու նման պուպուշ բաներին դա երեխային երեխա պահող ամենակարևոր բաներից է Իհարկե երբեկ չեմ ընդունի բոբո ձյաձյաներին, սակայն ձմեռ պապիկն իսկապես շատ պետք է համենայն դեպս ես դրա կարիքը միշտ ունեցել եմ ու հուսով եմ իմ երեխան էլ կունենա

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. The Young Pope/Երիտասարդ Պապը
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.10.2017, 15:04
  2. Արձակ. Արշակ պապը
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2012, 14:27
  3. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  4. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 13.12.2008, 05:55
  5. Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.08.2008, 12:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •