User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Մի՞թե երեխաներին պետք է Ձմեռ պապը

  1. #46
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    21
    Գրառումներ
    1,160
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասել եմ, ասում եմ ու կասեմ` ես որ մեծանամ, Ձմեռ պապ եմ դառնալու ու թող համարձակվի ինչ֊որ մեկը բարձրաձայնել, թե իբր ես գոյություն չունեն
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.11.2016), Cassiopeia (27.11.2016), John (26.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Smokie (26.11.2016), Աթեիստ (26.11.2016), Գաղթական (28.11.2016), Նաիրուհի (25.11.2016), Ուլուանա (27.11.2016), Տրիբուն (28.11.2016)

  3. #47
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, փոխվել է. հիմա չեմ կողմնորոշվում՝ որն է ճիշտը ։ Բայց ամեն դեպքում մեր երեխային Ձմեռ պապիկը նվերներ բերում է առայժմ ։
    Բարդ հարց է...
    Ձմեռ Պապիկը իմ երեխեքին էլ ա նվեր բերում մինչև հիմա։ Դաժե երեխեքի մամային ու պապային ա բերում, տո տատիին ու պապիին էլ վրից Ախր սենց կայֆոտ բանը ո՞նց կարելի ա հարամ անել։ Ես սաղ կյանքս հավատացել եմ Ձմեռ Պապիին ու հավատալու եմ։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (01.12.2016), Նիկեա (29.11.2016)

  5. #48
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Մինչև 12 տարեկան ես իրոք հավատում էի Ձմեռ պապիկին ու սաղ տարիքակիցներիս համոզում էի...
    Ես մինչև հիմա մորքուրիս աղջկա հետ չեմ խոսում, քանի որ առաջին ագամ ինքն ա ինձ ասել, որ Ձմեռ Պապի չկա ․․․ 18 տարեկանում ․․․․ քիչ էր մնում տայի սպանեի։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (01.12.2016), Մուշու (01.12.2016), Նիկեա (29.11.2016)

  7. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան պարզ, բայց միաժամանակ ինչքան բարդ թեմա է: Բարդ է, որովհետև երկու տեսակետներն էլ փաստարկված են, ունեն հիմքեր, տրամաբանություն: Բարդ է նաև, որովհետև եթե տարբեր մարդիկ կիրառում են տեսակետներից մեկը, դրանք բախվում են ու կարող են բերել վատ հետևանքների:

    Ես հիշում եմ, որ մեր բակում «խելոքներ» կային, ովքեր «գիտեին», որ ձմեռ պապը հորինված կերպար է: Իրենք էդ մասին չէին մոռանում անպայման պատմել նրանց, ովքեր գիտեին, որ ձմեռ պապը կա: Այ սա բերում էր որոշակի շոկի՝ ոմանց մոտ: Երբ քո հասակակիցը քեզնից գողանում է հեքիաթը, որը քեզ համար սիրուն հյուսել էին: Հիմա ես օրինակ դժվար եմ պատկերացնում իմ ապագա երեխաների վիճակը. ու՞մ հավատան: Իրենց հայրիկին հավատան, որ ձմեռ պապը կա, թե՞ իրենց մայրիկին, որ ամեն դեպքում չկա:


    Ձմեռ պապը սիրուն կերպար է: Ու մի կարևոր բան, ինքը մի քիչ մեղմում է նոր տարու խիստ նյութական լինելը: Նոր տարին լրիվ նյութական արժեքների համակարգ է, մանավանդ հայերիս մոտ, երբ կարող ենք ամբողջ տարին աշխատել հատկապես այդ օրը (օրերը) լավ կազմակերպելու համար: Բայց մենք (ու ոչ միայն հայերս) չենք զլանում այդ նյութականությունը փոխանցել նաև մեր երեխեքին, նրանց նախապատրաստելով այդ օրվա հրաշք նվերներին: Ու ստացվում է, որ նոր տարուն երեխեքը սպասում են հիմնականում նվերի համար, նյութական օգուտ ստանալու համար: Սա լա՞վ է: Իմ կարծիքով չէ:

    Ու հենց այդտեղ է մեր բարի ձմեռ պապիի դրական կողմերից մեկը: Որովհետև ինքը էդ նյութական արարողության մեջ ավելացնում է հոգեկանը, երևակայականը, հեքիաթը: Ինքը որոշ չափով կոտրում է այն նյութականությունը, որը կար նոր տարվա մեջ: Երեխեքը սպասում են ոչ միայն նվերի, այլև իրենց հեքիաթի հերոսին, երբեմն սպասում են ավելի շատ, քան բուն նվերին:

    Ու մնացածը ծնողի հմտության հարցն է: Որովհետև ձմեռ պապին գալիս է միշտ այն ժամանակ, երբ երեխան քնած է: Փոքրիկը սուտ քուն է մտնում ու աչքի պոչով նայում, թե երբ ա իր հերոսը գալու: Իսկ ծնողը բռնացնում ա փոքրիկի, մի պահ նիրհելու պահը, նվերը դնում իր համար նախատեսված տեղում, զարթնացում փոքրիկին ու պատմում, որ պապն եկավ ու գնաց: Այդ սպասումը, այդ հրաշք տեսնելու ցանկությունը փոքրիկին իհարկե ավելի անհոգ է դարձնում, իհարկե դա ավելի է նպաստում երևակայությանը:


    Նամակների պահը: Ոչ մի վատ բան չկա, որ փոքրիկը ձմեռ պապին նամակ է գրում: Բայց իմ կարծիքով շատ սխալ է նամակով կոնկրետ նվեր ուզելու պրակտիկան: Սրա միակ նպատակը կարող է լինել էն, որ ծնողն իմանա, թե փոքրիկն ինչ է ուզում: Բայց էլ ի՞նչ ծնող ես, որ առանց էդ նամակի չես կարողանում իմանալ: Ուրեմն նամակը պետք է լինի ուրիշ բնույթի, ուղղակի նամակ ձմեռ պապին, հեքիաթի մի մաս: Իսկ փոքրիկը պետք է իմանա, որ ձմեռ պապն ինքն է ընտրում ինչ նվեր բերել: Ինչու՞ այս տարի այդքան շքեղ չէ նվերը: Որովհետև կա մի ցուրտ երկիր, որտեղ երեխեքը սոված ու առանց շորերի են մեծանում ու ավելի շատ ունեին շքեղ նվերների կարիք: Սա էլ թող լինի այն գիտակցականը, որը պետք է փոքրիկին:

    Կգա մի պահ, երբ ծնողը կհասկանա, որ արդեն պետք է բացել հեքիաթի գաղտնիքը: Պահը լավ չի հասկանա, հոգ չի: Իրականում դա այնքան էլ մեծ ստրեսս չի լինի փոքրիկի համար:



    Հիմա երկու բառ իմ նախընտրած մոդելի մասին: Գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի մեթոդն է: Թոլքինը մի ամջող հեքիաթ էր հորինել իր երեխեքի համար: Ամեն տարի փոքրիկները ձմեռ պապից ոչ միայն նվեր էին ստանում, այլև նամակ: Այդ նամակում ձմեռ պապին պատմում էր իր տան, իր ընկերների, հյուսիային բևեռում կատարվող զվարճալի իսկ երբեմն անհանգստացնող իրադարձությունների մասին: Մոտ 20 տարի անընդմեջ Թոլքինը նամակներ էր գրում ձմեռ պապի անունից (երեխաներից մեկը մեծանում էր, մյուսը ծնվում): Էդ նամակները փոքրիկ հեքիաթներ էին Սպիտակ արջի ու իր զարմիկների, էլֆերի, թզուկների ու այլ կերպարների մասնակցությամբ: Բայց երեխեքին ներկայանում էին ոչ թե զուտ որպես հեքիաթներ, այլ իրենց լավ բարեկամ ձմեռ պապի գրած նամակներ, որտեղ իրենց բարեկամը պատմում էր իր կյանքի, չարաճճի արջի ու մյուսների մասին: Երեխաներն իրենց հերթին նամակներ էին գրում ձմեռ պապին, դնում բուխարու մեջ ու նամակներն հեքիաթի նման իրենք իրենց անհետանում էին: Թե Թոլքինը այդ ֆոկուսը ոնց էր անում, գրված չի, բայց ձևեր կարելի է գտնել նաև նամակների ստացումն ու ուղարկումը հեքիաթային ու հետաքրքիր, գրավիչ դարձնելու համար:

    Բոլոր նամակները չեն պահպանվել, բայց դրանց մի մասը հրապարակված են ու կարելի է գտնել ու կարդալ (ես կարդացել եմ): Ու կարծում եմ, որ նման հեքիաթ երեխեքի համար սարքելը շատ սիրուն ու լավ բան է
    Լրիվ նույն կարծիքին եմ մնացել, դեռ մի բան էլ ավելի «ռադիկալ» դարձել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #50
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղաս, երբ փոքր էր, մի անգամ հարցրեց. բա ո՞նց ա Ձմեռ Պապը մի գիշերվա մեջ հասցնում աշխարհի բոլոր երեխաներին նվերներ տանի: Հետո մի քիչ մտածեց ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. լավ, իմացա, կանգնեցնում ա ժամանակը, բաժանում նվերները, հետո նորից միացնում ժամանակը:


    Քանի դեռ երևույթը բացատրվում է, արժե հավատալ: Այլապես ամեն ինչ էլ կարելի է կասկածի տակ դնել ու չոր-չոր ապրել

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.11.2016), Chuk (29.11.2016), John (29.11.2016), Smokie (05.12.2016), Աթեիստ (29.11.2016), Մուշու (01.12.2016), Նաիրուհի (30.11.2016), Նիկեա (29.11.2016), Ուլուանա (29.11.2016), Տրիբուն (29.11.2016)

  10. #51
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գայուշը իրանից մեծերի հետ ա շփվում, դրանք իրան ասել էին, որ ձմեռ պապ չկա, մի օր իրար հետ մենակ տեղ էինք գնում, լրիվ «ուժերը կենտրոնացրեց» ու հարցրեց.
    -Պապ, ձմեռ պապի կա՞, Հասիկոն ասում ա, որ դուք եք առնում նվերները։
    -Գայ ջան, ձմեռ պապի, սանտա կլաուսի ու կաղանդ պապի մասին ամեն ինչը հենցնենց չի եղել, ժողովուրդը ունեցել ա նման մեկը, ով նվերներ ա բաժանել, դրա համար կա ձմեռ պապինու մնացածին հավատալու առիթ, բացի էդ, հրաշքներին հավատալը լավ բան ա, դու հավատա ու քո կյանքում անպայման հրաշքներ կլինեն։
    Ուրախացավ ու էլ բան չհարցրեց։
    Նատան պատմում ա, որ էդ խոսակցությունից հետո Նատային հարցրել ա.
    -Բա որ իմ ուզածը խանութներում չկա, ձմեռ պապին որտեղի՞ց ա առնում։
    Ու ինքն էլ միանգամից պատասխանել ա.
    -Հա լավ, ստեղծում ա ուրեմ։
    Էլինան, դե դեռ ուղղակի ուրախանում ա նվերներով։
    Գայուշը մի քանի տարի ա տիկնիկի կալյասկա ա ուզում, մեծ, 3 ականի, որ կարողանա տիկնիկին մեջը դնի, մենք էլ միշտ մտածում էինք, որ դրա տեղը մի պետքական բան առնենք, ինչը ավելի շատ մեզ ա պետք քան իրան ու էս տարի որոշեցինք, որ վերջ, իրա ուզածը պիտի լինի ու իրա հրաշքը պիտի իականանա ու արդեն պատրաստել ենք իրա նվերը։
    Էլինան ամեն օր ձմեռ պապիից նվեր ա ստանում, քանի որ մուլտեր ա նայում ու էդ մուլտհերքսներից ա ուզում։
    Հա մենք ամեն օր Էլինային խաղալիք ենք առնում ու հա, երջանկությունը փողի մեջ չի, բայց ես ամեն օր իմ երեխեքի համար 1500 դրամով «երջանկություն» եմ առնում։
    Էն որ էդ խաղալիքին սպասելուց ու վերցնելուց հետո էդ ուրախույունն ու աչքերի փայլը տեսնում ես, էլ ոչ մի բան պետք չի։
    Հա, կարող ա մեկը մտածի երես եմ տալիս, եսիմ ինչ եմ անում, հա տենց լավ ա, իմ երեխեն ա, ես տենց ճիշտ եմ համարում։
    Ես չգիտեմ ինչ կյանք կունենան իմ երեխեքը ու քանի ես կարամ իրանց համար երջանկությունը «առնեմ» ես միշտ էլ առնելու եմ։

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.11.2016), Chilly (01.12.2016), Chuk (30.11.2016), Enna Adoly (29.11.2016), Quyr Qery (01.12.2016), Smokie (30.11.2016), Մուշու (01.12.2016), Յոհաննես (29.11.2016), Նիկեա (29.11.2016)

  12. #52
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան հիշեցի. ընկերուհուս տղան՝ 9 տարեկան, անվերապահորեն հավատում է Ձմեռ Պապի գոյությանը այնպես, որ եթե նրան ասեն ճշմարտությունը, թե իրեն ֆռացրել են՝ Ձմեռ Պապ գոյություն չունի, նա համարում է, որ ճիշտ հակառակը՝ իրեն ֆռացնում են այ հենց էն ժամանակ, երբ ասում են, թե գոյություն չունի: Եվ այդպես ֆռացնելու պատճառներն էլ իր համար բացատրելի են. որ նվեր չուզի:

    Ի դեպ, անցյալ տարի, ընկերուհիս պատմում է, Ձմեռ Պապին ուղղված իր նամակում մեծ ցուցակ էր գրել նվերների՝ թե ինչ կուզենար ստանալ: Ու երբ ընկերուհիս վախեցած նայում է ցուցակին ու կմկմում՝ թե մի քիչ շատ չի՞..., տղան պատասխանում է. ՛՛Մա՛մ, մի անհանգստացի, էս բոլորը ձրի՛ ա ՛՛:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.11.2016, 04:17:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.11.2016), Smokie (30.11.2016), Արէա (30.11.2016), Գաղթական (30.11.2016), Մուշու (01.12.2016), Նիկեա (30.11.2016), Ուլուանա (30.11.2016)

  14. #53
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,034
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տնաշեններ, էդ որ ասում եք․ «Ես մինչև հիմա Ձմեռ պապին հավատում եմ»‎, գոնե էդ հավատալը չակերտների մեջ գրեք էլի Ես էլ եմ հեքիաթներին «հավատում», գեղարվեստական կինոների հերոսներին էլ եմ «հավատում», կինո նայելուց էլ կարող ա տխուր պահ լինի, հոնքուր–հոնքուր լաց լինեմ, բայց բոլորս էլ տարբերում ենք գեղարվեստական կինոն դոկումենտալից։ ՈՒ եթե հանկարծ մեկը ձեր վրա դոկումենտալի տեղ գեղարվեստական կինո սաղացնի, կջղայնանաք, չէ՞։
    Օրինակ, Հայլուր որ նայում եք, ջղայնանում եք, չէ՞‎։ Որտև հեքիաթներ են պատմում՝ իրականության տեղ ներկայացնելով

    Մի խոսքով լեգենդներ ու հեքիաթներ պատմելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, որտև խաբեություն չկա ու ամեն մարդ ինքն ա որոշում թե ինչ մակարդակում դրանց հավատա ու իրական դիտարկի։ Ձմեռ Պապիկն էլ գուցե կարելի ա տենց ներկայացնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. The Young Pope/Երիտասարդ Պապը
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.10.2017, 15:04
  2. Արձակ. Արշակ պապը
    Հեղինակ՝ Նարե91, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.02.2012, 14:27
  3. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  4. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 13.12.2008, 05:55
  5. Ինչի՞ց պետք է պաշտապանել երեխաներին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.08.2008, 12:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •