Փիլիսոփա եղբայր, շնորհավորում եմ
Այ մարդ, ի՜նչ դժվար ա հիմա քո համար կենաց ասելը, ախր մեր կենացների վարպետը դու ես... Ախր ասեմ, քեզ երջանկություն եմ ցանկանում, պիտի հիշեմ, որ էդ երջանկությունդ գտել ես ու ինքը անընդհատ քո կողքին ա՝ իր ջերմ ժպիտով, ասեմ շատ փող եմ ցանկանում, հասկանում եմ, որ մի բանով գլխիս ես տալու, ասես «այ ախպեր, ես լուրջ մարդ եմ, ավելի ոչ կենցաղային բաներից չե՞ս կարող խոսես...»

Մի խոսքով, ուզում եմ, որ քեզ միշտ հրաշալի մարդիկ շրջապատեն, ինչպիսին որ դու ես, միշտ լինես սիրով պարուրված, հաշտ, ներդաշնակ

Շնորհավոր եղբայր

հ.գ. միանում եմ Բագրատի հարցին մութ, սառը մառանում խեցգետինների մասին...