Բնապահպանության նախարարն ըստ էության հայտարարել է հրդեհի բացահայտման մասին: Իհարկե, նա ուղիղ իմաստով չի ասել այդպիսի բան, այլ ընդամենն ասել է, որ ԱՄՆ տրամադրած տիեզերական լուսանկարներում երեւում է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին:
.....
ԱՄՆ տրամադրել է տիեզերական լուսանկարներ, որոնք գործնականում «բացահայտում» են Խոսրովի հրդեհը: Բանն այն է, որ եթե կան միաժամանակ երեք օջախների լուսանկարներ, ապա կասկած չկա, որ տեխնոլոգիական ներկայիս հնարավորությունների պայմաններում կարող են լինել նաեւ տիեզերական տվյալներ այդ օջախների առաջացման վերաբերյալ: Խնդիրն ընդամենը անհրաժեշտության դեպքում այդ տվյալները հանելն ու հայկական կողմին տրամադրելն է: Եվ այն, որ արդեն իսկ «նախնական» պատկերը տրամադրված է, հուշում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաեւ «ամբողջական» պատկերը:
Այդպիսով, համատեքստում ակնհայտ է, որ Արծվիկ Մինասյանը հայտարարում է Խոսրովի հրդեհի բացահայտման մասին: Կամ, ավելի շուտ, ԱՄՆ-ն է Հայաստանին հայտնել, որ դրա բացահայտումը Նահանգների համար «ուչաստկովիի մակարդակի» գործ է:
Էջանիշներ