Օրինակ՝ <Մեր նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները> կամ՝ Սադամ Հուսեյն կամ Քադաֆիի քցված միլիոններ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չհասկացա, քո կարծիքով երբևէ Սադամ Հուսեյն կամ Քադաֆին եղել են անգլաիկան դաշնակիցնե՞ր:
Անգլաիական քաղաքական կուլտուրան երթադրում է բազմամակարդակ հարաբերություններ, ու երբևէ իրանք արաբներին, չինացիքին, ռուսին,թուրքքն իրանց հավասար/դաշնակից չեն դիտարկել
Իրանց դաշնակիցներն են օրինակ ֆրանսիացիք, իսպանացիք, և այլն
Ու հենց էտ <Մեր նավեր"-ով էլ իրանք շատ պարզ բացատերլ են, որ էս դարերում իրանք հայերին էլ իրանց դաշնակից չեն դիտարկում: Իսկ որպես վասալ, բավականին անհետաքրքիր ենք իրանց համար
Իրանական հեղափոխության ժամանակ, երբ բռնկվեց Իրան-Իրաքյան պատերազմը, Սադամ Հուսեյնը տարածաշրջանում անգլո-սաքսերի հիմնական դաշնակիցն էր, դե իսկ Քադաֆին էլ, միամիտ-միամիտ, մի քանի միլիարդ տվեց ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչների սրանց որոշ խնդիրներ լուծելու համար...
Ինչ վերաբերվում է <նավերին...>, ապա, եթե իրենց դաշնակից չէինք, թող դատարկ-դատարկ խոստումներով մեզ անընդհատ չբորբոքեին, հետո էլ քցեին... Սևրը վկա՝ էդ քաղաքականության ապոգեյը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե տենց որ հաշվենք, ոչ մեկն էլ իրենց դաշնակից չէ: Մեզ շատերը բորբոքեցին, ռուսներն էլ միջից չէին, դե բայց մյուս կողմից էլ թուրքական իշխանությունն իրոք անտանելի էր և հաճախ մեզ ուղղակի այլ ելք չէր մնում, քան <բորբոքվելը> - երբ ընտրություն է վատի ու... վատի միջև, դժվար է լավ արդյունք ստանալը, ինչը բնականաբար եղավ նաև մեզ հետ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եթե կոնֆերանսային բլա-բլաները թողնենք մի կողմ, ու հաշվի առնենք մենակ ռեալ քայլերը- ասենք զենքի մատակարարում, ֆիդայիների պատրաստում, իր զինվորական /հայազգի և ոչ հայազգի/ կադրերի տրամադրում, ապա էտ ռեալ բորբոքային քայլերը արել են միայն Ռուսական պետությունը:
Թե չէ կոֆեի ժամանակվա խոսակցություններով լուրջ գործերի համար չես կարող բորբոքել:
իսկ Վիլսո՞նը իրականում մեզ առաջ էի գցելու, եթե իրան "ինֆակտ" չխփեր Ալյասկայից վերադառնալուց հետո:
Ոնց որ հիմա քրդերին են առաջ քցելու, եթե քրդերը էշություն չանեն ու ռուսական կամ չինական կարթը կուլ չտան:
Դե հա, ռուսներն ավելի շատ բզբզեցին, հենց միայն ֆիզիկապես մենք իրենց ավելի մոտ էինք, բայց Վիլսոնի Սևրն էլ ոչինչ, մեզ էժան չնստեց...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
մի լավ լուր.
Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպություններ`
• Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախումբ
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Հոլանդաբնակ թուրքը դատապարտվել է հայերի դեմ բռնություն հրահրելու համար
Հոլանդահայությունը ողջունում է դատավճիռը
Հաագա/Ալմելո, 17 մարտի 2017 թ. – Այսօր Հոլանդիայի Ալմելո քաղաքի դատարանը դատապարտեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահին հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։ Հոլանդահայությունը մասնավորապես Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON) գոհ են դատավճռից, քանի որ սրանով կասեցվում է թուրք-ադրբեջանական ագրեսիան հայ փոքրամասնության դեմ։
Դատարանը նշանակեց ավելի ծանր պատժամիջոց քան պահանջել էր դատախազը։ Վճիռը պարունակում է 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով։ Դատախազությունը պահանջել էր 80 ժամ հարկադիր աշխատանք և երկու շաբաթ պայմանական ազատազրկում` երկու տարի փորձական ժամկետով։
Ըստ դատավորի ծանր պատիժը տեղին է, հաշվի առնելով իրավախախտման լրջությունը և արտահայտման ոճը։ Նա մատնանշեց, որ դատապարտյալը չի զղջացել իր արածի համար և չի ցուցաբերել համապատասխան ըմբռնում։ Գոյություն ունի նաև հանցագործության ռեցիդիվի վտանգը։
Նա մեղադրվում է հայերի դեմ բռնություն հրահրելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է ծագումով հայերին:
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ծլնգ (18.03.2017)
Ղազախական "գամբիտը" հաղթահարված է
Յուրի Խաչատուրովը միաձայն ընտրված է ОДКБ-ի գլխավոր քարտուղար
https://ria.ru/world/20170414/1492253285.html
Ադրբեջանցիների ցույցը Պրահայում ի չիք է դարձել
մերոնք նորից սկսում են որակ ցույց տալ )))Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Լիոնի նորընտիր քաղաքապետի ամենամեծ հաղթանակը Եվրախորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումն է. Figaro
Ընթացիկ շաբաթը Ֆրանսիայի հայ համայնքի համար սկսվել է աննախադեպ իրադարձությունով. հուլիսի 17-ին Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Ժորժ Կեպենեկյանը:Նշենք, որ նորընտիր քաղաքապետը անմասն չի մնացել նաև Հայաստանի խնդիրներից. 1988 թվականի երկրաշարժից հետո Կեպենեկյանը եղել է Հայաստան մեկնած փրկարարների առաջին խմբի կազմում: 1990-ականներին Կեպենեկյանը Արցախում վիրահատություններ է արել ռմբակոծությունների տակ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աշխարհի ամենահավատացյալ-կաթոլիկ երկրներից մեկի մերը ոնց են լացացնում:
Իռլանդիայի ափաշկյարա բաց գեյ լիդեռ պրիմերը հատուկ ժամանում է Կանադա, որ Օտտավաում Կանադայի պրեմյերի հետ մասնակցի գեյ պառադին
Հ.Գ. Անգլիացիք լավ են անում: Իռլանդացիներին ու ֆրանսիացիներին լրիվ տեղին են են "անում" անգլիացիք : Էլ չեմ ասում եվրո-սլավոնների մասինreland’s Prime Minister will travel to Montreal this weekend, where he will meet with Justin Trudeau and march in the city’s pride parade with the Canadian Prime Minister.
Irish Taoiseach Leo Varadkar will be in Canada from Aug. 19 to 22. Mr. Trudeau will meet with Mr. Varadkar – Ireland’s first openly gay leader– on Sunday, when the leaders will walk in the Montreal pride parade. It will mark the first time a foreign head of government walks with a Canadian prime minister in a Canadian pride parade.
https://www.theglobeandmail.com/news...ick=sf_globefb
Փաստացի դուրս է գալիս, որ Խոսրովի արգելանոցի սարսափելի հրդեհը կազմակերպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյա՞նը
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/162149
Դուրս ա գալիս, որ լրագրողը անկապ դուրս ա տալիս։
Ասենք էս մասը խզարել ա։
«Եվ ահա, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գործնականում ներկայացնում է աջակցության մի բավական կոնկրետ եւ անակնկալ դրվագ՝ ամերիկացիները տրամադրել են հրդեհի առաջացման առնչությամբ տիեզերեկան լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ միաժամանակ առկա է միմյանցից շատ հեռու երեք տարբեր օջախ: Այլ կերպ ասած, յուրօրինակ «բերմուդյան եռանկյունի» Խոսրովում: Իհարկե, ոչ միայն դժվար է մտածել, որ դա կենսաբանական երեւույթի հետեւանք է, այլ նույնիսկ մտածել, որ միաժամանակ երեք իրարից հեռու տարբեր օջախների գոյությունը պարզապես մարդկային անփութության հետեւանք է: Ավելին, նույնիսկ մանր խուլիգանության հանգամանքը խիստ կասկածելի է, քանի որ հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»:»
Առանձին բերեմ էսքանը
«հազիվ թե խուլիգանները ցուցաբերեին այդպիսի «երկրաչափական էնտուզիազմ»»
Հավանականությունը, որ խուլիգանները 3 տեղում այրեին, ու արդյունքը որևէ այլ պատկեր ստացվեր (հուշեմ՝ միակ հնարավոր պատկերը գիծն ա) անհամեմատ ավելի փոքր ա, քան եռանկյուն ստանալու հավանականությունը։
Սաղ հոդվածը սենց «թույն» մտահանգումների վրայա կառուցված։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ