Գաղթական-ի խոսքերից
Եղբայր, եթե մենք իրոք ինչ-որ դիվանագիտական հմտություններ ունենք, դրանք էսօր ոչ մի ձև չեն երևում:
թուքիային, ըստ իս, մենք հիմա ոչ որպես բարեկամ ենք հետաքրքիր, ոչ էլ որպես թշնամի:
Որովհետև մենք էնքան լակոտ ղեկավարություն ունենք, որ էրդողանն իրան թույլա տալիս մեր վրա հրապարակավ կայֆավատ լինել՝ ասենք Ցեղասպանության 100-ամյակին Սերժին թուրքիա հրավիրելով՝ իբր Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձ նշելու:
Իսկ քրդերն էսօր էլ են տեր մեր պապական հողերին՝ էնքանով, որ իրանք են մասսայաբար էնտեղ ապրում ու բազմանում:
Բայց, եթե խոսացնես էնտեղ ապրող ցանկացած քրդի, իրենք գիտակցում են, որ դա հայկական հողեր են:
Ես օրինակ եղել եմ Արևմտյան Հայաստանում: Շրջել եմ որպես Հայաստանի մայրաքաղաք նախատեսված Կարինում, Աղթամարում, աստվածանիստ Նեմրութում, իմ ապուպապի ծննդավայրում և այլուր, շփվել եմ էնտեղ բնակվող մարդկանց հետ:
Քրդերն ասում էին՝ Երևանից մինչև էստեղ փորելով գաս, միայն ձեր պապերի գերեզմաններն են: Բա ե՞րբ եք գալու դրանց տեր կանգնեք:
Էսօր քուրդն ու թուրքը կռիվ են տալիս հողերի համար, որոնք մեզ են պատկանում՝ թե՛ իրավաբանորեն ու թե՛ բարոյական տեսանկյունից:
Բայց մենք սկի մի բուռ Հայաստանի Հանրապետություն չենք կարողանում խելքը գլխին յոլա տանել, ուր մնաց թե՝ Արարատ ու Անի երազել:
Յանի հազարամյա երազած անկախություն ունենք, բայց մասսայաբար դրանից ենք քոչում խալխի երկիր:
Կկարողանանք ուշքի գալ ու սկսել տարածաշրջանում մեր խաղը խաղալ՝ կշարունակենք ապրել ու ծաղկել:
Չէ՝«հոս երբևէ ապրել ու արարել է մի ժողովուրդ, որ հայ է կոչվել»…
Էջանիշներ