User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անկարգությունները սպառնում էին օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին»

    Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համեմատել է այսօրվա ձերբակալությունները 50 տարի առաջվա հետ.

    Ուղիղ 50 տարի առաջ՝ 1965թ. ապրիլի 24ին, Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը և դրա զոհերը: Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տևական բանակցությունների արդյունքում և «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով: Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեծ տագնապներ ունեին, որ այն կարող էր վերաճել «հանրայի անկարգությունների», բայց, չնայած Մոսկվայից ունեցած մեծ վախին, համարձակություն ունեցան նախնական ձերբակալություններ կամ «տնային կալանքներ» չկիրառել: «Հանրային անկարգությունները», այսինքն՝ պլանով նախատեսված միջոցառումներից շեղումներ, իհարկե, եղան, որոնց, իհարկե, հետևեցին նաև ձերբակալություններ, ընդ որում ձերբակալվածներին ԿԳԲ-ի սպաները բացատրում էին, որ նրանք «բռնաբարել են մեր մորալը», այլ կերպ ասած՝ «մեր բարոյականությունը», որը խարսխված է թուրք եղբայրների հետ համերաշխության վրա:

    Համենայնդեպս այս խոսակցությունը եղել է ԿԳԲ-ի գնդապետի և այն ժամանակ ուսանող Գևորգ Բարդակչյանի միջև, և վերջինս հետագայում հրատարակել է իր այդ հուշերը: Սփյուռքահայ ուսանող Գևորգ Բարդակչյանն այն ժամանակ դեռ ռուսերեն չգիտեր, և «մորալ» բառը նրա մոտ ասոցացվել էր «եղջերու» /մարալ/ բառի հետ, որից վախեցած երիտասարդն սկսել էր հավաստիացնել, որ ինքը կենդանական հակումներ չունի: Հետագայում այդ մարդիկ ընկալվեցին որպես վտանգավոր, բացասական տաբուները և կաղապարները քանդող հերոսներ:

    Անցել է ուղիղ 50 տարի, հիմա 2015թ. է, Հայոց ցեղասպանության 100 տարին լրանում է խորհրդանշական ապրիլի 24ին: Դեռևս մոտ 17 օր կա, և այսօր սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները», որոնք, պետք է ենթադրել, հիմա էլ սպառնում են օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին» : Ժիրայր և Թորոս Սեֆիլյաններ, Մանուկյան, Ավետիսյան… Մի՞թե ևս հիսուն տարի պետք է անցնի, որպեսզի «հանրությունը» հերթական անգամ ապրի իր իրավունքները, անկյունաքարային բարոյականությունն ու առաքինությունները դրսևորելու հնարավորությունների ոտնահարումը կանխարգելելու գիտակցությունը:
    Աղբյուր՝ http://www.a1plus.am/1375654.html

    Չգիտեմ ինչքանով ա լրահոսի գրառում, բայց շատ լավ ա ասում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.04.2015), Ներսես_AM (07.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •