User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ սենց վախտերը երգերի ծնունդը դզում ա, եթե նույնիսկ կոնկրետ երգը դուրս չի գալիս


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, բայց խի՞ հենց հիմա իրոք էլի, էս հարցի պատասխանը կարո՞ղ ա եղել ա, բաց եմ թողել:

  3. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շտապ. Իշխանություններն անցել են ահաբեկչության

    2015-02-16 22:43:40

    Իշխանություններն անցել են բոլոր սահմաններն եւ սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել:

    Արդեն մի քանի ժամ է ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին:

    Հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա:

    Ըստ հավաստի ձեղեկությունների, ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

    ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ լրագրողներն արդեն չեն հասցնում արձագանքել բոլոր ահազանգերին:

    Վաղվանից ստեղծվելու է իրավական աջակցության խումբ եւ ցանկացած ձերբակալության մասին կտեղեկացվի հասարակությունը, լրատվամիջոցները եւ ՀՀ տարածքում գործող դեսպանությունները:

    Այսպիսով, վարչախումբը անցել է բացահայտ ահաբեկչության, փորձելով վախի եւ բռնությունների միջոցով ճնշել համաժողովրդական շարժումը:

    http://top-news.am/7/1/news/42576.html

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բայց խի՞ հենց հիմա իրոք էլի, էս հարցի պատասխանը կարո՞ղ ա եղել ա, բաց եմ թողել:
    Շին ջան, իմ տեսակետը ներկայացնեմ (ես էլ չեմ հիշում, գրել եմ, թե չէ), որի հետ այլոք կարող ա համաձայն չլինեն:

    Պրոցեսը ես համարում եմ սկսած 2009-ից, իսկ ավելի առարկայական դառած 2011-ից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ն պոկվի իշխանությունից, ու նաև քայլեր անել սրան քաղաքական գործոն սարքելու համար: Եղավ չհասկացվածության պատնեշ, ՀԱԿ-ը դրա պատճառով ունեցավ մեծ կորուստներ, բայց նախորդ փորձը հաշվի առնելով Տեր-Պետրոսյանը ու ՀԱԿ-ի իր թիմը կանգնել էին էս տարբերակի վրա, համարելով որ ներկա իրավիճակում իշխանափոխության հասնելու միակ տարբերակը իշխանության մասնատումն է ու բուրժուադեմոկրատական հեղափոխության կազմակերպումը:

    Անկախ նրանից կհամաձայնվեք Լևոնն էր պրոցեսի կնքահայրը, թե ոչ, գնաց հենց էդպիսի սցենար: Աստիճանաբար ԲՀԿ-ն ավելի ու ավելի պոկվեց իշխանությունից, աստիճանաբար սրվեցին հակասությունները, աստիճանաբար արթնացան ամբիցիաներ և այլն:

    Էդ պրոցեսը բավական դանդաղ էր գնում: ԲՀԿ-ն, ըստ իս մի քիչ անփորձ լինելով նման հարցերում, փորձում էր ուրիշ տարբերակներ, ավելի մեղ, առանց կոնկրետիկայի: Բայց աստիճանաբար էդ պաշարը սպառվում էր ու հասնում էր էն պահը, որ ԲՀԿ-ն պետք ա հստակ հայտարարեր, որ պահանջում ա Սերժի հրաժարականը ու բռներ ՀԱԿ-ի առաջարկած՝ ակտիվ հրապարակային ակցիաներով ճանապարհը, կամ էլ պետք ա զադնի տար:

    Զադնի տալու դեպքում ինքն իրա դերակատարումը արագորեն կկորցներ: ՄՅուս կողմից էլ իրանք գնալով տեսնում էին, որ շանս կա: Վերջին ամիսներին միասնական շտաբերի ակտիվիստները հազարավոր կամ տասնյակ հազարավոր տների դռներ են թակել ու ստուգել տրամադրությունները, տեսնելով, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնում միանալու շարժմանը ու պայքարելու մինչև վերջ (ուրիշ հարց, թե բանավոր խոսողներից քանիսը կմիանա):

    Արդեն մոտեցել էր էդ ջրբաժանի պահը: Ծառուկյանն իր վերջին խորհրդաժողովում արդեն, ըստ էության, վերջնաժամկետ էր դրել Սերժի առաջ, ասելով, որ կամ էս ու էն բանը կանես, կամ էլ անցնում ենք ակտիվ գործունեությանն ու հրաժարականիդ պահանջին:

    Սերժն իհարկե պատրաստ չէր էդ պահանջը կատարելու: Որոշեց նախաձեռնողականությունը վերցնել իր ձեռքն ու գնալ վաբանկի՝ արագացնելով պրոցեսը: Էսպես իրա թիմակիցներին ինքը փորձում ա հավատացնել, որ ուժն իր ձեռքին ա, որ ինքն ամեն ինչ կանտռոլի տակ ա պահում, ինչպես նաև կկարողանա վախացնել ԲՀԿ շարքերից շատերին, ովքեր կորցնելու բան ունեն ու անմիջապես ճամբարափոխ կլինեն կամ պասիվ դիրք կընդունեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրձափակել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը:

    Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում՝ չեն նշել: Երեւանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են:

    Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ եթե այս կերպ իշխանությունները ցանկանում են իր վրա ճնշում գործադրել, ապա ինչ կապ ունեն այստեղ հյուրանոցի այցելուները, որոնց դրել են բավական անհարմար իրավիճակում, խախտելով նրանց ամենատարրական իրավունքները:

    Ռուբեն Գեւորգյանը նաեւ ավելացրեց, թե այս ամենը հիշեցնում է թուրքական հալածանքները, որոնք տեսել է մեր ժողովուրդը:
    Ավելացնենք, որ մինչ այս պահը տեղազննություն կոչվածը շարունակվում է: Ռուբեն Գեւորգյանը մտավախություն հայտնեց, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հմարավոր է տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:

    Ռուբեն Գեւորգյանի ընտանիքը ներողամտություն է հայցում այցելուներից, հավելելով, թե ցավոք ունենք օրենքի խախտման շարունակական բեսպրեդելը, որի օրինակնեցրից է հենց այս գործողությունը;

    Նա նաեւ ավելացրեց, որ եթե տեղազննում է կատարվում, եւ ոչ թե հանցագործ են փնտրում, ապա կարելի էր թեկուզ 10-15 րոպե առաջ տեղյակ պահեին, որպեսզի աշխատակիցները ներողություն խնդրելով այցելություններին դուրս հրավիրեին:
    Աղբյուր՝ http://top-news.am/7/1/news/42578.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •