Իսկ ներքոբերյալ կուսակցություններից ով կկանգնի ԲՀԿ-ի կողքին, ավելի ճիշտ, ով կսատարի Գ. Ծառուկյանին որպես հնարավոր ընդդիմության լիդեր?
- Ժառանգություն,
- Օրինաց երկիր,
- Դաշնակցություն,
- ՀԱԿ (դաշինք) :
Հարցս ուզում եմ հստակեցնել, որ ավելի պարզ լինի: "Կողքը կանգնել" ի նկատի չունեմ, երբ հանրահավաքի վայրում պարզապես, ձևական, ինչ-որ կուսակցության լիդեր գա կանգնի Ծառուկյանի կողքը, 5 րոպե ելույթ ունենա ու գնա: Տենց ով ասես կարա գա ելույթ ունենա, առավելևս, իշխանափոխությունից, այլ ոչ թե Գ. Ծառուկյանին միանալուց:
Ստեղ կարևորը էնա, երբ որևէ կուսակցության լիդեր ասի, որ մենք սատարում ենք Գ. Ծառուկյանին և իշխանափոխության հասնելու համար պատրաստ ենք միասնական ճակատով գնալ և ընտրություններում պատրաստ ենք միանալ Գ. Ծառուկյանին, մեր ձայնը տալ վերջինիս:
Սովորաբար այսպիսի դեպքերում ով իշխանությանը դեմ է լինում գալիս է հանրահավաքի, որպեսզի քննադատի իշխանությանը, այլ ոչ թե սատարի, միանա կոնկրետ ընդդիմադիրին:
Ես որ չեմ հիշում ՀՀ-ում մի դեպք (բացի 1996թվ.-ից), երբ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա, միշտ էլ ամեն մեկը իրա կուսակցությունովա, կուսակցության լիդերովա գնում:
Եթե հիշում եք, ժառանգությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին 2008-ին, ինչից հետո նույն ժառանգությունը հայտարարեց, որ այլևս այսպիսի բան չի լինելու, և իրենք սրանից հետո միշտ իրենց կուսակցությունով են հանդես գալու ընտրությւոններում (պատճառը հասկանալի էր) :
Էջանիշներ