Ակնկալում եմ նույն քֆուրները հետևյալների նկատմամբ

Գրանցման ցուցատախտակի վրա գրանցվել էին 74 պատգամավորներ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե գրանցվածները 76-ն էին: Հատկանշական է, որ չնայած բոյկոտին՝ ընդդիմադիր որոշ պատգամավորներ, այնուամենայնիվ, մասնակցեցին նիստին:

Դրանց թվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և որևէ խմբակցության մեջ չներառված պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նիստի քվորում ապահովեցին նաև դաշնակցական պատգամավորներ: Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը երեկ նույնպես չէր բոյկոտում ԱԺ արտահերթ նիստը:
Աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/3318.html