User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վայ քո արա
    Էս արդեն բոլոր սահմաններն անցնում ա.
    «Հրապարակ» օրաթերթը կրկին հայտնվել է դատական գործընթացներում: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թերթի դրամական միջոցների վրա այս պահին արգելանք է դրված:

    Այս որոշումը թերթը որակել է իբրեւ խոսքի ազատությունը ճնշելու փորձ:

    «Հրապարակ»-ի խմբագրակազմը ընթերցողներին տեղեկացրել է, որ օրաթերթը չի կարողանալու տնօրինել իր դրամական միջոցները, չի կարողանալու վճարել տպագրական ծախսերը, աշխատավարձ եւ այլն, ինչն էլ նշանակում է, որ պարբերականի տպագրությունը կարճ ժամանակ անց կարող է կանգ առնել:

    «Հրապարակ»-ի դրամական հաշիվների վրա կալանք է դրվել թերթի ընթերցողների մեկնաբանությունների պատճառով:

    Փաստաբան Արթուր Գրիգորյանը գտնում է, որ օրաթերթի էլեկտրոնային տարբերակում դեռեւս օգոստոսին տպագրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանությունները վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը:

    Հոդվածը փաստաբանի ծառայություններից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքի մասին է: Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողած 6 քաղաքացիներից մի քանիսը իրենց մեկնաբանություններում եւս բողոքել են փաստաբանի գործողություններից: Նրանցից մեկը գրել է. - «Արթուր Գրգորյանի պատճառով կորցրեցինք բողոքարկելու իրավունքը` զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով»: Մեկ այլ ընթերցող էլ հիշել է իր գործը` գրելով. - «Մեր գործով նույն սցենարով սկզբից պայմանագիր կնքեց 150 հազար դրամի, հետո վերջում` 600 հազար դրամի հասցրեց ու ընդամենը փորձեց հարցը դատավորի հետ միջնորդությամբ լուծել»:

    Ընթերցողների մեկնաբանությունների համար փաստաբանը թերթից 18 միլիոն դրամ (շուրջ 47 հազար դոլար) է պահանջում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարել է փաստաբանի պահանջը եւ 18 միլիոն դրամի չափով արգելանք դրել «Հրապարակ»-ի դրամական միջոցների վրա:

    Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն աննախադեպ է համարում այս գործը նրանով, որ իրենց մեղադրում են ընթերցողների կարծիքները տպագրելու համար:

    «Դատարանի որոշումը` ծրարով, փոստով ստացել եմ։ Անմիջապես միջնորդություն եմ տարել դատարան` կալանքը վերացնելու մասին։ Ընդ որում, այդ քոմենթներում ինքը [Արթուր Գրիգորյանը] 6 բառ է առանձնացրել իրեն վիրավորական, եւ ամեն բառը գնահատել է 3 միլիոն դրամ եւ հաշվել է` 18 միլիոն դրամի գումար է ուզում մեզնից` իր պատվի, արժանապատվության դիմաց», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օհանյանը։

    Քանի որ պարբերականի հաշիվների վրա արգելանք է դրված, թերթը կտպագրվի այնքան ժամանակ, մինչեւ սպառվի տպարանին փոխանցված գումարը:

    «Հրապարակ»-ի խմբագիրը գտնում է, որ փաստաբանն այս կերպ հին հաշիվներ է մաքրում: Օհանյանը վերհիշում է Դատական դեպարտամենտի հետ ունեցած դատական գործը. - «Ուղղակի մի այսպիսի զուգահեռ անցկացնեմ։ Հիշո՞ւմ եք, որ մենք Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ վեճ ունեինք դատական, որը հաշտությամբ ավարտեցինք` Միսակ Մարտիրոսյան։ Միսակ Մարտիրոսյանի ներկայացուցիչը դատարանում եւ իր հայցը կազմողը այս նույն Արթուր Գրիգորյանն էր»։

    Սա «Հրապարակ»-ի դեմ արդեն վեցերորդ դատական գործն է: Ավելի վաղ թերթին դատի է տվել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

    Նախորդ եռամսյակում` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, 11 նոր դատական հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ:

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարան է դիմել Քաղաքացիական օրենսգրքի` զրպարտությանը եւ վիրավորանքին վերաբերող հոդվածների սահմանադրականության հարցով: Սահմանադրական դատարանը օմբուդսմենի դիմումը դեռ չի քննել:
    Աղբյուր՝ Ազատություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (08.11.2011), Varzor (08.11.2011), Նաիրուհի (08.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •