Ավարտվեց կոալիցիա–ՀԱԿ երկխոսության 5–րդ ռաունդը։ Այն տևեց մոտ երկու ժամ։ Ժամը 12:00-ին կոալիցիայի և ՀԱԿ–ի պատվիրակությունների ղեկավարները՝ Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը լրագրողներին հաղորդեցին, որ իրենք որոշել են համատեղ հաղորդագրությամբ հանդես գալ։ Տեքստը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, ո ր իր ձեռագիրը կարող է ընթերցել միայն ինքը։
«Քննարկվեց օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը, նաև պայմանավորվում ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների մասին մեկնաբանություն տալուց։ Շնորհակալություն, մենք նաև պայմանավորվել ենք որևէ հարցի չպատասխանել»,- կարդաց Զուրաբյանը, ինչից հետո պատվիրակությունները արագ շրջվեցին, և բոլոր հարցերից խուսափելով՝ հեռացան։
Էջանիշներ