User Tag List

Էջ 118 160-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,756 համարից մինչև 1,770 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1756
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վահան Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին տականք անվանեց


    «Դաշնակցության գրեթե բոլոր ներկայացուցիչներն այյդ տարիներին գտնվել են ճակատում: Յուրաքանչյուր 8-րդ դաշնակցական մահացել է այդ պատերազմում, և նման հայտարարություններ կարող են անել միայն տականքները»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ եթե հիշենք, որ հայկական ուժերն ազատագրել են Շուշին երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարից (երկրի նախագահ) թաքուն, ապա ամեն ինչ պարզ է դառնում:

    Ահա այսպես պատասխանեց ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսի 31-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ արված հայտարարությանը:Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ղարաբաղյան պատերազմի տարիներին ամենօրյա ցույցերի միջոցով ամեն ինչ արեց Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար և փորձեց կոտրել հայոց բանակի ոգին:

    Աղբյուր՝ Panarmenian
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. #1757
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը անընդունելի և ինքնանպատակ է համարում պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկին։

    Պատասխանելով «Նովոստի Արմենիա» գործակալության հարցին, թե «Ի վերջո իշխանությունն ընդունու՞մ է երկխոսություն սկսելու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը և պատրաստվու՞մ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձևավորել», Կարեն Կարապետյանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է և մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է:

    Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է։Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը:

    Կարծում եմ՝ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական և ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար»:

    Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարևորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

    Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում և Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի և «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»,- ասել է նա:
    Աղբյուր՝ tert.am

    Ինչպես երևում ա, այսպես կոչված «Ջրբաժանին» այլընտրանք չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #1758
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժիրայր Սեֆիլյան. «Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են»



    Գյումրիում այսօր «Սարդարապատ» շարժաման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին տանում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կմնան իր հին գաղափարական համախոհները և ոչ բազմահազարանոց ժողովուրդը:

    «7օր»-ի այն հարցին, թե արդյոք Կոնգրեսի ներսում չե՞ն տեսնում իշխանությունների հետ գործարքի վտանգները, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել է.

    -Ես իմ խոսքին պատասխանատու եմ՝ ասելով, որ այնտեղ Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական վերնախավի այրերի մեծամասնությունը ստրկամիտներ են։ Պատճառը սա է, որ Տեր-Պետրոսյանը կարողանում է իր ուզած որոշումները բոլորին պարտադրել, և ինքը կարիք չի ունենում շատ ճիգեր թափելու համոզելու համար։

    Նա հավելել է, թե ինքը վստահ է, որ Տեր-Պետրոսյանը շարունակելու է ընթացքը մինչև 2012թ. մայիսի ընտրությունները:

  4. #1759
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախկին ՀՀՇ-ականները նոր կուսակցություն են ստեղծում
    «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

    «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
    08.06.2011
    Ռուզաննա Ստեփանյան

    Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության կորիզը բաղկացած է հիմնականում «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:
    Նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին: «Ազատ ժողովրդավարներ»-ի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, վարչության անդամներից է Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված եւ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովհաննես Ղազարյանը (բոլորը ՀՀՇ վարչության նախկին անդամներ են):

    Կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, կանդամակցի ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:

    Նորաստեղծ կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ քաղաքական նոր ուժի ստեղծումը «կոլեգիալ որոշում» է եղել` հաշվի առնելով «ընդդիմություն-իշխանություն պատային իրավիճակը, նրանց միջեւ ծավալվող երկխոսության ոչ թափանցիկ լինելը, ղարաբաղյյան խնդիրը, երկրի տնտեսական վիճակը եւ ազատականության գաղափարների անտեսումը»:

    «Այն, որ այդ ապստամբած, տառապած մարդիկ որոշել են գալ եւ իրենց պայքարը շարունակել նոր ուժերի հետ, նշանակում է, որ նրանք ունեն այդ ապստամբ ոգին, բայց, միեւնույն ժամանակ, չունեն հավատ գոյություն ունեցող ստրուկտուրաների [նաեւ ընդդիմության մեջ] նկատմամբ», - ասաց Սեդրակյանը:

    Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ անվստահություն կա Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, նորաստեղծ կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Ոչ թե կա տոտալ անվստահություն, բայց համենայն դեպս Հայ ազգային կոնգրեսը պետք է որոշակի առումով վերանայի իր գործողությունները: Եթե նա ուզում է պահպանել այն ընտրազանգվածը, որ ինքը ուներ ժամանակին, այնուամենայնիվ, պետք է վերանայի մարտավարությունը… Չպետք է շարունակի այն ավտորիտար համակարգը, որ կա իր ներսում, պրոյեկտել հասարակության վրա, որովհետեւ, այնուամենայնիվ, Հայաստանի թե' իշխանությունը եւ թե' ընդդիմությունը, ցավոք, շարժվում են ավտորիտար համակարգերի սկզբունքով»:

    Սեդրակյանի խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունը ավելի հանդուրժող է, քան ընդդիմությունը. - «Ավտորիտարիզմի դրոշը փոխանցվել է ընդդիմությանը»:

    Նա նաեւ ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում ներկայանալ որպես միակ եւ գլխավոր ընդդիմադիր ուժը Հայաստանում: Իրենք «թափանցիկ եւ կոլեգիալ ձեւով են իրականացնելու» իրենց գործունեությունը:

    Սեդրակյանի համոզմամբ` «միտինգային» գործունեությունը սպառել է իրեն: Միտինգների փոխարեն նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է հրապարակային ձեւով հանրությանը ներկայացնել մեխանիզմների մի փաթեթ բոլոր բնագավառների համար` թե' տնտեսության, թե' ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ թե' մյուս կարեւորագույն խնդիրների շուրջ:

    Հարցին, թե պատրաստվում են արդյոք համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, «Ազատ ժողովրդավարներ»-ի փոխնախագահը արձագանքեց, թե կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնք «շարժվում են ժողովրդավարական պլատֆորմով». - «[Եթե] Մենք կտեսնենք, որ իրականացվում են ռեալ ժողովրդավարական քայլեր, բացառված է, որ մենք չհամագործակցենք… Ժողովրդավարության առաջին պայմանը թափանցիկությունն է, ես չեմ տեսնում թափանցիկություն [Կոնգրեսի գործունեության մեջ]»:

    Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն վերաբերող հարցին ի պատասխան Անուշ Սեդրակյանը ասաց, որ կմասնակցեն` եթե իրենց համակիրների թիվը «նույն ուժգնությամբ» շարունակի աճել: Այսօր կուսակցությունն ունի 1200 անդամ:

    Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը վայելում է Միացյալ Նահանգների հովանավորությունը, ինչով էլ պայմանավորված էր օրերս դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումը նորաստեղծ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ` Անուշ Սեդրակյանը ասաց, թե «ԱՄՆ-ը ժողովրդավարության օրրան է եւ լիբերալ ուժերի կենտրոն», ուստի «իր ներկայացուցչական մարմինների միջոցով կապ է պահպանում բոլոր լիբերալ ուժերի հետ»:

    Նա չկամեցավ մանրամասներ հաղորդել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել:

    ազատություն.ամ

  5. #1760
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ հանրահավաքը 30-ին

    Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը, ինչպես հայտնի է դարձել հունիսի 10-ին, կկայանա 20 օր անց` հունիսի 30-ին:

    Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը տեղի ունեցավ մայիսի 31-ին եւ այդ օրը իշխանությանն արվեց պատվիրակություններով երկխոսելու առաջարկ:

    Կոնգրեսն այդ օրը հաջորդ հանրահավաքի օր չնշանակեց, ասելով, որ ներքին ու արտաքին դինամիկ զարգացումներ են տեղի ունենում եւ հաջորդ հանրահավաքը կլինի ըստ անհրաժեշտության:

    Անցած օրերի ընթացքում իշխանության տարբեր դեմքեր, այդ թվում նախագահի աշխատակազմի ղեկավարաը հայտարարեցին, որ իշխանությունը չի ընդունում պատվիրակություններով բանակցելու մասին Կոնգրեսի առաջարկը: Սակայն Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարեց, որ չի ընդունում այդ գործիչների արձագանքը եւ սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին:

    Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը հունիսի 10-ին 'Հայկական ժամանակ' օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ երկխոսությունն ավելի շատ իշխանությանն է պետք, ոչ թե ընդդիմությանը: Տեր-Պետրոսյանը նույնիսկ հայտարարել է, որ երկխոսությունը չկայանալու դեպքում Կոնգրեսը կարող է անգամ շահել քաղաքականապես:

    «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը»: Նա ասել է, որ Կոնգրեսի կատարած քայլի ճշգրտությանը չի կասկածում:

    Սերժ Սարգսյանն առայժմ որեւէ բան չի ասել երկխոսության մասին: Հունիսի 22-ին նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ պատասխանելու է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին: Իսկ հունիսի 25-ին Սերժ Սարգսյանը Կազանում հանդիպելու է ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի եռակողմ ֆորմատի շրջանակում:

    18:05:21 - 10/06/201

    Լրագիր.ամ

  6. #1761
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ooooooooops...!
    Իմացել ե՞ք, Գագիկ Ծառուկյանը Գիրքա գրել
    http://1in.am/arm/armenia_politics_22943.html

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (12.06.2011), davidus (12.06.2011), Mephistopheles (12.06.2011), Valentina (12.06.2011), Արէա (12.06.2011), Տրիբուն (12.06.2011)

  8. #1762
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արարատ Զուրաբյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

    Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը և Հրաչյա Հակոբյանը Հայոց համազգային շարժում կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։

    Հիշեցնենք, որ մինչև 2010թ. հունիսի 17-ը Արարատ Զուրաբյանը ՀՀՇ վարչության նախագահն էր։ Այդ օրը տեղի ունեցած ՀՀՇ վարչության նիստի ժամանակ կուսակցության վարչությունը որոշեց ընդունել վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականի դիմումը: Արարատ Զուրաբյանը շարունակում էր մնալ ՀՀՇ վարչության անդամ:


    1in.am

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.06.2011)

  10. #1763
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակաընդիմադիր տեսահոլովակ հաըտնված youtube-ում:

    Ժողովուրդ կներեք , զգուշացնեմ որ հայհոյանքներ էլ կա:

    Վերջին խմբագրող՝ Bruno: 14.06.2011, 16:57:

  11. #1764
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ooooooooops...!
    Իմացել ե՞ք, Գագիկ Ծառուկյանը Գիրքա գրել
    http://1in.am/arm/armenia_politics_22943.html
    վերոնշյալ կայքում տեղի է ունեցել տեքստի փոփոխություն, ըստ որի` Ծառուկյանը ոչ թե գրքի հեղինակն է, այլ դրա նախաձեռնողն ու ոգեշնչողը (initiated, inspired by Gagik Tsarukyan): Քանի որ անհարկի շահարկումներ են տեղի ունենում այն մասին, իբր մենք և այլ ԶԼՄ-ներ խեղաթյուրել ենք իրականությունը և ապատեղեկատվություն տարածել, հարկ ենք համարում հրապարակել մեր կողմից նախապես արված screen shot-ը, որտեղ երևում է այն տեքստը, ինչին հղում կատարելով էլ գրվել է այս լուրը:

    http://1in.am/arm/armenia_politics_22943.html

  12. #1765
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին։ Ստորև ներկայացնում ենք նախագահիի անդրադարձը։

    «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով: Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը:

    Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և §Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:

    Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:

    Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

    Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:

    Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (17.06.2011), Mephistopheles (17.06.2011)

  14. #1766
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախագահների հանդիպումն ավարտվեց. ընդունվեց համատեղ հայտարարություն

    21:14 • 24.06.11


    Քիչ առաջ Կազանում ավարտվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Ինչպես Թաթարստանի մայրաքաղաքից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, ավելի քան 3 ժամ տևած հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն։

    Նախատեսվում է նախագահների աշխատանքային ճաշը։

    Հանդիպման արդյունքների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

    Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկել էր Թաթարստանի նախագահի նստավայրում նախատեսվածից 10 րոպե ուշ՝ Երևանի ժամանակով՝ 17։40-ին։

  15. #1767
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ՝ հունիսի 30-ին կայացած հանրահավաքից առաջ մարզային որոշ երթուղայինների անգործության վերաբերյալ Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի բնակիչները թվով 20 դիմում են ներկայացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին և համանուն նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությանը՝ պահանջելով նախազգուշացնել և պատժամիջոցներ կիրառել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործարկում են մարզային երթուղային գծերը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
    Նրա խոսքով` ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանություններն իրենց ոճը չեն փոխել. շարունակում են ապօրինաբար սահմանափակել մարդկանց իրավունքները, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդ մասնակցի հանրահավաքներին:
    Կարապետյանը նշել է, որ «ոչ մի բան չորոշող» Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նախորդ հանրահավաքից առաջ հայտարարել էր, որ ոչ մի խոչընդոտ չի լինելու, ճանապարհները բաց են լինելու, սակայն հերթական անգամ ապացուցվեց, որ «այդ մարդու խոսքերը զրո արժեք ունեն»:
    Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ երեք մարզերից դիմումներ ներկայացրած քաղաքացիները, հղում անելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին (հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները հանդիսանում են երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք), խնդրում են նախազգուշացնել ուղևորափոխադրումն իրականացնող կազմակերպություններին, իսկ օրենքով նախատեսված ժամկետում խախտումը կրկնելու դեպքում` զրկել փոխադրումներ կատարելու իրավունքից:
    Կարապետյանը նշել է, որ դիմումատուները սպասում են տրանսպորտի նախարարության արձագանքին: Նա նաև կոչ է արել բնակչությանը հետևողականություն դրսևորել այս հարցում:
    Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի հունիսի 30-ին կայացած հանրահավաքից ժամեր առաջ մարզային մի քանի երթուղայիններ դադարեցրել են իրենց աշխատանքը կամ մասնակի են գործել: Մասնավորապես, չէին գործում Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզի երթուղայիները, իսկ Էջմիածնից Երևան ուղևորվող փոխադրամիջոցները օրվա մեջ մի քանի ժամ դադարեցրել էին իրենց աշխատանքը:
    epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #1768
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը պատրաստ է սկսել քննարկումները Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Այս մասին ասված է այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից տարածած հայտարարության մեջ:

    «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանի /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանի /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանի /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանի /«Օրինաց երկիր»/ և Խաչիկ Հարությունյանի /«Օրինաց երկիր»/ մասնակցությամբ, պատրաստ է սկսել քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ:

    Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
    Աղբյուր՝ epress.am

    Կոնգրեսը Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը կարձագանքի երկուշաբթի

    Հայ Ազգային Կոնգրեսն ուսումնասիրում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը և դրան կպատասխանի երկուշաբթի: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինայնը՝ արձագանքելով Epress.am-ի խնդրանքին մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը:

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահն այսօր նշել էր, որ իշխանական կոալիցիայի աշխատանքային խումբը պատրաստ է սկսել քննարկումները ՀայԱզգային Կոնգրեսիհետ և հրավիրել էր ՀԱԿ-ի պատվիրակությանը հուլիսի 18-ին, ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար:
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #1769
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկ հնչեցրած առաջարկին, համաձայն որի Հայ Ազգային կոնգրեսի պատվիրակությունը երկուշաբթի հրավիրվել է կոալիցիոն պատվիրակության հետ քննարկումներ սկսել:

    ՀԱԿ-ի հայտարարության մեջ ասված է.

    «1. Ս.թ. հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «Կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից»։

    2. Հուլիսի 16-ին հրապարակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»։

    3. Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել։

    4. Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել եւ հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, եւ ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձեւացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում։

    5. Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որեւէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված եւ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։

    6. Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձեւավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել եւ հարցը ձգձգել, միեւնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում։

    7. Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց։

    8. Վերը նշված բոլոր հարցերին եւ կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ Ազգային Կոնգրեսը ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք հանրահավաքի, քանզի իշխանություններին կառուցողականություն պարտադրելու այլ միջոց, քան հասարակության ակտիվությունն է, գոյություն չունի»։
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.07.2011), Mephistopheles (17.07.2011), Moonwalker (17.07.2011), Sagittarius (17.07.2011), Ձայնալար (17.07.2011)

  19. #1770
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկիր մեդիան պատրաստ է ուղիղ հեռարձակել Կոնգրես-իշխանություն բանակցությունը
    Հայկական ժամանակ թերթը գրում է, որ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը պատրաստ է Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակությունների բանակցություններն ուղիղ եթեր հեռարձակել։ Այս մասին թերթին հայտնել է հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմությունը դրական է արձագանքել Երկիր մեդիայի այս առաջարկին, իշխանական կողմը կպատասխանի այսօր։

    Հիշեցնենք, որ կառավարության ընդունելությունների տանը այսօր տեղի է ունենալու պատվիրակությունների բանակցությունների 2-րդ փուլը։

    10:05:25 - 26/07/2011
    Լրագիր.ամ

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.07.2011), Moonwalker (26.07.2011), REAL_ist (26.07.2011), Աբելյան (26.07.2011), Ձայնալար (26.07.2011), Տրիբուն (26.07.2011)

Էջ 118 160-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118119120121122128 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •