User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաներումն ընդունվեց

    Քիչ առաջ ԱԺ-ում քվեակության դրվեց համաներման մասին Սերժ Սարգսյանի միջնորդությունը և այն ընդունվեց 91 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով:

    http://1in.am/arm/armenia_politics_20919.html
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.05.2011), Chuk (26.05.2011), Claudia Mori (26.05.2011), Mephistopheles (26.05.2011), Norton (26.05.2011), Sagittarius (26.05.2011), Tig (26.05.2011), VisTolog (26.05.2011), Ձայնալար (26.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քոչարյանը ստում է

    Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքս-ին ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը ՌԴ վարչապետի մերձմոսկովյան նստավայրում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

    Սակայն երեկ`ավելի ուշ, ռուսաստանյան Ռեգնում գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի Քոչարյանի Պուտինին չի հանդիպել, ինչի մասին ռուսական պետական լրատվական գործակալությանը հավաստիացրել է ՌԴ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը` պնդելով, որ «Քոչարյան-Պուտին հանդիպում չի եղել»։
    00:36 Քաղաքական | Ուրբաթ 27.05.201

    1in.am

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.05.2011), Աբելյան (27.05.2011), Ձայնալար (27.05.2011)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սասուն Միքայելյանը ազատ արձակվեց

    Հենց նոր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նախ շենքից դուրս բերեցին նրա իրերը։ Առավոտից Սասուն Միքայելյանին էին այստեղ սպասում նրա բազմաթիվ համակիրները, համագյուղացիներն ու մարտական ընկերները։

    Այս պահին «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ բազմաթիվ մարդիկ սպասում են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2011), davidus (27.05.2011), Kuk (27.05.2011), Mephistopheles (27.05.2011), Moonwalker (27.05.2011), Norton (27.05.2011), Tig (27.05.2011), Աբելյան (27.05.2011), Հայկօ (27.05.2011), Ձայնալար (27.05.2011), Նարե (27.05.2011), Տրիբուն (27.05.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    այ ինքը ազատամարտիկ ա… բոլոր ֆրոնտներում

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.05.2011), Kuk (27.05.2011), Moonwalker (28.05.2011), Norton (27.05.2011), Tig (28.05.2011), Zangezur (28.05.2011), Հայկօ (27.05.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց

    20:04 • 27.05.11


    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Այստեղ նրան մեծ խանդավառությամբ դիմավորեցին բազմաթիվ համակիրներ, նրա հարազատները, լրագրողներ, քաղաքացիներ։

    Դուրս գալով բանտից՝ Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց իրեն սպասող հարազատների ու մտերիմների հետ։ Նրա առաջին բացականչությունն էր՝ «Լևոն, Լևոն»։ Փաշինյանը կրկին շարժման կոչերը հնչեցրեց՝ «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն՝ անխուսափելի», «Պայքար, պայքար մինչև վերջ»։

    Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Դատապարտյալների հիմնարկ» ՔԿՀ-ից ազատ էին արձակել նաև նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին։

    Նրանք երկուսն էլ ազատազրկման էին դդատապարտվել Մարտի 1-ի գործով և ազատ են արձակվում Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակում։





    Tert.am

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (27.05.2011), Ariadna (27.05.2011), Chuk (27.05.2011), Kuk (27.05.2011), Moonwalker (28.05.2011), Nadine (27.05.2011), Norton (27.05.2011), Tig (28.05.2011), Zangezur (28.05.2011), Աբելյան (27.05.2011), Հայկօ (27.05.2011), Ձայնալար (27.05.2011), Տրիբուն (28.05.2011)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նիկոլը կվարի հանրահավաքը

    Աշխատանքային իր առաջին օրը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը սկսել է լրագրողների հետ թռուցքաժողովով:

    «Ա1+»-ի հետ զրույցում նա ժպիտով նշեց, որ թռուցքաժողովի ընթացքում, քանի որ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր, դիտողություններ դեռեւս չի փորձել անել. «Դրանց ավելի ուշ կանդրադառնամ. Միայն վաղվա թերթի պլանավորման մասին ենք խոսել»:
    Նիկոլ Փաշինյանն ազատ է արձակվել համաներմամբ: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ անազատության մեջ էր 2009թ. հուլիսից:

    Իր առաջիկա եւ ամենակարեւոր անելիքը նա համարում է վաղը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որը նա է վարելու. «Որքան բազմամարդ է հանրահավաքը, որքան մեծ է հանրահավաքի էներգետիկան, այնքան մեծ է նրա ստեղծագործական պոտենցիալը: Ես սպասում եմ, որ Ազատության հրապարակում կլինի ՀՀ այնքան քաղաքացի, որ նույնիսկ բոլոր կասկածողները կհասկանան, որ ՀՀ-ում կա արտահերթ ընտրությունների շատ մեծ նախադրյալ»:

    Ըստ նրա` արտահերթ ընտրությունները իշխանությունների հետ ՀԱԿ-ի հնարավոր երկխոսության օրակարգային միակ հարցն է. «ՀԱԿ-ը ճիշտ ուղղությամբ է շարժվում եւ պետք է հետեւողական լինի քաղաքական այդ ռազմավարությունը շարունակելու համար մինչեւ հաղթական ավարտ, ընդ որում` ես չեմ խոսում ՀԱԿ-ի հաղթանակի մասին, այլ ՀՀ քաղաքացու, Սահմանադրության, ՀՀ ապագայի հաղթանակի մասին»:

    Նիկոլ Փաշինյանի ասելով` իշխանություններն այս ընթացքում չկարողացան հաղթահարել ներքաղաքական եւ համակարգային ճգնաժամը, եւ այն ավելի խորացավ. «Մենք արտահերթ ընտրությունների մասին խոսում ենք հենց այդ պատճառով` արտահերթ ընտրությունների պահանջը քմահաճույք չէ` ոչ անհատների, ոչ էլ քաղաքական ուժի համար, դա հստակ քաղաքական նպատակ է, որը հնարավորություն կտա Հայաստանում ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենալով ժողովրդի վստահության քվեն, կկարողանա երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից»:

    Նախկին քաղբանտարկյալը մեծ սպասելիքներ ունի ՀԱԿ հանրահավաքներից, քանի որ կարծում է, որ այս ընթացքում տեղի ունեցած ցանկացած հանրահավաք, բողոքի ակցիա ՀՀ-ում շատ բան են փոխել. «Այլ հարց է, որ ոմանք կարող են տեսնել դա, ոմանք` ոչ: Ամեն օր Հայաստանում փոփոխություններ տեղի են ունենում ու ոչ միայն հանրահավաքից հետո, այլեւ հանրահավաքից հանրահավաք ընկած ժամանակահատվածում, դա ինձ համար ակնհայտ է»:

    Անազատության մեջ գտնվելու օրերին, ճիշտ է, նա ստանում էր նամակներ, թերթեր, սակայն անձամբ չէր կարողանում նամակներ ուղարկել քրեակատարողական հիմնարկից դուրս:

    Արդյունքում ավելի քան 30 նամակ մինչ օրս մնացել են ՔԿՀ-ի վարչակազմի մոտ: Դրանք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում ետ ստանալ ու հրապարակել:


    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (30.05.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազատության հրապարակը դեռ զբաղված է:
    http://imm.io/61R0

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մուրադ Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկից նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին՝ ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:

    Մուրադ Բոջոլյանը նշում է. «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»: Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը և երեք տարի պայքարել նաև իր ազատության համար: Նա կարևորել է ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակում:

    Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:

    Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- գրում է Հացպանյանը:

    Մուրադ Բոջոլյանը դատապարտվել է լրտեսության, Սարգիս Հացպանյանը` սուտ մատնության մեղադրանքներով:
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •