User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատգամավորը պարտադիր պետք է հայհոյի՞
    20:14 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հրապարակ» օրաթերթը պատրաստվում է ձայնագրություն ուղարկել Նախագահական նստավայր:

    Այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի եղբայրն է, հայհոյել է թերթի թղթակից Մարինե Խառատյանին:

    Լրագրողը «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, որ խորհրդարանում ձայնագրություններ անելիս միջանցքում պատահաբար հանդիպել է Ալեքսանդր Սարգսյանին:

    Մարինեն մոտեցել եւ հարց է ուղղել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նա առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Պատգամավորը կատաղած խլել է ձայնագրիչը, ըստ լրագրողի, «բոլոր հնարավոր կոճակները սեղմելով` անջատել այն` թե ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս»:

    «Երբ փորձեցի բացատրել, որ ԱԺ պատգամավորին ԱԺ-ում հնարավոր է եւ հարցեր ուղղվեն, Սաշիկ Սարգսյանն անցավ վիրավորանքների ու հայհոյանքների: Իսկ երբ ասացի, թե ձեզ կոռեկտ պահեք լրագրողի հետ զրուցում, նա փորձեց հարձակվել ԱԺ գրադարանի մերձակա միջանցքում, սակայն ԱԺ աշխատակիցներից մեկը կանխեց»,- պատմեց Մարինեն:

    Ըստ նրա` դեպքին ականատես է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,ով սակայն չի միջամտել:

    Երբ Մարինեն հուզվել է, անտարբեր ասել է, թե` մարդը չի ուզում, հարց մի տվեք:

    Լրագրողը ձայնագրել է հայհոյանքների վերջին հատվածը, որը պատրաստվում է ուղարկել նախագահական:

    Մարինեն ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն նաեւ անվանել է լկտի:

    «Ես ընդամենը հարց եմ տալիս ձեր քաղաքական ապագայի առթիվ, չեք ուզում, մի պատասխանեք, լկտին ո՞րն ա»: «Քեզի է՞ս էր պետք, ստացել ես, դե ռադտ քաշի գնա»: «Ձեզ կոռեկտ պահեք, դուք իրավունք չունեք լրագրողի հետ էդպես խոսել»: «Չի երեւում, որ ուղարկել են էս շանը, որ ...»: «Շունը ինքներդ եք»,- ձայնագրության վերծանությունը ներկայացրեց «Հրապարակի» լրագրողը:

    Ա1+

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (17.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •