User Tag List

Էջ 108 160-ից ԱռաջինԱռաջին ... 85898104105106107108109110111112118158 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,606 համարից մինչև 1,620 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1606
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իրականում մեր թանկագին ոստիկանապետի հարցերը «Քաղաքական հումոր» թեմայի նյութ էին, բայց քանի-որ ավելի շատ լացելու ա, քան խնդալու, որոշեցի ստեղ դնել.

    Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր այցելեց Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Երկար ե՞ք մնալու։ Նայեք՝ առողջությանը չվնասեք»,– Րաֆֆի Հովհաննիսյանին ասաց ոստիկանապետը, ապա հետաքրքրվեց. «Ոստիկանների հետ հո խնդիր չկա՞»։ Հովհաննիսյանը ի պատասխան ասաց, որ ամեն ինչ կարգին է(սմայլիկն ըստ Չուկի)։

    «Էս վրանը գոնե տաք է՞ պահում»,– հետաքրքրվեց Ալիկ Սարգսյանը, ինչին Հովհաննիսյանը կես-կատակ պատասխանեց, թե «լյուքս համար է»։ «Դե լյուքսը ո՞րն է, ինչո՞վ դա Ձեզ կօգնի»,– տարակուսեց ոստիկանապետը։

    Ալիկ Սարգսյանից Tert.am–ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր ոստիկանությունը խոչընդոտում Րաֆֆի Հովհաննիսյանի համար հրապարակում վրանի տեղադրումը։ «Իմ հանդիպումից հետո պատգամավորների հետ, ես թույլ տվեցի վրանը տեղադրել։ Իմ ամբողջ մտավախությունն այն էր, որ հրապարակը չվերածվի վրանների, մարդիկ, ամենքը չորոշեն իրենց վրանը տնից վերցնեն ու գան այստեղ նստեն։ Վերջը՝ քաղաքի կենտրոն է, մայրաքաղաք է, մարդիկ են նայում, ի՞նչ տպավորություն է ստեղծվում, բողոքի հազար ու մի եղանակ կա»,– ասաց Ալիկ Սարգսյանը։

    Ոստիկանապետը նշեց, թե Ազատության հրապարակում վրանային ակցիա անելու փորձեր են լինում նաև այլ մարդկանց կողմից, ինչը, սակայն, ինքը կանխում է։ «Որ Րաֆֆի Հովհաննիսյանն ակցիա է անցկացնում, բոլորս հասկանում ենք, բայց էնքան անկապ մարդիկ կան, որ նույնիսկ արդեն իրենց կուսակցությունների հորդորը չեն լսում, ոնց որ հսկողությունից դուրս են գալիս ու փորձում են ակցիաներ անցկացնել, որի նպատակը չկա։ Ես չեմ տեսնում ամբողջ հրապարակը վրանների վերածելու նպատակը»,– ասաց նա։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (26.03.2011), Jarre (29.03.2011), Mephistopheles (26.03.2011)

  3. #1607
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ժառանգություն»-ը ներքաղաքական վերադասավորումներ է ակնկալում

    «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

    28.03.2011
    Նաիրա Բուլղադարյան
    Կուսակցությունում կարծում են, որ առաջիկայում Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) որոշակի քաղաքական ուժեր ու գործիչներ կհամագործակցեն «Ժառանգության» հետ` նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը:

    «Ժառանգություն» կուսակցության անդամներն այսօր Գյումրիում ու Վանաձորում հանդիպումներ են անցկացրել լրագրողների հետ` նպատակ ունենալով մարզերում տեղեկատվություն տարածել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` արդեն 14 օր շարունակվող հացադուլի մասին:

    Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Վանաձորում հայտարարեց, թե մարտի 17-ը ցույց է տվել, որ մինչ «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին համարել է դաշնակից, ՀԱԿ-ը` իրենց «դիտում է որպես մրցակից», ինչը, նրա խոսքով, խանգարում է ընդդիմության միավորմանը:

    Հակոբյանը պարզաբանեց. - «Կան այնտեղ մարդիկ, կուսակցության ղեկավարներ, որոնք համագործակցության ցանկություն ունեն: Բայց վերջում այն ելույթները, որոնք հնչում են պարոն Տեր-Պետրոսյանից, հակասում են այդ ցանկություններին»:

    «Ժառանգության» փոխնախագահը հրաժարվեց կոնկրետ անուններ նշել` ասելով, թե չի ուզում «կռիվ գցել» ՀԱԿ-ի ներսում:

    Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, թե իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ «հանուն երկրի բարօրության», բայց ոչ թե միանալ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, այլ որպես գործընկերներ` հավասարը հավասարի հետ որոշումներ կայացնել:

    «Մենք միտված ենք մեր քաղաքականությունը ուղղորդել, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, եւ, իհարկե, կարեւոր գործոններից մեկն է ՀԱԿ-ը: Նաեւ մտածում ենք, որ, ի վերջո, եթե անձեր կան, որ չեն ցանկանում, չի նշանակում, որ ընդդիմադիր այդ ներուժը այդ անձի սեփականությունն է, եւ համագործակցության եզրեր չենք տեսնում», - պարզաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը` «դինամիկ» զարգացումներ խոստանալով Հայաստանի ներքաղաքական կյանքում:


    «Հացադուլը PR ակցիա չէ»

    «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, հայտարարեց, որ այն ոչ թե PR ակցիա է` սեփական իմիջի գովազդում, այլ ահազանգ` երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

    Մարտիրոսյանը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, որքան թույլ կտա նրա առողջությունը:

    «Ե՛վ իշխանությունները, ե՛ւ որոշակի ընդդիմադիր շրջանակներ, փորձեցին Րաֆֆի Հովհաննիսյանի այս մաքուր քաղաքական ակցիան վերագրել այլ գործընթացների` մի մասը PR, կրոնական ինչ-որ հարցերը, որը բացարձակապես տեղին չէր», - ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

    Ազատություն ռ/կ

  4. #1608
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. «Գազպրոմ»
    18:59 • 28.03.11




    Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Tert.am-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմի» մամուլի ծառայությունում: Հարցին, թե արդյոք ապրիլի 1-ից Հայաստանի համար գազի գինը բարձրացվելո՞ւ է և որքանո՞վ է բարձրացվելու, ընկերությունում պատասխանեցին, թե չեն մեկնաբանում:

    Հունվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ մինչև փետրվարի վերջ հայտնի կդառնա, թե ինչ գնով է Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառելու:

    Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ 2011 թ. ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի, իսկ սոցիալապես խոցելի խավերի համար՝ նույնիսկ կնվազի:

    Ներկայում Հայաստանը Ռուսաստանից գազը ձեռք է բերում $180/1000 խմ գնով, իսկ բնակչությանն այդ ծավալն իրացվում է շուրջ $340 գնով:

    Թերթ.ամ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (28.03.2011), Tig (29.03.2011)

  6. #1609
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    No comment.

    Հովհաննիսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը դրական հատկանիշներ ունի, բայց եւ «կատարել է քաղաքական էական սխալներ» արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաեւ կոալիցիոն հուշագիրը ստորագրելով: Սակայն նա կարծում է, որ նախագահը կկարողանա «պետության սիրույն քայլեր կատարել» եւ ժողովրդին «հեռու պահել վաղվա վտանգներից»: Րաֆֆի Հովհաննիսյան
    աղբյուր

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.03.2011), Mephistopheles (29.03.2011), Ձայնալար (29.03.2011)

  8. #1610
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները և իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, և ի մասնավորի մեր տարածաշրջանում ռազմա–քաղաքական և ֆինանսա–տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման։ Այդ փոփոխությունները իրենց դրոշմը թողեցին նաև Հայաստանի Հանրապետության և՛ իշխանությունների և՛ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ և մարտավարական քայլերում։

    Արձանագրում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված նոր իրավիճակում դարձել է շատ ավելի կառավարելի և վերասհսկելի օտարների կողմից։ Ուստի երկրի և ազգի ապագան գործնականում օտարների ձեռքը տնօրինման հանձնելու գործելաոճը կործանարար է և հղի Հայոց պետականության կորստով։

    Օտարների բարեհաճությունը մուրացող որևէ քաղաքական ուժի և ղեկավարի կեցվածքը, որը հենվում է սեփական անլիարժեքության բարդույթի վրա, արժանի է միայն հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացիների արհամարհանքին։

    2012թ. և 2013թ. Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններին այսօրվանից պատրաստվող թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հավասարապես կրում են պատասխանատվություն ժողովրդին հերթական անգամ խաբելու, ընտրությունները կեղծելու և իշխանությունը ժողովրդից խլելու ու մենաշնորհելու մեջ։

    «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ կազմավորվող վերկուսակցական, համազգային և դիմադրական «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու որևէ համապետական ընտրության, քանի դեռ ժողովրդի կամքի պարտադրմամբ չի տապալվել իշխող ռեժիմը։ Վերահաստատում ենք նաև, որ «Սարդարապատ» շարժումը չի հանդիսանում և չի հանդիսանալու որևէ քաղաքական միավորման մաս։
    Այ էսքան բան - ճիշտ, կարճ, կոնկրետ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (29.03.2011), Sagittarius (29.03.2011)

  10. #1611
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը Tert.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ընդդիմադիր մեկ շարասյունով հնարավոր չէ հաղթել իշխանությանը՝ չնայած, որ իշխանությանը, ըստ նրա, ձեռնտու է մեկ շարասյունը։ «Իշխանությունն ավելի շահագրգռված է բոլորին տեսնել մեկ շարասյան մեջ, ընդ որում՝ մեկ անձի կողմից ղեկավարվող, որովհետև անկախ անձից՝ մեկ շարասյան դեմ պայքարելն ավելի դյուրին է իշխանության համար, իսկ բազմազանության հետ շատ դժվար է»,– ասաց Ալավերդյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ դա է պատճառը, որ իշխանությունը ոգևորվածություն է ցուցաբերում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը մեկ ընդդիմադիր դաշինք կազմեն։

    Հարցին, թե հնարավո՞ր է, որ պատգամավորի մատնանշած երկրորդ ընդդիմադիր շարասյունը ձևավորվի «Ժառանգության» շուրջը, Ալավերդյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ «Ժառանգությունը» կարող է նպաստել, որ ձևավորվի նոր ֆորմատով նոր ընդդիմություն։

    «Այն կարող է ընդգրկել նաև նրանց, ովքեր չեն ուզում կամ սովոր չեն մի լիդերի ենթակայության ներքո հայտնվել: Գիտեք, շատ երկրների՝ այդ թվում զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ արդեն միալիդերությունը կարծես զիջում է իր տեղը համանախագահների, համաղեկավարներով ղեկավարվող ձևերին։ Դա կարծես մեր դուռն էլ ծեծում»,– ասաց պատգամավորը։ Ընդդիմադիր երկրորդ շարասյան ձևավորումը, Ալավերդյանի դիտարկմամբ, չպետք է որևէ կուսակցություն ընկալի որպես իր դեմ ձևավորվող կառույց։

    «Անգամ ընդդիմադիր կեցվածքի մեջ մեր հասարակությունը վաղուց արդեն մասնատված է: Այն, որ ՀԱԿ–ի շուրջ հավաքվել են հասարակական և քաղաքական որոշ ուժեր, և ՀԱԿ-ը երեք տարի շարունակ բարձր ալիքի վրա է պահում բողոքը, ես դա համարում եմ բավականին մեծ աշխատանք։ Բայց արդեն իսկ փորձը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ այդտեղ միավորված են: Այսինքն ընդդիմադիր և բողոքող զանգվածը ավելի մեծ է, երեք-չորս անգամ ավելի մեծ է, քան նրանք, որոնք կողմնորոշվել են դեպի ՀԱԿ-ը»,– նշեց «Ժառանգության» պատգամավորը: Ըստ նրա՝ քաղաքական առումով հնարավոր է ստեղծել ևս մեկ խմբավորում, որը ոչ թե ընդդիմության, այլ իշխանության դեմ կաշխատի։

    «Ընդդիմադիր ուժերի մեջ մենք ոչ թե հակադրություն ենք ակնկալում, այլ առողջ մրցակցություն, որ որևէ մի ազդեցիկ խումբ դուրս չմնա ընդդիմադիր միավորումներից։ Սա իմ անձնական կարծիքն է, և այս հարցը չի քննարկվել ոչ կուսակցությունում, ոչ վարչությունում»,– ասաց պատգամավորը։
    Աղբյուր՝ tert.am

    Մի կողմ թողնելով, որ տիկին Ալավերդյանի այս մտքերը խիստ հակասության մեջ են իր կուսակցության լիդեր պարոն Հովհաննիսյանի ասածների հետ, ըստ որի անհրաժեշտ է ընդդիմության միավորում, ինչպես նաև նույն կուսակցության մյուս ներկայացուցիչների ասածների հետ, այդ թվում՝ պարոն Սաֆարյանի, պարոն Պարտիրոսյանի, պարոն Հակոբյանի և այլն, ովքեր հատկապես վերջին շրջանում թմբկահարում էին միտքը, որ ընդդիմությունը միավորված չի ու պետք է միավորվի, ժողովրդին մոլորության մեջ գցելով, որովհետև ընդդիմադիր ուժերի մեծ մասը երբ միավորվում էին, Ժառանգությունն այդպես էլ չմիավորվեց, մնալով առանձին, այլ կերպ ասած դեմագոգիա էին անում, այսպիսով, մի կողմ թողնելով այդ հակասությունը ասեմ, որ անչափ ուրախ կլինեմ, եթե Ժառանգությունն անի տիկին Ալավերդյանի ասածը, ստեղծեն այդ չարչրկված երրորդ բևեռը ու դրա մեջ միավորեն բոլոր ՀԱԿ-ին չհարողներին կամ գոնե այդպիսիքի մեծ խումբ, որովհետև անկեղծորեն ուզում եմ տեսնել այդ մարդկանց խոսքից գործի անցնողի կարգավիճակում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #1612
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ ինչերից եք խորացել, էսօր մի բարձրաստիճան ոստիկան Կոնվերս բանկի մասնաճյուղ ա թալանել

    Այսինքն փորձել ա թալանել

    http://www.news.am/arm/news/53166.html
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.03.2011, 14:51:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.03.2011), Chuk (29.03.2011), Nadine (29.03.2011)

  13. #1613
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ու պռծ...

    Կաթողիկոսի միջամտության դեպքում հնարավոր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը. Արմեն Մարտիրոսյան
    13:41 • 29.03.11

    ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, թե չի բացառում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի միջամտությունից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը։

    «Իհարկե չեմ բացառում, որովհետև այնուամենայնիվ հոգևոր դասի ներկայացուցիչները մի փոքր այլ կարգավիճակում են գտնվում,– ասաց նա և հավելեց։- Ես մասնագետ չեմ, բայց որքան գիտեմ՝ նման դեպքերում եկեղեցին իրավունք ունի միջամտելու, հատկապես եթե տվյալ անձն իր հոտի անդամ է, և իրենք են, որ իրավունք ունեն կոնկրետ պահանջով հանդես գալ»։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #1614
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Լուրերը թողել եմ, քննարկումները տարել եմ:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.03.2011), My World My Space (29.03.2011)

  16. #1615
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կավատը Հայաստանի իշխանավորների բարեկամն է

    Ինչպես երեւում է, այնքան էլ լավ ժամանակներ չեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համար:

    Նախ ինքն իրեն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանը կարողացավ մի լավ կատակել Սփյուռքի նախարարության հետ, ինչպես նաեւ զվարճացնել հայ հասարակությանը (ինքնակոչ գիտնականի լուսանկարը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ գրկախառնված, երկար ժամանակ չէր հեռանում մամուլի էջերից, համացանցից), սա քիչ էր, հիմա էլ Հրանուշ Հակոբյանը մեկ այլ պատմության մեջ է հայտնվել, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սփյուռքի նախարարությունը մարդկանց, նրանց գնահատելու հարցում ոչ միայն կոմպետենտ չէ, ոչ միայն այս ամենից դիլետանտության հոտ է փչում, այլ այն, որ փողով կամ հյուրասիրությամբ ամեն ինչ կարելի է գնել:

    Եվ այսպես... խոսքը Ֆրանսիայում բնակվող մեծահարուստ, այստեղ բարերարի համբավ ձեռք բերած Ռայմոնդ Եզեկելյանի մասին է, ով ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է, Արտերկրի հայերի միության (Հայաստանի մասնաճյուղ) եւ Իրավաբանական մասնագիտությունների հայ-ֆրանսիական ֆեդերացիայի համանախագահն է: Հենց նրան էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր է հանձնել` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անհասկանալի համահայկական մշակութային չորրորդ փառատոնի շրջանակներում: Ռայմոնդ Եզեկելյանը Ֆրանսիայում հայտնի է որպես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ, որի տանն էլ 2008-ի մայիսի 23-ին տեղի ունեցավ կինոգործիչների, պրոդյուսերների, փառատոների կազմակերպիչների ընդունելություն:

    Հենց նրա նկատմամբ էլ վերջին օրերին Ֆրանսիայում հարուցվել է քրեական գործ: Նա մեղադրվում է կավատության կամ կանանց պոռնկությամբ զբաղվելուն դրդելու մեջ: Ի դեպ, դեռ 15 տարի առաջ նրա նկատմամբ նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել, բայց որովհետեւ առաջին անգամ էր, պատժվել է տնային կալանքով (վեց ամիս ժամկետով), իսկ քանի որ կրկնվել է երկրորդ անգամ, նրան ավելի խիստ մեղադրանք է առաջադրվել: Դեռ հունիսին նա երեք օրով ձերբակալված է եղել: Նրա նկատմամբ այս անգամ խստացվել է մեղադրանքը` ցուցմունք տվող կանանց թվի ավելացման պատճառով, պարզվում է` ոչ թե մեկ, այլ մի շարք կանայք են ցուցմունք տվել:

    Ի դեպ, հունիս ամսից հետո CCAF` Ֆրանսիայի հայկական համայնքների ներկայացուցիչները պաշտոնական նամակ են գրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին եւ ներկայացրել են իրավիճակը: Այստեղ, սակայն, Եզեկելյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է Փաստաբանական պալատի, ինչպես նաեւ Ռուբեն Սահակյանի հետ, ու ամենեւին պատահական չէ, որ Ռայմոնդ Եզեկելյանը 2007թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ է: (Ասենք, որ նա հովանավորում է նաեւ «Նոյյան տապան» գործակալությունը): Եզեկելյանն իբր ֆրանսահայ առաջին իրավաբանն է, որը Հայաստանում ունեցավ իրավաբան լինելու իրավունք, մինչդեռ Ֆրանսիայում հենց այդ ժամանակ բարձրացրին այն հարցը, որ եթե նա իրավաբան չէ Ֆրանսիայում, ինչպե՞ս պետք է Հայաստանում իրականացնի իրավաբանական գործունեություն:

    Այս ընթացքում, պատմում են, որ նա մի շարք խնդիրներ է ունեցել «Նուվել դ'Աղմենի» պարբերականի խմբագիր Արա Թորանյանի հետ, քանի որ վերջինս հրաժարվել է իր պարբերականի էջերում տպագրել Ռայմոնդ Եզեկելյանի` նոր իրավաբանական միության բացման մասին լուրը: Խնդիրը հասել է անգամ նրան, որ Ռ.Եզեկելյանը նրան հայ ազգի դավաճան է համարել, ինչ-որ առումով պատերազմ հայտարարել: Ասում են` անգամ Արա Թորանյանի դեմ ամբողջ դեսպանությանն է լարել: Ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի հարկային մարմիններին է ուղարկել ստուգումների, ինչպես ասում են` հայկական ձեւերն է ուզում Ֆրանսիայում կիրառել:

    Պատմում են, որ հայ պաշտոնյաները նրա կողմից շատ ջերմ ընդունելության են արժանանում, նա հայ պաշտոնյաներին Ֆրանսիայի ամենաթանկ եւ ամենաճոխ ռեստորաններում է հյուրընկալում: Օրինակ` Հրանուշ Հակոբյանին մեկ անգամ չէ, որ այդ ռեստորաններում է հյուրընկալել` հենց հավանաբար մրցանակ ստանալու ակնկալիքով, իսկ դե գիտենք, որ Հրանուշ Հակոբյանը երախտամոռ չէ, բացի այդ` վերին աստիճանի դյուրահավատ է (բավական է հիշել Արթուր Պողոսյանի դեպքը): Եվ ինչպես Հրանուշ Հակոբյանը, շատ է սիրում լուսանկարվել` թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
    Ի դեպ, Հրանուշ Հակոբյանը երիտասարդ ինքնակոչ գիտնականին տարօրինակ համարեց, հիմա շատ է խոսվում նաեւ Ռայմոնդ Եզեկելյանի վարքում տարօրինակ դրսեւորումներ լինելու մասին, ինչն ապացուցում է, որ մի գեղեցիկ օր Հրանուշ Հակոբյանը կարդարանա նաեւ Ռայմոնդ Եզեկելյանին տված շնորհակալագրի առիթով:

    Ասում են` Ռայմոնդ Եզեկելյանը հարստացել է դեղերի առեւտրով զբաղվելով, որից հետո` տներ կառուցելով (թե՛ Ֆրանսիայում եւ թե՛ Հայաստանում (Կոնգրես հյուրանոցի հետնամասի շենքը նրան է պատկանում)) եւ նաեւ դրանք վարձակալությամբ տալով: Ի դեպ, ասում են` Ֆրանսիայի իր հյուրանոցներից մեկում էլ Ռայմոնդ Եզեկելյանը կանանց է վաճառել` ըստ չափսի, ըստ մաշկի գույնի եւ ըստ ճաշակի: Ինքն էլ չորս երեխա ունի, ընտանիք չունի, սակայն հպարտորեն խոստովանում է որ թե՛ սեւամորթ, թե՛ սպիտակամորթ, թե՛ «մուլաթ»... ամեն ինչից ունի:

    Ինչեւէ, Ֆրանսիայի դատական համակարգում չես կարող կաշառել, այդ պատճառով էլ ցուցմունք տված կանայք գիտեն` կհաղթի արդարությունը:

    Գործի ընթացքի մասին առավել մանրամասն տեղեկություններ փորձեցինք ստանալ Parquet de Paris-ից (Ֆրանսիայի դատախազությունից), 1016532318 քր.գործով, սակայն ստացանք հետեւյալ պատասխանը. «Այո, կա նման գործ, բայց այն հիմա նախաքննության փուլում է, եւ մինչեւ դատական պրոցեսի ավարտը չենք կարող տեղեկատվություն տրամադրել՚:

    Ի դեպ, ասում են` Ռամոնդ Եզեկելյանի տներից մեկում էլ ապրում է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության Ֆրանսիայի թղթակից Արտակ Հերիքյանը:
    «Ժամանակ» օրաթերթ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.03.2011), Claudia Mori (29.03.2011), Tig (30.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Ռուֆուս (29.03.2011)

  18. #1616
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե ճիշտ, էս հոդվածումը «ասում են»ների առատությունը արդեն ներվերիս վրա ազդեց, ցանկալի կլիներ ավելի կոնկրետ հղումներ լսել:

  19. #1617
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եվ եթե երբեւէ առողջության խնդիրը դառնա կրիտիկական, ես, իհարկե, կվերանայեմ: Բայց ներկա դրությամբ ամեն ինչ կայուն է, 15-րդ օրն ենք մտնում եւ բացառությամբ մորուքիս սպիտակներից, ամեն ինչ անփոփոխ է: Կշարունակեմ [հացադուլը], քանի դեռ իմ կամքը ներում է, եւ ես իմ որոշումը կկայացնեմ, ոչ թե ուրիշ մարդ` լինի աշխարհիկ, թե հոգեւորական: Երբ այդ պահը հնչի, տեղյակ կլինեք, ես կկիսվեմ իմ համաքաղաքացիների հետ», - ասաց Հովհաննիսյանը:
    Ազատություն ռ/կ

  20. #1618
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎԱՂԸ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԻՄԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
    Մարտի 30-ին, ժամը 17:00-ին Ծոմ Ազատության հացադուլի 15-րդ օրը բոլորած, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում խոսքով կդիմի համաքաղաքացիներին:

    Ժառանգություն կուսակցության լրատվական ծառայություն
    լրագիր.ամ

  21. #1619
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ճիշտ, էս հոդվածումը «ասում են»ների առատությունը արդեն ներվերիս վրա ազդեց, ցանկալի կլիներ ավելի կոնկրետ հղումներ լսել:
    Գործի ընթացքի մասին առավել մանրամասն տեղեկություններ փորձեցինք ստանալ Parquet de Paris-ից (Ֆրանսիայի դատախազությունից),
    Փարիզի դատախազությունն էլ Ֆրանսիայի դատախազություն են թարգմանել

  22. #1620
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրահատակն էլ դատախազություն են թարգմանել

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.03.2011), Chuk (30.03.2011), murmushka (30.03.2011), My World My Space (30.03.2011)

Էջ 108 160-ից ԱռաջինԱռաջին ... 85898104105106107108109110111112118158 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •