User Tag List

Էջ 97 160-ից ԱռաջինԱռաջին ... 478793949596979899100101107147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,441 համարից մինչև 1,455 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1441
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սարդարապատ» շարժման հայտարարությունը

    Փետրվարի 28-ին «Ժողովրդական շարժման» կողմից կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժումը ևս խոսք ունի ժողովրդին ասելու։

    Ցավոք այդ խոսքը չասվեց, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու։
    Ստորև Ձեզ ենք ներկայացնում մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթն ամբողջությամբ։

    Հայրենակիցներ.

     Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները և տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար:

     Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:

     Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր, մեր շուրջը, արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը, ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան, և անչափ կարևոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ, ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար, գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի և Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար:

     Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»` առանց ժողովրդավարների, «ազատականություն»` առանց ազատականների, «նժդեհականություն»` առանց ազգայինների, «հայկական աշխարհ» առանց ֆիզիկական Հայաստանի ...մի խոսքով սնամեջ հայրենիք, որի անունն է «Երևանի խանություն»...

     Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ և ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները` նրանց թակող 4-րդ հանրապետության առջև:
    http://www.a1plus.am/am/politics/2011/03/2/sardarapat

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (02.03.2011), Rammer (02.03.2011), Tig (03.03.2011), Ջուզեպե Բալզամո (02.03.2011), Տրիբուն (03.03.2011)

  3. #1442
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում , երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով, «Սարդարապատ» շարժումը պնդել է, և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա:
    Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2011)

  5. #1443
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…
    Դա մյուս քայլնա...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. #1444
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա է, որ երեկ պիտի հնչեր… ժողովուրդը նման բան լսելու համար էր հավաքվել… ու նպատակահարմար չեն գտել…
    Դու մասնակցում էի՞ր հանրահավաքին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #1445
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նույնպես գտնում եմ որ դա երեկ նպատակահրամար չէր ասել՝քանի որ դա ճիշտ չէր համարվի՝Լեւոնը ճիշտ արեց որ նախ պահանջներ ներկայացրեց ու վերջին շանս տվեց ուղղվելու,իսկ դա կարծում եմ տեղին կլինի մարտի 17 հավաքին՝համել երեկ նախորոք այդպիսի սցենարի պատրաստվել էին իշխանությունները ու էլի իզուր արյուն պիտի թափվեր՝այ որ ազատության հրապարակում ցույցը լինը ավելի լավ կլինի շատ հարմար ստրատեգական տեղ է՝մեկ է վաղ թե ուշ ռումբը պայթելու է
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  8. #1446
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԱՍՏԱՆԸ “ՎԵՐՑՆՈՒՄ Է” ՌՈՒՍԱՍՏԱՆԸ


    Իր վերջին հարցազրույցում Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ իշխանությունը մտահոգ է արտագաղթի աճով եւ ձեռնարկում է քայլեր: Որպես նման քայլ վարչապետը նշեց որոշակի սոցիալական միջոցառումներ, որոնք, դատելով արտագաղթի շարունակվող աճից, արդյունավետ չեն:

    Կառավարությունը չի պատասխանում հարցին, արդյոք հետայսու էլ աջակցելու է ռուսական նախագծին, որի շրջանակում Հայաստանից Ռուսաստան արտոնյալ պայմաններով հարյուրներով դուրս են հանվում հայկական ընտանիքները: Ի դեպ, այսօր “հավաքագրման” նման կետ է բացվել նաեւ Ադրբեջանում: Սակայն եթե մեր հարեւանի համար էմիգրացիան նույնիսկ բարիք է բարձր բնական աճի ֆոնին, ապա Հայաստանում էմիգրացիան դանդաղ, բայց հաստատուն տանում է դեմոգրաֆիական աղետի:

    Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի արգելում ռուսական ղեկավարությանն իրականացնել այդ նախագիծը: Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու է աշխատունակ բնակչության արտագաղթը, ում կարիք չի լինի աշխատանքով ապահովել հայրենիքում, փոխարենը նա դրսից փող կուղարկի ու կնպաստի մանրածախ շրջանառությանը: Եթե այո, ապա կառավարությունը պետք է այդ մասին ասի բարձրաձայն, սակայն անպայման` դեմոգրաֆիական վիճակի վերլուծությամբ, որը կձեւավորվի հայաստանում 5-10 տարի հետո: Այն ժամանակ Հայաստանում տուրիզմը կդադարի լինել առաջնահերթ ոլորտ, քանի որ գաստարբայտերները չեն ժամանի` նրանք իրենց հետ տանում են ընտանիքները:

    Հայկական մամուլը լի է հավաքագրման կետերից լուսանկարներով, որտեղ “էժան պանրի” համար հերթ են կանգնել Հայաստանի քաղաքացիները: Նրանք համաձայն են գնալ ընտանիքներով, համաձայն են կթվոր աշխատել, կամ ինչ պատահի, սակայն նրանց համար ամենավիրավորականն այն է, որ ոչ ոք չի էլ փորձում նրանց կանգնեցնել: Հայաստանի իշխանությունն այդպես էլ կոչ չի անում չհեռանալ, մնալ հայրենիքում եւ աշխատել այստեղ: Հնարավոր է, այն պատճառով, որ իշխանությունը չի կարող աշխատանք երաշխավորել:

    Մասնավոր զրույցներում որոշ չինովնիկներ ասում են, թե ոչ թե Ռուսաստանն է Հայաստանին մղում դեմոգրաֆիական աղետի, այլ Հայաստանն է “նվաճում” Ռուսաստանը: Ռուսաստանում հայկական ազգանունների կարելի է հանդիպել ինչպես ամենահաջողակ բիզնեսմենների ցուցակում, այնպես էլ քրեական հաղորդագրություններում: Այնպիսի տպավորություն է, որ հայերը Ռուսաստանում ամենուր են: Գուցե դա իսկապե՞ս Ռուսաստանը հանձնելու “խաղաղ” ծրագիր է:’

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

    Հ. Գ. Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը մտադիր է հայաստանում հիմնել կազակական ստանիցա, այսինքն` բնակավայր: Ըստ ամենայնի, Հայաստանի դատարկվելու զուգընթաց կավելանա ստանիցաների քանակը:




    14:39:18 - 02/03/2011


    լրագիր.ամ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.03.2011), Gayl (03.03.2011), Rammer (03.03.2011), Tig (03.03.2011), Ձայնալար (03.03.2011)

  10. #1447
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ախպեր, ես չեմ ջոկում ոգևորվածությունդ, քանի որ իմ թշվառ խելքով եթե մեկը մյուսից ինչ–որ բան է պահանջում, ապա ըստ երևույթին ենթադրվում է, որ կարող է պատժել կամ հակաքայլերի գնալ պահանջը չկատարելու դեպքում։ Իսկ «պահանջներ» արդեն երեք տարի է ՀԱԿ–ը ներկայացնում է ելույթների ու վերջում տուն գնալու տեսքով։ Ճիշտ է, բացի քաղբանտարկյալներին անհապաղ ազատելուց, մնացյալը լղոզված էին, օրինակ ասենք պահանջում ենք հունիս–սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցնացնել արտահերթ ընտրություններ, իսկ իսկ հիմա ամբողջ 15 պահանջներ, որոնց համար կրկին ոչ վերջնաժամկետ կա, ոչ վերջնագիր, այլ կա սա՝



    Այսինքն եզրակացությունների ու վերլուծականների ցանկը այնուամենայնիվ շարունակվում է։ Տես, Լևոնը վերջում ասում է «այս հայտարարությունը» և ոչ թե այս պահանջները։ Դու նույնիսկ քեզ հույս ես տալիս որ «Մինչեւ ս.թ. մարտի 15-ը»–ը տպագրական սխալ է այնինչ լավ էլ երկար–բարակ մտածված վախվորած մտքեր են ընհամենը։ Պահանջներ, չէ մի չէ հրամաններ։ Ժողովդրին դուր եկող բարի ցանկությունների շարք է, ոգևորվածություն ավելացնող տրյուկ, ոնց 2008–ին։ Իրականում եթե 10000–ի փոխարեն 200000 մարդ էլ հավաքվի, խիստ կասկածում եմ, որ այլ կոչեր հնչեն ՀԱԿ–ի կառկառուն ղեկավարների կողմից, մինչև 2008 թվի մարտի մեկն էլ էր այդպես, մարտի մեկից հետո է, մինչև 2011 թվի մարտի մեկն էլ ու այդպես կլինի նաև հետոն։ Մինչև որ ժողովուրդը սոցիալական նեղվածքից երկրորդ անգամ կինքնաբխվի ու մարտի մեկը կկրկնվի, էլի անկանխատեսելի հետևանքներով։ Ես էս շոուի մեջ լվանում եմ ձեռքերս։ Կռուտիտներ լսելու հավես չունեմ։ Մատենադարանի ամբիոնից ելույթ ունեցողները բոլորն էլ սերժանտներ են։
    IMHO
    Հոպար, պահանջների մեջ իսկականից լղոզվածություն կա: Ես էտ արդեն ասել եմ: Ինչ ասես արժի մենակ էս մեկը.

    6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
    Նախ, դուրս ա գալիս, որ եթե երկու շաբաթ իշխանություններից ոչ մեկը Ղարաբաղի անունը ընդհանրապխես չտա, կարելի ա համարել, որ «ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը» ավարտված է: Երկրորդ, պարիզ էլ պարզ ա, որ բանակցությունների նախկին ձևաչափը, եթե այպիսին երբևէ եղել ա, հաստատ մեր իշխանությունները ինքնուրույն չեն վերականգնելու: Ու եթե խորանանք, սենց լինքը բաներ:

    Բայց մի բան ա, թե իրանք ինչպես են գրել պահանջները, ուրիշ բան ա, թե մենք՝ ժողովուրդը, ինչպես ենք հասկանում էտ պահանջները: Ժողովրդի մեծ մասը «պահանջը» «հայտարարությունից» առանձնապես չի տարբերում: Ժողովրդին դզում ա, կամ պիտի դզի, որ կան լայն զանգվածների շահերից բխող պոպուլիստական կետեր: Ինչ ասես արժի էս մի քանիսը…

    7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

    8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

    9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

    10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.
    Պարզ ա չէ, որ էս կետերը երկու օրում, երկու շաբաթում կամ նույնիսկ երկու ամսում չեն կարա արվենւ: Բայց դե ժողովրդին դա չես կարա բացատրես: Կետերի օգուտն էլ հենց նրանում ա, որ նրանք չկատարվող կետեր են, ու շատ պոպուլիստական են: Բայց սրանք կետեր են, հանուն որոնց լիքը մարդ կասի «դավայծի»:

    Մի բան կարամ ասեմ - երեք տարվա մեջ առաջին անգամ կոնկրետ կետերով կոնկրետ պահանջներ կան: Կա նաև ժողովրդական ոգևորվածություն, որը կարող ա էս անգամ հենց ՀԱԿ-ին զաստավիտ անի գնալ կոնկրետ քայլերի: Իսկ սկզբի համար կոնկրետ քայլերը կարան լինեն մասայական գործադուլն ու դասադուլը: Եթե իհարկե ՀԱԿ-ը ի վիճակի ա երկու շաբաթվա ընթացքում լուրջ ագիտացիա տանի էս ուղղությամբ: Կոնկրետ ես, էտ ոգևորվածությանը օգուտ եմ տալու ներկայությամբ: Գործադուլին ու դասադուլին չեմ կարա մասնակցեմ, քանի որ արդեն սովորել պրծել եմ ու հիմա էլ գործազուրկ եմ: Բայց երեք տարվա ապատիայից հետո, միտինգի գնալ, որտեղ «քննարկվելու են» անելիքները, պահանջները չկատարելու դեպքում ու նույն ՀԱԿ-ից պահանջել որ իրա գրածին ու ասածին տեր կանգնի, պետք ա:

    Զուտ քաղաքական տեսանկյունից, օրինակ ինձ լրիվ կբավականացնեին կոնկրետ ժամկետներով միայն էս երկու կետերը, որոնք էլի մեկա չեն կատարվելու, ու որոնք էլի կարան առիթ հանդիսանան կոնկրետ քայլերի գնալու համար:
    1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.
    ....
    13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.
    Սկզբունքորեն, էս երկու կետերն են բանալին: Սրանք էն կետերն են, որոնք կոնկրետ են, որոնք կարան արվեն երկու շաբաթում, ու որոնք մեկա չեն արվելու երկու շաբաթում: Ու խնդրեմ, ՀԱԿ-ը ասել ա, ժողովուրդը լիիիքը մարդով եկել ա ու ասել ա մենք կողմ ենք էս կետերին, երկու շաբաթ ենք տալիս, հիմա երկու շաբաթ հետո եկեք տենանք ինչ ենք անում:

    Մեր մեջ ասած, երեք տարի սպասելուց հետո, ես երկու շաբաթ կարամ սապսեմ Անփոփոխ կարծիքս Լևոնի «ատմազկա» օպերացիայի մասին գիտես: Կարծիքս մնացել ա նույնը: Բայց, մարտի մեկի հանրահավաքից հետո չգնալ հաջորդ հանրահավաքին ճիշտ չի: Պետք ա, ու պետք ա հենց նրա համար, որ Լևոնի ատմազկեքի հնարավորությունը սահմանափակվի: ՀԱԿ-ը, էսքան ժամանակ հետո, որևէ բան առաջնորդելու նամյոկ ա արել: Պետք ա ՀԱԿ-ի վզից պինդ բռնել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.03.2011, 11:12:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (03.03.2011), Magic-Mushroom (03.03.2011), ministr (03.03.2011), Tig (03.03.2011), Ձայնալար (03.03.2011)

  12. #1448
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա

    Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ փորձել են ցրել բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ: Ընդ որում, ոստիկանները ուժ են կիրառել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

    Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ հարվածներ է հասցրել Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

    Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

    Ինչպես NEWS.am-ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:

    Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (03.03.2011), Askalaf (07.03.2011), Chuk (03.03.2011), davidus (03.03.2011), Mephistopheles (03.03.2011), Tig (03.03.2011)

  14. #1449
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրկնվում ա...
    DIXI
    carpe noctem

  15. #1450
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոստիկանները հարձակվել են «Ժառանգության» պատգամավորների վրա

    Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ փորձել են ցրել բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ: Ընդ որում, ոստիկանները ուժ են կիրառել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

    Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ հարվածներ է հասցրել Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

    Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

    Ինչպես NEWS.am-ին հայտնեց Զարուհի Փոստանջյանը դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:

    Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
    Իրանց կարճ ուղեղով փորձում են մարդկանց սարսափի մեջ պահել:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (03.03.2011)

  17. #1451
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Կա նաև ժողովրդական ոգևորվածություն, որը կարող ա էս անգամ հենց ՀԱԿ-ին զաստավիտ անի գնալ կոնկրետ քայլերի: ...
    Պետք ա ՀԱԿ-ի վզից պինդ բռնել:
    Տրիբուն ախպեր, էլի գալիս ենք քո ասած «բալքիմ–յարաբ» տարբերակին՝ թող շատ մարդ գա, հետո տեսնենք ինչ ա լինում։ Էդ դեպքում ես կսպասեմ, մինչև, շատ կներեք ցինիզմիս համար, լյումպենը ցխի ոստիկանների գլուխները, իրար տան, ու բալքիմ Սերժը չվի տաք երկրներ։ Կամ էլ նորից Լևոնը զանգի ասի գնացեք տուն, ու մի եզրակացությունների, վերլուծությունների շարք։ Հանուն մի անոռուգլուխների շայկայի փոխարինման մյուս անոռուգլուխների շայկայով բա արժի՞ ղալմաղալի մեջ ընկնել։ Ոնց քաղաքական «պայքար» են տանում, տենց էլ կլուծեն ժողովդրի խնդիրները՝ «բալքիմ»–ով։ Այսինքն ես այս պահին Լևոնից ավելի լևոնական լինելու ցանկություն չունեմ։
    Si vis pacem, para bellum

  18. #1452
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ախպեր, էլի գալիս ենք քո ասած «բալքիմ–յարաբ» տարբերակին՝ թող շատ մարդ գա, հետո տեսնենք ինչ ա լինում։ Էդ դեպքում ես կսպասեմ, մինչև, շատ կներեք ցինիզմիս համար, լյումպենը ցխի ոստիկանների գլուխները, իրար տան, ու բալքիմ Սերժը չվի տաք երկրներ։ Կամ էլ նորից Լևոնը զանգի ասի գնացեք տուն, ու մի եզրակացությունների, վերլուծությունների շարք։ Հանուն մի անոռուգլուխների շայկայի փոխարինման մյուս անոռուգլուխների շայկայով բա արժի՞ ղալմաղալի մեջ ընկնել։ Ոնց քաղաքական «պայքար» են տանում, տենց էլ կլուծեն ժողովդրի խնդիրները՝ «բալքիմ»–ով։ Այսինքն ես այս պահին Լևոնից ավելի լևոնական լինելու ցանկություն չունեմ։
    Չէ ապեր, էս պահին ես երկուսուկես շաբաթով թքում եմ շայկայի անդամների ու ղեկավարի վրա, ու գնում եմ ժողովրդի հետ պահանջելու կետերի կատարում: Կարող ա էլի սաղիս ցրեն, կարող ա լոմ վերցնենք վերջապես, կարող ա մի ուրիշ բան, չգիտեմ: Առաջին դեպքում կհիասթափվեմ վերջնականապես - էս անգամ կլինի վերջին վերջնականապեսը: Երկրորդ դեպքում կգամ ելակետային տարբերակին, որ Սերոժին լարել ենք, հալալ ա մեզ, ստեղծել են ժողովրդական բողոքի ուժով իշխանությունենրին լարելու նախադեպ, եկեք տենանք ինչ ենք անում:

    Մի բան կարամ ասեմ, զուտ ինտուիցիայով, ինչ-որ մի բան այլևս այնպես չէ Ապատիայից դուրս գալու հնարավորություն ու նշույլներ կան, ու դրանից պետք ա օգտվել: Թե չէ իսկականից երկիրը ձեռներիցս գնում ա: Կարող ա պապին (երուսուկես շաբաթ հարգանքով եմ դիմելու) մի բան գիտի, կարող ա Ռամզեսը իսկականից մեր նախապապն ա:

    Ապեր, չեմ ուզում հավատամ, որ սաղիս վերջը Մագադանում ասֆալտ անելն ա, իսկ երկիրից մնալու ա Երևան Սիթին (քաղաքը չէ, սուպերմարքեթը ): Տենց բան չպիտի լինի: Լիքը, լիքը ու լիքը մարդը ամսի 17-ին կարա մի բան փոխի:

    Ապեր, նայի, տղեն արդեն համարյա վիզ ա առնում
    Հարցին, թե հավատում են արդյոք, որ այդուամենայնիվ իշխանությունը կգնա այդ պահանջների կատարմանը, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, որ “իրեն հայտնի չէ դեպք, որ ներկայիս իրավիճակում եւ նույնիսկ ավելի ուժեղ իշխանությունները չգնան փոխզիջման”: “Հակառակ պարագայում նրանց մուբաքարացում է սպառնում”, ասել է Լեւոն Զուրաբյանը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.03.2011, 15:08:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (03.03.2011), ministr (03.03.2011), Philosopher (03.03.2011), Tig (03.03.2011), Արշակ (03.03.2011), Ձայնալար (03.03.2011)

  20. #1453
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ սրա համար եմ սիրում Գալուստին:

    Լսի Գալուստին, սպասի ճիշտ հակառակը:

    ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ մարտի 17-ի ՀԱԿ հանրահավաքից հետո ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, ավելացնելով, որ նրանք ցայտնոտի մեջ են, այդ պատճառով էլ կփորձեն լարել իրավիճակը և որոգայթի մեջ գցել մարդկանց:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.03.2011), Kuk (06.03.2011), Mephistopheles (03.03.2011), Ձայնալար (03.03.2011)

  22. #1454
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ախպերս, կարդա էս, լավ հոդված ա…

    Ու մի քանի նախադասությամբ ամփոփում ա իմ ասածը:

    Խնդիրն այն է, որ ներկայացնելով հստակ պահանջներ և դրանց կատարման կոնկրետ ժամկետ, Տեր-Պետրոսյանը փաստացի նախանշում է, որ դրանք չկատարվելու դեպքում դիմելու է կոնկրետ գործողությունների:
    Բայց խնդիրն այն է, որ իշխանությանը մտահոգում է հենց այդ իրողությունը, թե ինչից ելնելով է Տեր-Պետրոսյանը առաջադրել այդպիսի հստակ պահանջներ և կոնկրետ ժամանակ, ինքն իրեն փաստորեն դնելով չկատարվելու դեպքում ինչ որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անխուսափելիության առաջ:

  23. #1455
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե խնդրեմ, ցավերով գուգուշիկ Ինչպես և սպասվում է, իշխանությունները բոլորիս ուղարկում են մանրից գրողի ծոցը: Ու ՀԱԿ-ին մանևրելու տեղ իրանք իրանց ձեռով չեն թողնելու: Սենց որ գնա, իշխանությունները փաստացի մեզ հրավիրելու են - եկեք մեզ կերեք:
    Եթե դրանք պահանջներ են, իրականանալի չեն. Գագիկ Մելիքյան

    ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում ընդունված հայտարարությանը, նշեց, թե ընդդիմությունը պետք է մինչև հիմա հասկացած լիներ՝ իշխանությունների հետ պահանջների և ուլտիմատումների լեզվով չեն խոսում:

    «Եթե դրանք պահանջներ են, իրականանալի չեն»,- հայտարարեց նա:
    Ընդդիմության պահանջը անիրատեսական է. Հ.Աբրահամյան

    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ընդունված փաստաթղթին:

    «Բայց դա պահանջ լինել չի կարող, դա իրենց տեսակետն է: Ընդդիմության տեսակետները միշտ չեն համընկնում իշխանության տեսակետների հետ: Ընդհանրապես պետք է հիշել, որ պարտադրել իշխանություններին անօրինական կամ հեղափոխութայն կոչերով կամ ազատել այս կամ այն պաշտոնյային անընդունելի է»,- հայտարարեց նա:

    Ըստ Աբրահամյանի` իշխանությունները բազմիցս ընդդիմությանն առաջարկել են գնալ երկխոսության: Իսկ եթե ընդդիմությունը ցանկանում է գալ իշխանության, Աբրահամյանը նշեց, թե հաջորդ ընտրությունները 2012թ.-ին են:

    «Նրանք կարող են դրանց մասնակցել, ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր անել»,- ասաց նա: Հարցին, թե որքանով են իրատեսական ընդդիմության պահանջները, Աբրահամյանը պատասխանեց. «Անիրատեսական են»:
    Մազալու կլինի, չէ, որ Լևոնը ամսի 17-ին ասի, «չէ, կներեք, դրանք պահանջներ չէի, դրանք բարեկամական խորհուրդներ էին, անում եք արեք, չեք անում, ոնց ուզում եք, մենք գնացինք տուն»

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.03.2011)

Էջ 97 160-ից ԱռաջինԱռաջին ... 478793949596979899100101107147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •