Եթե իսկականից մանդատները վայր դնեն, ու եթե վաղվա հանրահավքը իսկականից «մի բան ասի», եթե Սաֆարյանի էս հայտարարությունն իսկականից հայտարարություն ա, եթե ՀԱԿ-ի ասած «վերջին շանս իշխանություններին»-ը իսկականից վերջին շանսա, ուրեմն Սերժը հեսա Մուբարաք ա լինելու:
Ընդդիմադիր քաղաքական ուժերիս, այդ թվում` «Ժառանգության» գերխնդիրն է ընդվզող, ընդդիմադիր հասարակության սոցիալական, տնտեսական, իրավական դժգոհությունները մեծ քաղաքական օրակարգում բանաձեւելը, համատեղ գործողությունների մշակումն ու իրականացումը, ինչը տարիներ շարունակ եղել եւ մնում է «Ժառանգության» առաջարկն ու ցանկությունը, որպեսզի Հայաստանի համար բացառենք կոլաիցիայի ուրվագծած հեռանկարը: Այլապես ուշ է լինելու, եւ հերթական անգամ կանգնելու ենք ընտրությունների նկարված արդյունքներին ու իշխանության բռնազավթմանը դեմ հանդիման:Բայց հայ իրականության մեջ չորս իսկականից մի տեղ չի կարա լինի:Մեր մեսիջը, մարտի 1-ին, ամբողջ ժողովրդի մեսիջը, ամբողջ ժողովրդի ուղերձը լինելու է շատ պարզ, որ ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու, ժողովրդի կողմից”, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:
Էջանիշներ