User Tag List

Էջ 89 160-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1321
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.youtube.com/watch?v=Myz2n...layer_embedded
    հանրահավաքը դեռ նոր է սկսվել

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.02.2011), Sagittarius (18.02.2011)

  3. #1322
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վիդեոն Կարապետիչը մենակ չտեսնի, թե չէ տեղում կմիանա 1000 տարվա մեռած բաբոներին...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (18.02.2011), Gayl (18.02.2011)

  5. #1323
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»,-այսօրվա հանրահավաքում ասել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։

    Նրա ելույթից հետո ավարտվեց հանրահավաքը, եւ արդեն սկսվել է երթը,որի երթուղին չի հրապարակվել:

    Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 1-ին, ժամը 17-ին:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.02.2011), Gayl (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), Moonwalker (24.02.2011), Rammer (19.02.2011), Ձայնալար (18.02.2011)

  7. #1324
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամենեւին չեմ կասկածում, որ համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու՝ Կիրգիզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում եւ այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաեւ մեզ, որովհետեւ մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է։
    Լեւոն Տեր-Պետրոսյան 18.02.11

    Մենակ չասեց թե ՀԱԿ-ը ինչ դեր ա խաղալու էս պրոցեսի մեջ և արդյո՞ք խաղալու ա

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (18.02.2011), Mephistopheles (18.02.2011), Philosopher (18.02.2011), Տրիբուն (20.02.2011)

  9. #1325
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  10. #1326
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքումԱղբյուր`http://1in.am/arm/armenia_politics_10299.html

    Սիրելի հայրենակիցներ,

    Եթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

    ***
    Սակայն մինչեւ այդ հարցին անցնելը, կուզեի թեկուզ հպանցիկ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու գլխավոր խնդիրներին՝ Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ավելի ճիշտ, այդ գործընթացների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարություններին ու պարզաբանումներին, որոնք լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Այս առումով հատկապես ուշագրավ է ս.թ. հունվարի 27-ին «Эхо Москвы» ռադիոկայանին տված նրա հարցազրույցը, որն աչքի է ընկնում մի շարք մտահոգիչ, եթե չասենք, վրդովեցուցիչ պահերով։

    Այսպես, խոսելով այն մասին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում սեփական խնդրի կարգավորման գործընթացին, Սարգսյանն ասում է բառացիորեն հետեւյալը. «Իրականում բանակցությունները վարում է Հայաստանը, որովհետեւ այլ ելք չկա։ Ադրբեջանը պարզապես չի ուզում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ»։ Սարգսյանը փաստորեն մի կողմից՝ խոստովանում է, որ Հայաստանն այս հարցում ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին, մյուս կողմից՝ հարկ չի համարում հիշեցնել, որ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն օժտված է հակամարտության կողմի լիիրավ մանդատով, որը ոչ մի միջազգային ատյան չեղյալ չի հայտարարել եւ որի իրավազորությունը կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից։ Այդուհանդերձ, պատահակա՞ն է, արդյոք, հիշողության այս արտառոց կորուստը։ Ցավոք, ո՛չ, ինչն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, ամենեւին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի՝ որպես հակամարտության սուբյեկտի ու բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը եւ դրանով էապես ուժեղացնել հայկական կողմի դիրքերը կարգավորման գործընթացում։ Սարգսյանի վերոհիշյալ պարզաբանման առնչությամբ դժվար է շրջանցել նաեւ հետեւյալ պարադոքսը. շարունակ խոսելով Ղարաբաղի հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին, նա չի զգում, որ իրականում հենց ինքն է ոտնահարում այդ իրավունքը։ Քանի որ, ի՞նչ ինքնորոշման մասին կարող է լինել խոսքը, երբ ինքնորոշվող սուբյեկտը դուրս է դրվում իր ճակատագիրը տնօրինելու կոչված գործընթացից։

    Նույն հարցազրույցի մի այլ հատվածում Սերժ Սարգսյանը կրկնում է վերջերս հնչեցրած իր այն սպառնալիքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման պարագայում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այս անգամ նշված միտքն արտահայտելով հետեւյալ կերպ. «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»։ Իմ կարծիքով, սակայն, սա ոչ այնքան Ադրբեջանին ուղղված զգուշացում է, որքան ներքին գործածության համար արված հայտարարություն՝ ի պատասխան Ազգային Ժողովում Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության բարձրացրած պահանջի։ Այն ակնհայտորեն նպատակ է հետապնդում հասարակությանը ներշնչել, որ իբր Հայաստանի վարչախումբը ոչ թե ընդհանրապես դեմ է Ղարաբաղի ճանաչմանը, այլ դրա համար սպասում է հարմարագույն առիթի, ինչպիսին կարող է լինել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի ճանաչման սպառնալիքին, ապա կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ դա այն լծակը չէ, որը կարող է կանխել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։ Կան շատ ավելի ազդու եւ արդյունավետ լծակներ, որոնք սարգսյանական վարչախումբը համառորեն անտեսում է։ Դրանք են՝ երկրի ներքաղաքական իրավիճակի առողջացումը, տնտեսության զարգացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի դադարեցումը, բանակի մարտունակության բարձրացումը եւ այլն։ Չըմբռնել այս իրողություններն ու զբաղվել դատարկ հռետորաբանությամբ, հավասարազոր է հանցավոր անգործության, եթե չասենք, պետական դավաճանության։

    Շատ ավելի հրեշավոր է Սարգսյանի հաջորդ միտքը, որը վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը. «Մենք դեմ ենք պատերազմին,– ասում է նա եւ անմիջապես ավելացնում,– սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից։ Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»։ Հրեշավորը մեջբերված հատվածի վերջին նախադասությունն է՝ «Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը (ուզում է ասել՝ պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով)»։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, եւ նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի ունենա հերոսական մարտնչումից հետո՝ լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը եւ ծնունդ տալու հերթական քաղաքական առասպելին, թե «Ի՞նչ կարող էինք անել։ Մենք մինչեւ վերջ կատարեցինք մեր սրբազան պարտքը, բայց պարտվեցինք անհավասար կռվում։ Աշխարհը մեզ դավաճանեց, մեր դաշնակիցները մեզ լքեցին եւ այլն եւ այլն»։ Սակայն եթե նրան թվում է, թե այս էժան հնարքով կարող է հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին ու խուսափել պատասխանատվությունից, նա չարաչար սխալվում է։ Ներկա Հայաստանի հասարակությունը 1920-ական թթ. հասարակությունը չէ, որ միամտաբար կուլ տա այդ առասպելը։

    «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը երկար-բարակ անդրադառնում է նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սկզբից եւեթ հարկ համարելով նշել հետեւյալը. «Երբ մենք սկսեցինք այդ գործընթացը, այնքան էլ վստահ չէինք, որ հարաբերություններն անպայման կկարգավորվեն, եւ սահմանները կբացվեն»։ Ակնհայտորեն սա պատասխանն է Սարգսյանին հասցեագրված այն հիմնավոր մեղադրանքի, որ ստորագրելով հայ–թուրքական արձանագրություններն ու կասեցնելով դրանց վավերացումը, թուրքերը փաստորեն խաբեցին հայերին եւ ստացան իրենց ուզածը։ Ինքնարդարացման ողորմելի մի փորձ, որով նա ձգտում է հավատացնել, թե իբր ոչ թե խաբվել է թուրքերից, այլ նախապես իմացել, որ իր նախաձեռնությունը կարող է տապալվել։ Սարգսյանը չի նկատում, սակայն, որ այդպիսով ավելի անհարմար վիճակի մեջ է դնում իրեն, այլ կերպ ասած, խույս տալով ջրափոսից, ընկնում է ճահիճը։ Ստացվում է, որ «պետական այրի» հավակնություն ունեցող մի անձ կարող է, վտանգի ենթարկելով իր երկիրը, ձեռնարկել մի գործ, վստահ չլինելով, թե ինչ արդյունք է ունենալու այն։ Ի՞նչ է սա՝ դիվանագիտական տհասությո՞ւն, քաղաքական արկածախնդրությո՞ւն, թե՞ խաղատնային մարտավարություն (անգլերեն՝ gamble)։ Ընտրեք՝ որն ուզում եք։
    Ավելի զավեշտալի է, սակայն, այն, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման փաստը Սարգսյանը ոչ թե իր դիվանագիտության ձախողումն է համարում, այլ որ փորձում է դրանում նույնիսկ դրական արդյունք տեսնել։ Իսկ դրականն, ըստ նրա, այն է, որ աշխարհը համոզվեց, որ մեղավորն այդ հարցում ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան։ Կարծես, աշխարհն «Էթիկայի հանձնաժողով» է, որի վճռից կախված է ժողովուրդների ու պետությունների բախտը։ Ենթադրենք, սակայն, որ աշխարհն իսկապես համոզվեց, որ մեղավորը Թուրքիան է, ենթադրենք, որ միջազգային հանրությունն ամոթանք տվեց այդ երկրին։ Հետո ի՞նչ։ Թուրքիան դրանից ի՞նչ վնաս կրեց, եւ եթե կրեց անգամ, մի՞թե բարոյական այդ վնասը լիուլի չի հատուցվում նրա ծանրակշիռ քաղաքական ձեռքբերումներով, այն է՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնությունը կորզելով եւ կասեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում։ Բարոյական վնաս ասվածն էլ, ի դեպ, խիստ կասկածելի է, որովհետեւ որեւէ պետություն կամ միջազգային կազմակերպություն ո՛չ պարսավեց, ո՛չ անարգանքի սյունին գամեց, ո՛չ էլ պատժեց Թուրքիային։ Այնպես որ, ո՞վ չէր երազի, որ այդպիսի նշանակալից ձեռքբերումների դիմաց Հայաստանը նույնպես թեկուզ տասնյակ նմանատիպ բարոյական վնասներ կրեր։ Քաղաքականության կամ դիվանագիտության մեջ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից ու անհաջողություններից։ Բայց հայտնվել ծիծաղելի վիճակում, դա արդեն նվաստացուցիչ է թե՛ պետության ղեկավարի, եւ թե՛, մանավանդ, ազգի համար։

    Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի տեսակետից մի անհաշվենկատ հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն արել է անցյալ ամիս Կիպրոս կատարած իր պաշտոնական այցի ընթացքում. «Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրոսցիներին, ինչո՞ւ չէ՝ նաեւ պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար։ ...Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ։ Մենք երբեք չենք համակերպվել եւ չենք համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ։ Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին։ Հիշում ենք, քանի որ չհիշել՝ կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ։ Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»։

    Այսպիսով, Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոց է ներմուծում մի նոր փաստարկ՝ կիպրական խաղաքարտը, ինչն, իմ կարծիքով, անհաշվենկատ է մի քանի նկատառումներով. ա. Դա նոր բարդություն է ստեղծում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. բ. Այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ դրական տեղաշարժի արձանագրման պարագայում Հայաստանը հայտնվում է անհարմար վիճակում՝ ստիպված լինելով հրաժարվել նշված խաղաքարտից. գ. Հայաստանի նման շռայլությունը զարմանալիորեն չի փոխհատուցվում Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կիպրոսի կամ Հունաստանի համարժեք հայտարարությամբ։ Այս նկատառումները շարադրելուց հետո Սարգսյանի հայտարարությանը տրված գնահատականը գուցե նույնիսկ չափազանց մեղմ կարող է թվալ։ Թեեւ մյուս կողմից՝ չեմ բացառում, որ ես սխալվում եմ, եւ այդ հայտարարությունը շատ էլ հաշվենկատ է, այն էլ բառիս բուն իմաստով, եթե նկատի ունենանք կիպրական բանկերում Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների ավանդների քաղաքական ապահովագրման անհրաժեշտությունը։


    ***
    Վերջին խմբագրող՝ Adriano: 18.02.2011, 21:02:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (19.02.2011)

  12. #1327
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում շարունակություն
    Իսկ այժմ անցնենք Հայաստանի ներկա իրավիճակը բնութագրող սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության դրսեւորումներին, որոնց առիթը մանր գործարարության եւ անապահով սոցիալական խավերի դեմ իշխանությունների ձեռնարկած հերթական ոտնձգություններն են։ Խոսքը վերաբերում է Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրի արգելմանը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների կրկնակի բարձրացմանը, սոցիալական կենսաթոշակներ բաժանող տեսուչների ինստիտուտի վերացմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը եւ Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթեւեկության սահմանափակմանը։

    Հասկանալի է, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկվելու են եկամտի աղբյուրից եւ ստիպված բռնելու արտագաղթի ճամփան, իսկ մյուս կողմից՝ կրկին շահելու են մոնոպոլիաները եւ էլ ավելի աճելու են լայն սպառման ապրանքների գները։ Ուստի միանգամայն բնական է երկրով մեկ ծավալված բողոքի ու դժգոհության այն տպավորիչ ալիքը, որը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն մեծացրել է արդեն վաղուց ի վեր Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը։
    Բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաեւ անցյալում՝ կապված, մասնավորապես, Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների, տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ եւ այլն։ Ցավոք պետք է նշել, սակայն, որ սոցիալական դժգոհության բոլոր այդ արտահայտություններն էլ եղել են տարերային, իրարից անջատ՝ չհանգեցնելով աշխատավորների համերաշխության լուրջ դրսեւորումների, մասնավորապես, արհեստակցական միությունների ձեւավորման։ Դրա պատճառը, սակայն, պետք է փնտրել ոչ այնքան նրանց անփորձության ու մասնատվածության, որքան անկախ դատարանների բացակայության մեջ, որովհետեւ չի կարող լինել ուժեղ արհեստակցական շարժում, եթե չկա անկախ դատարան։ Բողոքի տարերային ցույցերի կազմակերպիչներին ու մասնակիցներին խանգարել է նաեւ այն հանգամանքը, որ նրանք համառորեն խուսափել են քաղաքականացնել խնդիրը՝ կարծելով, թե այդ կերպ ավելի հեշտությամբ կհասնեն իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը։ Սա ցավալի մոլորություն է, որովհետեւ գաղտնիք չէ, որ ցանկացած սոցիալական շարժում վերջիվերջո վերածվում է քաղաքական գործոնի, որը ժողովրդավարական երկրներում դրսեւորվում է ընտրությունների արդյունքների, իսկ բռնապետական երկրներում՝ հեղափոխությունների տեսքով։
    Ինչեւէ, սոցիալական շարժման նշված թուլությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ, իշխանություններին հաջողվել է՝ մերթ չնչին զիջումների, մերթ բողոքավորների մի մասի պահանջները բավարարելու, մերթ էլ ակտիվիստներից ոմանց ահաբեկելու միջոցով առանձին-առանձին մարել դժգոհությունների մինչ այժմ ծագած գրեթե բոլոր ալիքները։ Դրանով հանդերձ, ամենեւին չպետք է թերագնահատել, թեկուզ առայժմ անարդյունավետ թվացող, թեկուզ տարերային, թեկուզ մասնատված բողոքի այդ ալիքների արժեքը։ Դա քաղաքացիական հասարակության ձեւավորման այն անհրաժեշտ դպրոցն է, որը կամա թե ակամա հարկադրված է անցնել ցանկացած ժողովուրդ։ Դրանց շնորհիվ է, որ երկրի քաղաքական կյանքին աստիճանաբար մասնակից են դառնում հասարակության նորանոր շերտեր։ Այնպես որ, չպետք է հուսալքվել ու կարծել, որ եթե իշխանություններին մինչ այժմ հաջողվել է այս կամ այն կերպ չեզոքացնել ժողովրդի սոցիալական դժգոհությունների արտահայտությունները, այսուհետեւ էլ դա նրանց կհաջողվի։ Բողոքի մերթընդմերթ ծագող ալիքներն այն կաթիլներն են, որոնցով մի օր լցվելու է ժողովրդի համբերության բաժակը, ինչի դեմ իշխանությունն անզոր է գտնվելու։ Նույնիսկ այսօր էլ իշխանություններն ամենազոր ու ամենակարող չեն, ինչի ապացույցն է այն, որ նրանք, հասարակական կարծիքի ճնշման տակ, բազմիցս ստիպված են եղել փոխել իրենց մտադրությունները եւ ընդառաջել ժողովրդի տարբեր խավերի, մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների պահանջներին։ Հիշենք, թեկուզ, պարզեցված հարկի մասին օրենքի վերացումից հրաժարվելու, Խալաֆյանի, սադիստ սպայի, մանկապիղծ ուսուցչի գործերը կոծկել չկարողանալու, «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճի քանդման որոշումը կասեցնելու փաստերը։ Սրանք արտաքուստ մանր հաջողություններ կարող են թվալ, բայց ներքուստ քաղաքացիական հասարակության հասունացման հսկայական լիցք են պարունակում։

    Սոցիալական բողոքի անցյալի ալիքներից ավելի հուժկու եւ վճռական են թվում դրա այսօրվա դրսեւորումները՝ փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման եւ վրացական համարանիշներով մեքենաների խնդրի հետ կապված ցույցերը։ Դա բացատրվում է նախ՝ նրանով, որ նշված չարաբաստիկ միջոցառումներն անհամեմատ ավելի շատ մարդկանց շահեր են շոշափում, եւ երկրորդ՝ այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում, քան երկու-երեք տարի առաջ։ Դրանով հանդերձ, այս ցույցերի հաջողությունն, ինչպես անցյալում, կախված է նրանից, թե դրանց կազմակերպիչները որքանով են պատրաստ դուրս գալ սոցիալական պահանջների նեղ շրջանակից եւ քաղաքականացնել խնդիրը՝ գիտակցելով, վերջապես, որ քանի դեռ ներկա իշխանություններն ասպարեզից չեն հեռացել, Հայաստանում ոչ մի դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Ընդհակառակը, վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որովհետեւ վարչախումբը ժողովրդի իսպառ թշվառացման գնով անվերջ հարստանալու իր գիշատիչ քաղաքականությունից հրաժարվելու որեւէ մտադրություն չունի։ Այսպես շարունակվելու դեպքում, մանր ու միջին գործարարության դասը, որպես այդպիսին, պարզապես վերանալու է, եւ երկրի ողջ հարստությունը հայտնվելու է ավազակաբարո բարձրագույն պետական պաշտոնյաների ու մի քանի տասնյակ մոնոպոլիստների ձեռքում, ինչի անխուսափելի հետեւանքն է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար մարդաթափումը։ Հայ Ազգային Կոնգրեսն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է թե՛ իրավական, թե՛ խորհրդատվական, եւ թե՛ կազմակերպական աջակցություն ցուցաբերել արդարացի պահանջների վրա հիմնված քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, եւ կախված դրանց պատասխանատուների դրական արձագանքից, անմիջապես լծվել այդ գործին։

    Ես ամենեւին չեմ կասկածում, որ համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու՝ Կիրգիզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Եմենում եւ այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաեւ մեզ, որովհետեւ մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։ Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաեւ այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի եւ Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետեւանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (19.02.2011)

  14. #1328
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Գործ է "թխվում" Զարուհու դեմ"
    21:59 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նաեւ միջազգային մի շաևք կազմակերպությունների երեւանյան գրասենյակների ղեկավարներին:

    Ներկայացնում ենք հայտարարությունը.

    Ես` Տիգրան Փոստանջյանս, հանդիսանում եմ ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը: Քույրս հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ:
    Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:40-ին ինձ անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից զանգահարել է ձեռքիս հեռախոսահամարին` 091.43-74-22: Այդ հեռախոսազանգի ժամանակ նա բավականին անհանգստացած հայտնեց, որ ՙդատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով՚: Այդ անակնկալ տեղեկության մասին անմիջապես տեղեկացրեցի քրոջս և որոշեցինք հետ զանգահարել այդ մարդուն և փորձել պարզել` ով է այդ ինքը և ինչ նպատակով է նման լուր հայտնում ինձ: Զանգահարեցի նրան մեր տանը գտնվող 010.25-74-22 հեռախոսահամարից և նրա հետ պայմանավորվեցինք հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ: Ես պայմանավորված ժամին եկա այդ վայր, երկար սպասեցի նրան, սակայն նա այդպես էլ չեկավ: Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը:

    Դրանից մի քանի ժամ անց ինձ տեղեկացրեցին, որ ՙԱ1+՚ ինտերնետային կայք էջում ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն է տեղադրված, որը վերաբերում է ինձ: Ես նայեցի ՀՀ դատախազության կայքը և պարզվեց, որ իրոք, տեղադրված է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն.


    ՙՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:

    Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն:


    Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով՚:
    Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու:

    Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ և առաջին ՙզոհերից՚ մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաև, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ, ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:

    Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն և նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով ՙբաղձալի՚ արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը և ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք, դիմել են հերթական պրովոկացիայի:

    Նաև շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի ՙզոհը՚:

    Դիմելով Ձեզ' ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկեք ինձ և այդ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը»,-ասված է հայտարարության մեջ:

    Ա1պլյու

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (19.02.2011), Jarre (19.02.2011), Norton (19.02.2011), Tig (19.02.2011)

  16. #1329
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը, հլը, հլը…

    «Թերթի»` իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Կադաստրի կոմիտեի ներկայիս ղեկավար, ի դեպ, կրկին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում։ Իսկ թե ինչ է սպասվում ՏԿ ներկայիս նախարար Արմեն Գևորգյանին, առայժմ պարզել չհաջողվեց
    ։ թերթ.ամ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (24.02.2011)

  18. #1330
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանը Ռուսաստանից 24 Ми-35М ուղղաթիռ է գնել

    Ադրբեջանը ռուսական Роствертол ԲԲԸ–ից 24 Ми-35М ուղղաթիռ է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է 1news.az–ը։
    Հաղորդվում է, որ ընկերության և Ադրբեջանի կառավարության միջև համապատասխան պայմանգիր կնքվել է 2010թ սեպտեմբեր– հոկտեմբերին։

    Ми-35М ուղղաթիռը նախատեսված է բարդ կլիմայական պայմաններում և շուրջօրյա ռազմական առաջադրաքներ կատարելու համար։ Ուղղաթիռը զարգացնում է 310 կմ/ժ առավելագույն արագություն։

    Tert.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 24.02.2011, 16:41:

  19. #1331
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թեման շարունակելու համար
    2011-02-23

    ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿ-74Մ ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐ ԿԱՐՏԱԴՐԻ

    Այս տարեվերջին Ադրբեջանում ռուսական լիցենզիայով կհավաքվեն առաջին ԱԿ-74Մ ինքնաձիգերը: Այդ մասին, PanArmenian.net-ի մատուցմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը՝ ԱՄԷ մայրաքաղաքում ընթացող ԱՅԴԵՔՍ-2011 սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սալոնում: Նրա ասելով, ներկայումս ընթանում է ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքման գործընթացի յուրացումը՝ ռուսական «Իժմաշ» կոնցեռնի հետ ստորագրած գործարքի համաձայն: Ադրբեջանցի մասնագետների կողմից հավաքած առաջին ինքնաձիգերը կհայտնվեն այս տարվա վերջին:

    Ինչպես պարզաբանեցին «Իժմաշ» կոնցեռնի ներկայացուցիչները, ներկայումս Կալաշնիկովի ինքնաձիգերի լիցենզիոն արտադրության գործարքներ ստորագրվել են միայն երկու երկրների հետ: Վենեսուելայում 7,62մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության գործարան կկառուցվի, իսկ Ադրբեջանում յուրացվում է 5,45մմ տրամաչափով փամփուշտներով ԱԿ-74Մ ինքնաձիգերի լիցենզիոն հավաքումը:

    Ադրբեջանում ինքնաձիգերը կհավաքվեն ռուսական համալրողների կիրառմամբ, սակայն ժամանակի ընթացքում հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը կյուրացնի ԱԿ-74Մ-ի որոշ դետալների արտադրությունը եւս: Գործարքը հաշվարկված է 10 տարվա համար, ինքնաձիգերի տրամադրման տարեկան ծավալը 12 հազ. միավոր է: Գործարքի պայմանների համաձայն, Ադրբեջանում արտադրված ԱԿ-103 ինքնաձիգերը մատակարարվելու են միայն երկրի պաշտպանության նախարարությանն ու մյուս ուժային կառույցներին:
    aravot.am

  20. #1332
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պնախարար. Ադրբեջանի կողմից C-300-ի ձեռքբերումը չի կարող ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցության վրա


    Օգոստոս 25, 2010 | 21:10

    Խաղաղություն ցանկացողը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ այս տրամաբանությամբ էլ ՀՀ Զինված ուժերը գտնվում են մշտապես պատրաստ վիճակում:

    «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանն ու հավելել. «ՀՀ Զինված ուժերի զարգացումը մենք չենք պայմանավորում հարեւան Ադրբեջանի Զինված ուժերի կարողությունների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ»:

    Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության ռուսական С-300 համալիրներ վաճառելու խնդրին, Սեյրան Օհանյանն ասել է. «Ցանկացած սպառազինության ձեռքբերում ազդում է մեր տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա: Միաժամանակ պետք է նշեմ, որ հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի ձեռքբերումն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության վրա, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից ՀՀ Զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առավել ծանոթ ենք, դրանք շահագործում ենք բավականին երկար ժամանակ եւ գիտենք նման համակարգերի արդյունավետության նվազեցման հնարավորությունները»: Հարցին, թե հայկական կողմը բարձրացրե՞լ է այդ հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Քանի որ պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ չի եղել, նաեւ պաշտոնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել»:

    Նա նաեւ հավելել է, թե չի կարծում, որ եթե ռուս- ադրբեջանական այդ գործարքը կայանա, այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Որովհետեւ մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միեւնույն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, եւ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Նաեւ փոխադարձ պատրաստակամություն կա ցանկացած անվտանգության վերաբերյալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնության», - նշել է նա:

    Դիտարկմանը, թե ՀՀ Զինված ուժերի արդիականացման հարցում շեշտը հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրա դնելը հնարավոր է կապ ունի Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարավոր ձեռք բերման հետ, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «ՀՀ Զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասեկոսեների հետ, քանի որ, ինչպես նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տա անհրաժեշտ ռազմավարական առավելություն: ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թեեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը, նման սպառազինությունների ձեռք բերումը եւ հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ: Այսինքն` ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ: Եվ վերջինն ու թերեւս ամենակարեւորը` այս սպառազինությունների կիրառումը ՀՀ Զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք, նպաստում է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը»:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #1333
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերման են ենթարկվել ՀԱԿ երիտասարդները

    Ինչպես քիչ առաջ տեղեկացավ «Առաջին լրատվականը», Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:

    Բերման ենթարկված երիտասարդներն են` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Ղազարյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Հովհաննես Քիրամիջյանը և Գուրգեն Ասատրյանը:

    Արդեն մեկ ժամ է, ինչ երիտասարդները գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում: Այստեղ հավաքված են Հայ ազգային կոնգերսի ներկայացուցիչները, համակիրները:

    Մենք տեղեկացանք նաև, որ Լեոյի փողոցի մուտքը «պաշտպանող» ոստիկանները թույլ չեն տալիս ՀԱԿ համակիրներին մոտենալ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքին:
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.02.2011), Norton (24.02.2011)

  23. #1334
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Լույսերն անջատել են և սկսել խփել երիտասարների գլխին». Ոստիկանները բերման են ենթարկել ՀԱԿ-ի ակտիվիստներին


    Քիչ առաջ Հյուսիսային պողոտայի շրջակայքում՝ «Մարկո Պոլո» ռեստորանի մոտ, ոստիկանության օպերլիազորները հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ երիտասարդների վրա, որոնք այդ պահին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման մասին թերթոններ են բաժանելիս եղել։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

    Նա տեղեկացրեց, որ ինը երիտասարդներից երեքը աղջիկներ են։ «Ես զանգեցի Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, որ հաղորդում տամ հանցագործության մասին, ինքն էլ ասեց՝ հետո կզանգես, լավ են արել՝ հարձակվել են»,– ասաց Առաքելյանը։

    Ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան դեպքի մասին մանրամասներ հաղորդել առաջիկա կես ժամվա ընթացքում։

    Tert.am-ի թղթակիցը Կենտրոնի ոստիկանության մոտից հաղորդում է, որ ոստիկանության շենքի մոտ են ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: ՀԱԿ-ի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ ևս ոստիկանության շենքի առջև են:

    Արման Մուսինյանը Tert.am-ի թղթակցին ասել է, որ ՀԱԿ երիտասարդների վրա «Մարկո Պոլո» ռեստորանի մոտ հարձակվել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք չեն ներկայացել: «Ապա երիտասարդներին մոտեցել են մի խումբ ոստիկաններ, ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, փորձել են խլել թերթոնները, ապա նրանց բռնի նստեցրել են մեքենաները և բերել ոստիկանություն»,- ասել է Մուսինյանը՝ հավելելով, որ իրենք կապվել են Կենտրոնի ոստիկանությունում գտնվող երիտասարդներից մեկի հետ, և վերջինս տեղեկացրել է, որ այն սենյակում, որտեղ երիտասարդներն են հիմա, լույսերն անջատել են և սկսել խփել երիտասարների գլխին:

    Կենտրոնի ոստիկանության շենքի առջև հավաքված ցուցարարներին քիչ առաջ ցուցապաստառներով միացել է նաև Վարդգես Գասպարին:

    Tert.am-ի թղթակիցը փորձել է մտնել ոստիկանության հերթապահ մաս՝ ճշտելու դեպքի մանրամասները, սակայն մուտքի մոտ ոստիկանները նրան արգելել են ներս մտնել՝ ասելով, թե իրենք տեղյակ չեն՝ ինչ պատճառով են երիտասարդներին բերել ոստիականություն:
    Թերթ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (24.02.2011)

  25. #1335
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀԱԿ-ի երիտասարդներին ազատ արձակեցին

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք ավելի վաղ, այսօր Մարկո Պոլո սրճարանի շրջակայքից ոստիկանության աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, բերման էին ենթարկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի տասը ներկայացուցիչների, ովքեր իրազեկում էին մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը:

    Բերման ենթարկված երիտասարդներն էին` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Ղազարյանը, Արեգ Գևորգյանը, Սերգեյ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Գուրգեն Ասատրյանը և Հովհաննես Քիրամիջյանը:
    Մինչև ուշ երեկոյան երիտասարդները Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում էին: Այնտեղ էին հավաքված ՀԱԿ ներկայացուցիչներն ու համակիրները, որոնց հետ ըստ մեր տեղեկությունների ոստիկանության ներկայացուցիչները մի քանի անգամ հրմշտոց հրահրեցին: Ավելի քան երեք ժամ ոստիկանության բաժանմունքում պահվելուց հետո` Մարիամ Մուրադյանը, Հերմինե Մաթևոսյանը, Տաթևիկ Պողպատյանը ազատ արձակվեցին, իսկ տղաներին տարել էին նարկոդիսպանսեր, ապա նորից` ոստիկանության բաժանմունք:

    Տաթևիկ Պողպատյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկելու ժամանակ տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ոստիկանությունում արդեն շտապ օգնության մեքենան բավական ուշ` մեկ ժամ ուշացումով է ժամանել: Մի քանի րոպե առաջ «Առաջին լրատվականը» տեղեկացավ, որ ազատ են արձակվել նաև տղաները:
    Աղբյուր՝ 1ին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (25.02.2011)

Էջ 89 160-ից ԱռաջինԱռաջին ... 397985868788899091929399139 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •