Բայց վերնագիրը կարգին հումորայինա...
Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի. ոստիկանների խորհուրդն առևտրականներին
14:39 • 26.01.11
Երևանի քաղաքապետարանի դիմացի մայթին հավաքված առևտրականներին ոստիկաններն այսօր այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Քաղաքապետի՝ բացօթյա աևտրի արգելման դեմ բողոքող առևտրականները որոշեցին գնալ քաղաքապետարան՝ պահանջելով, որպեսզի իրենց օգնեն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ «Եթե չեն կարողանում մեզ օգնել, թող «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, որոհետև մենք այսօր բարգավաճ Հայաստանում չենք ապրում»,- իրենց առաջարկն այսպես ձևակերպեցին առևտրականները։
Սակայն նրանք այս մտադրությունը չկարողացան կյանքի կոչել, քանի որ ոստիկաններն առևտրականներին շրջապատեցին՝ չթողնելով շարժվել դեպի քաղաքապետարան։ Առաջարկին կողմ արտահայտված կին առևտրականներից մեկի հասցեին Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ասաց. «Սա լևոնական է, սադրում է»։ Ոստիկանները ցուցարաներին խորհուրդ էին տալիս. «Քաղաքական հայտարարություններ չանեք, թե չէ ընդդիմությունը ձեզ կօգտագործի»։
«Ընչի՞ եք մեզ լարում սադ, մենք քաղաքապետարան ենք ուզում գնալ»,- գոռգոռում էին առևտրականները:
Այսօր ցուցարարներին միացել էր նաև նախկին քաղբանտարկյալ Վադգես Գասպարին, ով մոտենալով Ռոբերտ Մելքոնյանին՝ գոռաց. «Խուլիգան Մելքոնյան, ստախոս Մելքոնյան, ամոթ Ձեզ»։
«Այստեղ մի կանգնեք, գնացեք»,- առևտրականներին կոչ էր անում Մելքոնյանը։
Ի դեպ, այսօր ոստիկանության ղեկավար կազմը, մասնավորապես՝ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալ Խաչիկ Ավետիսյանը, բողոքող առևտրականներին առանձին-առանձին «հրավիրում» էին այգի և նրանց հետ «բացատրական աշխատանքներ» տանում՝ համոզելով ցրվել։
Առևտրականները մտադիր են իրենց բողոքը շարունակել նախագահական նստավայրի առջև, եթե, իհարկե, ոստիկանները նրանց չխանգարեն։
Tert.am
Էջանիշներ