User Tag List

Էջ 82 160-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1216
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ազնավուրի հրապարակում ՀԱԿ պիկետի մասնակիցներն իրենց բողոքն այսօր արտահայտեցին` հրապարակ բերելով կախաղան հանած 5 խրտվիլակներերի, իսկ երկու կողմերում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմանկարներն էին:

    ՀԱԿ ակտիվիստ Սերգեյ Գասպարյանի խոքերով` խրտվիլակները խորհրդանշում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զոհաբերվել են ազատությունը, արդարադատությունը, ազատ մամուլը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը: Իսկ այդ ընթացքում «Երեւան» հյուրանոցում շարունակվում էր ԵՄ-Հայաստան համաժողովը` այդ խնդիրների վերաբերյալ:

    «Միջազգային այս կոնֆերանսը, քանի որ նվիրված է մարդու իրավունքներին ողջ Եվրոպայի տարածքում, մենք էլ առաջին հերթին նրանց ուշադրությունը փորձում ենք հրավիրել, թե ինչ է տեղի ունեում Հայաստանում»,- ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով` իրենք պետք է հասնեն նրան, որ Եվրոպան ավելի հետեւողական լինի իր պահանջներում:

    Ի դեպ, պիկետի ընթացքում կոնֆերանսի մասնակիցները դուրս էին գալիս, մոտենում ցուցարարներին, իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նրանց էին տրամադրում որոշ տեղեկություններ գրավոր տեսքով:

    Ա1+


    Ինչպես Երեւան հյուրանոցում տեղի ունեցող ԵՄ-Հայաստան ֆորումից տեղեկացնում է դրա մասնակից, Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, կազմվել է հայտարարության տեքստ, որը այժմ գտնվում է ստորագրման փուլում: Հայտարարություն ընդունելու առաջարկով հանդես է եկել Ստեփան Դանիելյանը, կապված համաժողովի առիթով ընդդիմության պիկետի կազմակերպիչների հանդեպ բռնության մասին տեղեկությունների հետ:

    “ԵՄ-Հայաստան. Արդար դատաքննության իրավունք եւ դատական համակարգի անկախություն” սեմինարի ներքոստորագրյալ մասնակիցներս մեր մտահոգություն ենք հայտնում սեմինարի կապակցությամբ կազմակերպված պիկետի մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին մեզ հասնող լուրերի մասին:

    Կոչ ենք անում ՀՀ համապատասխան պաշտոնյաներին հարգել հանրահավաքներ եւ պիկետներ անելու քաղաքացիների իրավունքը», ասված է հայտարարության մեջ: Դրա տեքստը նոր է կազմվել եւ այն արդեն իսկ ստորագրել է մեկ տասնյակ մասնակից:
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.11.2010), Askalaf (14.11.2010), Mephistopheles (09.11.2010), murmushka (09.11.2010), Sagittarius (09.11.2010), Ձայնալար (09.11.2010)

  3. #1217
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվրոպական բոլոր կառույցները ոչ միայն գոմիկ են, այլ նաև իմպոտենտ: Ու էտ մեր ղզլբաշները շատ լավ գիտեն:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (13.11.2010)

  5. #1218
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

    ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Բաքվում նոյեմբերի 9-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:

    “Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Սկսվել են նախագահների եռակողմ հանդիպումները, եւ նրանք շարունակվում են արդեն երկու տարի: Վերջին հանդիպումը վերջերս տեղի ունեցավ Աստրախանում, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում: Դրանք ոչ մեծ քայլեր են, բայց միեւնույն ժամանակ, մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման հարցը, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ”, հայտարարել է Լեբեդեւը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:

    Lragir.am

  6. #1219
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

    ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը Բաքվում նոյեմբերի 9-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ:

    “Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Սկսվել են նախագահների եռակողմ հանդիպումները, եւ նրանք շարունակվում են արդեն երկու տարի: Վերջին հանդիպումը վերջերս տեղի ունեցավ Աստրախանում, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում: Դրանք ոչ մեծ քայլեր են, բայց միեւնույն ժամանակ, մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման հարցը, Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ”, հայտարարել է Լեբեդեւը: Այդ մասին հաղորդում է Ռեգնումը:

    Lragir.am
    Կարող ա ինչ–որ կառկառուն դեմք ա էս Լեբեդևը (ինչքան գիտեմ, նախկին ԿԳԲ–շնիկ, ոնց մնացածները ), բայց որ ինքը էշ էշ դուրս ա տվել, դա հարյուր տոկոս։ Օրինակ՝ « եւ դա գործնականում առաջին քայլը դարձավ դիրքորոշումների մերձեցման հարցում»–ից սկսած։ Դիակներ միշտ էլ փոխանակել են, փոխանակել են նաև Ռուսաստանի «մեջ ընկնելուց» առաջ։ Այսինքն եթե սա է փաստարկը, ուրեմն Ռուսաստանի «ջանքերը» փուչիկներ են։
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (10.11.2010)

  8. #1220
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը պահանջում է անկախ բժշկական փորձաքննության ենթարկել Նիկոլ Փաշինյանին
    18:02 • 11.11.10



    Հայ ազգային կոնգրեսը երիցս պաշտոնապես ահազանգել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվում են նրա կյանքին ու անվտանգությանն սպառնացող սադրանքներ և գործողություններ։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրա վրա տեղի է ունեցել հերթական հարձակումը՝ այս անգամ արդեն քնած ժամանակ և դիմակավորված մարդկանց կողմից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի վրա, որոնք պատասխան են տալու օրենքի առջև։

    Այս անգամ օպերացիան կազմակերպվել է այնպես, որ հնարավոր լինի թաքցնել հետքերը, մասնավորապես, դա արվել է գիշերը, դիմակներով։ Արդարադատության նախարարության հայտարարությունը, որով ժխտվում է կատարվածը՝ դա համարելով կեղծ, ամոթալի խաբեություն է։ Խցակից կալանավորներին վկայակոչելը՝ թե նման բան չի եղել, ծիծաղելի է, քանի որ նման դեպքի մասին վկայելը ոչ միայն վտանգավոր է յուրաքանչյուր կալանավորի համար, այլև տվյալ միջավայրի չգրված օրենքներով ընդունված չէ։ Առաջնորդվելով խորհրդային տոտալիտարիզմի տարիներին մշակված գործելակերպով, ռեժիմը փորձ է անում ժխտել իր հանցանքը՝ ստորաբար իր քաղաքական հակառակորդին վերագրելով հոգեկան անհավասարակշիռ վիճակ։

    Այս պայմաններում, երբ ամենաքստմնելի ձևով ժխտվում է բացարձակ իրականությունը, մենք պահանջում ենք անկախ բժշկական փորձաքննություն՝ միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոչ ենք անում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում օտարերկրյա ներկայացուցչություններին՝ ներազդել ՀՀ իշխանությունների վրա՝ կատարելու մեր այս պահանջը, ինչպես նաև իրենց ձայնը բարձրացնել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն սպառնացող իշխանական ստոր ու հանցավոր ծրագրերի ու գործողությունների դեմ։ Կոչ ենք անում բոլորին ուրբաթ օրը` նոյեմբերի 12-ին, ժ. 14-ին, նույն պահանջներով մասնակցել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպվող պիկետին։

    Tert.am

  9. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.11.2010), Mephistopheles (11.11.2010), murmushka (11.11.2010), Nadine (11.11.2010), Norton (11.11.2010), Sagittarius (12.11.2010), Ձայնալար (11.11.2010)

  10. #1221
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլ Փաշինյանի հետ կապված վերջին միջադեպի մանրամասները. հայտարարություն
    21:04 • 11.11.10


    «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մերձավորները հայտարարություն են տարածել, որում մանրամասն ներկայացվում է անցյալ գիշեր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացվում է ստորև։

    «Այս գիշեր ժամը 2.30-ին սահմաններում Նիկոլ Փաշինյանը արթնացել է զգալով տարօրինակ շարժ, որը տևել է մոտ 20 րոպե: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են իր քնելատեղին և բացել են վարագույրը: Այդ ժամանակ Նիկոլը տեսել է 2 դիմակավորված անձանց, որոնք իր տպավորությամբ եղել են հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով` սև գույնի, դիմակները եղել են ըստ իր տպավորության, գործարանային արտադրության, ինչի մասին վկայել են դիմակների աչքերի շուրջ առկա կապույտ երիզները: Տեսնելով, որ Նիկոլը արթուն է` մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլը ինչ-որ բան է գոռացել: Որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները և Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչև վաղ առավոտ: Քանի որ Նիկոլն այսօր պետք է ունենար երկարատև տեսակցություն, նա խնդրել է ՔԿՀ վարչակազմին, որպեսզի մի շարք իրեր, այդ թվում նաև իր վերմակը, որով նա ծածկված է եղել գիշերը, տանել հերթապահ մաս: Երկարատև տեսակցության սենյակում բացելով այդ իրերը, պարզվել է, որ վերմակի ծրարի վրա առկա են սապոգի հետքեր, ինչպես նաև արյան հետքեր: Վերջիններս առաջացել են գիշերվա միջադեպի ժամանակ Նիկոլի մատի վրա առաջացած վնասվածքից: Արյան հետքերը առկա են նաև Նիկոլի գիշերազգեստի վրա:

    Նիկոլ Փաշինյանը և փաստաբան Վահե Հովսեփյանը ներկայությամբ հերթապահ պատասխանատու Բեգլարյանի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Զաքարյանի նայել են և վերմակի ծրարի վրա արձանագրել են յոթ հատ սև գույնի հետք` ակնհայտորեն սապոգի թողած, ինչպես նաև վերմակի ծրարի հակառակ կողմին` չորս հատ արնանման հետք: Արյան հետքեր առկա են նաև Նիկոլի գիշերազգեստի վրա: Նիկոլ Փաշինյանը և փաստաբան Վահե Հովսեփյանն առաջարկել են, որպեսզի համապատասխան իրավասու անձը գա և համապատասխան արձանագրությամբ ստանա և կնքի իրեղեն ապացույցները: Հերթապահ պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ իրենք այդ պահին չեն կարող վերցնել այդ իրեղեն ապացույցները: Փաշինյանը հարցրել է՝ արդյոք փաստաբան Վահե Հովսեփյանը կարո՞ղ է այդ իրերը դուրս տանել լրագրողներին ցույց տալու համար: Բեգլարյանն արգելել է փաստաբան Վահե Հովսեփյանին դրանք դուրս տանել: Նա առաջարկել է փաստաբանին դուրս գալ հերթապահ մասից և դիմել օպեր մասի պետ Ավետիսյանին: Փաստաբանը հրաժարվել է, քանի որ դուրս գալու դեպքում արդեն խնդիրներ կարող էին առաջանալ ներս մտնելու հետ, նկատի ունենալով, որ տեսակցության ժամը. ըստ ներքին կանոնակարգի սահմանված է մինչև ժամը 5-ը, իսկ այդ պահին արդեն մինչ ժամը 5-ը մնացել էին ընդամենը րոպեներ: Այդ ժամանակ Ավետիսյանն ինքն է եկել: Նիկոլը և փաստաբանը նրան առաջարկել են կազմել արձանագրություն այդ իրերը ստանալու և կնքելու մասին: Ավետիսյանը հրաժարվել է արձանագրությամբ ստանալ և կնքել դրանք, առաջարկելով, որ դա կանի Նիկոլից կարճ բացատրություն վերցնելով: Նիկոլը համաձայնվել է կարճ բացատրություն տալ: Ավետիսյանը նշել է, որ բացատրություն կվերցնի միայն փաստաբանի հեռանալուց հետո: Նիկոլը և փաստաբանը պնդել են, որ բացատրությունը վերցվի փաստաբանի ներկայությամբ: Ավետիսյանը չի համաձայնվել: Պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ արդեն ժամը 5-ն է, տեսակցությունն ավարտված է և փաստաբանը պետք է գնա:

    Նիկոլը ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հայտարարությունը անվանեց «անբարո» և նշեց, որ այդ հայտարարությունը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ իր դեմ ձեռնարկվող հարձակումները կազմակերպվում են և ուղղորդվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից: Այս մասին է վկայում նաև այն, որ ՔԿՀ վարչությունը հերքում է արդեն երկրորդ միջադեպի մասին տեղեկատվությունը, որը տեղի է ունեցել մոտ երկու տասնյակ մարդկանց աչքի առաջ»:


    Tert.am

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.11.2010), Chuk (11.11.2010), Mephistopheles (12.11.2010), murmushka (12.11.2010), Տրիբուն (15.11.2010)

  12. #1222
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերհարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Սմբատ Տոնոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանի հայրն է:

    hzh.am

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.11.2010), Moonwalker (12.11.2010), Երվանդ (12.11.2010), Հայկօ (12.11.2010), Տրիբուն (15.11.2010)

  14. #1223
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆՄԱՆԻՆ ԷԼ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ՏՎԵԼ

    Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործացության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ առանց կոնկրետացման, բայց ըստ էության խոսել է ՀՀ Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Զարմանալի տեղեկացվածություն դրսեւորելով նա հիշել է, որ օրենքի նախագիծը պատրաստվում է երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվել եւ ընդունվել:

    “Այն, ինչ մեզ հասնում է` լրագրողների մեկնաբանությունները եւ այլն, որոշակի անհանգստություն է առաջացնում: Հատկապես, երբ եղավ այդ հարցի հասարակակական քննարկումը… դե, չգիտեմ` մերոնք օբյեկտի՞վ տեղեկատվություն են ներկայացնում, թե ոչ, բայց մեզ մոտ գրում են այն մասին, որ այդ օրենքի չընդունման հիմնական թիրախը ռուսերենն է, այլ ոչ ասենք` անգլերենը”:

    Վերջինս հայտարարեց, թե երբ Հայաստանը որոշի կտրականապես փոխել իր կողմնորոշումը ռուսերենից դեպի անգլերեն, ապա սրա համար կպահանջվի 20 տարի եւ 20 միլիարդ դոլար: “Պե՞տք է դա անել”,- հարցրեց Ռիժկովն ու ինքն էլ պատասխանեց, որր եթե Հայաստանում ապրում է 2-2.5, միգուցե` 3 միլիոն մարդ, ապա Ռուսաստանում հենց այդքան հայ է ապրում, ու պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում եւ ապրում է Ռուսաստանում: “Ու ասեմ, որ այդքան էլ վատ չեն ապրում”,- նշեց նա:

    Lragir.am

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.11.2010), Ձայնալար (12.11.2010)

  16. #1224
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲԱՐՏԵՐ ԸՍՏ ՌԻԺԿՈՎԻ

    Մենք ձեզ` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանը, իսկ դուք մեզ, ճորտիկներս` ձեր լեզուն ու անկախությունը։ Սա էր կարծես թե հայ-ռուսական միջխորհրդարանական համագործացության հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի երեկ ԱԺ-ում կայացած ասուլիսի բովանդակությունը։

    Դե հիմա, թող ՀՀ Հանրապետական ղեկավարություն, Մայր Աթոռն էլ ձեզ նվեր, իրենց ճղեն իրենց տափակ ելույթ-հիմնավորումներով, որ չվաստակեն վասականց-Վասակ պիտակը՝ մի երկու արծաթի ու մի փոր սոլյանկի գնով։

    Աղբյուր www.lragir.am
    When life gives you lemons, make lemonade

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (14.11.2010), Tig (12.11.2010), Ձայնալար (12.11.2010)

  18. #1225
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լացկան բոլշևիկը մեզ խառնում է վայրի արջի ցեղերին

    Նիկոլայ Ռիժկովը միակ օտարազգին է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման:
    Մի կողմ թողնենք այնպիսի «մանր» խնդիր, ինչպիսին Հայաստանի բարձրագույն կոչման սահմանումն է` «համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար», մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ միայն տասնհինգ մարդու է այդպիսի պատիվ շնորհվել, ու դրանց մեջ է մեր ռուս բարեկամը: Կարելի էր բնավ չշոշափել հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, եթե իհարկե, «ազգային հերոսը» չորոշեր, որ պետք է անդրադառնա ներհայաստանյան այնպիսի «նուրբ» խնդրի, ինչպիսին մայրենի լեզուն է: Ի դեպ, դրանով խախտելով հյուրընկալվելու բոլոր հնարավոր սահմանները: Բայց «Հայաստանի ազգային հերոսը» որոշել է, որ առանց իր «հերոսական» խոսքի Հայաստան կոչվող տան բնակիչներս չենք կարողանում կողմնորոշվել, թե որ լեզուն պետք է լինի պետական, կամ հանրակրթությունն ինչ լեզվով պետք է իրագործվի: Դե, կա հին-խորհրդային «ակնարկների» ավանդույթը. Մոսկվայի կենտրոնից մարդ է եկել, պետք է ոչ միայն աչքերը գետնին խոնարհած լսել ու համեստորեն ժպտալ, այլև ուշադիր լինել դիմախաղի և հնչերանգի հանդեպ: Հանկարծ ու այնպես չստացվի, որ մի բան վրիպի «հերոսի» ասածներից: Իսկ Մոսկվայում մի քիչ ջղայնացել էին, որ իշխանությունը չի կարողանում կատարել իջեցված հրահանգը` ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու վերաբերյալ, ավելին` ինչ-որ պաշտոնյաներ, չդիմանալով ճնշումներին, խուսանավում են մայրենի լեզվի դեմ գնալուց և ինքնագլուխ խոստումներ են տալիս: Որպեսզի պատրանքներ չլինեն, գալիս է նա` «ազգային հերոսը», դռնփակ նիստ է հրավիրում, ակաս-պակաս խոսողների աչքերի մեջ նայում և վերջնականապես` հատուկ ռուսերենին վատ տիրապետողների համար շարադրում-վերաշարադրում խնդիրը` պետք է ու վերջ: Միջիշխանական հարաբերություններ են, չար լեզուներն ասում են` սուվերեն-վասալայինին շատ նման, դռնփակ նիստից հետո ո՞վ էր ինչ իմանալու: Բայց նա, ով հպարտաբար իր կրծքի ձախ կողմում կրում է (՞) Հայրենիքի շքանշանը, դուրս է գալիս նիստից ու ասում` մենք այնտեղ` Մոսկվայում վատ-վատ բաներ ենք լսում ձեր մասին: Լսում ենք, որ ուրախությամբ չեք ուզում ռուսերենը պետականացնել: Ինչ-որ հասարակական քննարկումներ եք անում, թե ձեզ ինչ լեզու է պետք, ինչպես է պետք այն օգտագործել: Իսկ մենք դժգոհ ենք ռուսերենի ձեր իմացությունից: Շատ դժգոհ ենք: Մի՛ մոռացեք, որ ինչքան այստեղ դուք եք, այնքան էլ մեզ մոտ կաք, ու «պետք է գնահատել այն լեզուն, որով այդքան մարդ հաղորդակցվում ու ապրում է Ռուսաստանում»: Գուցե հարց առաջանա, թե ի՞նչ կապ ունի Ռուսաստանում ապրող հայերի քանակը Հայաստանի պետական լեզվի հետ: Գուցե: Բայց այդ հարցը չառաջացավ Ռիժկովի «պաշտոնակից» Արամ Սաֆարյանի մտքում: Ավելին` մեծությամբ ու ախորժակով երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը միայն ոգևորվեց այդ մտքից` երևի ենթադրելով, որ իր գլուխը կշոյեն արագ ու անմռունչ համաձայնելու համար:
    Մինչ այժմ շատ էր խոսվել հայ-ռուսական մշակութային-պատմական-կոլտնտեսական դարավոր կապերի մասին, բայց դեռևս ոչ մի ռուս ուղղակի շանտաժ չէր արել` սպառնալով Ռուսաստանում ապրող հայերով: Օ, կներեք, Ռիժկովը հասարակ ռուս չէ, նա գրեթե հայ է, «ազգային հերոս», և սա էլ նրա հերթական «համազգային նշանակության ծառայությունն» է, ինչի համար արժե նրան հինգ հատ էլ Հայրենիքի շքանշան տալ, ու դրանից Հայաստանը միայն կշահի, որովհետև ակնհայտ է, որ նման նահանջներից հետո Հայաստանից միայն շքանշաններն են մնալու. «Որ պայծառ մնա հուշս քո սրտում»:
    03:02 Հրապարակախոսություն | Ուրբաթ 12.11.2010 | Գևորգ Էմին-Տերյան
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.11.2010, 14:55:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2010), davidus (13.11.2010), Norton (12.11.2010), Rammer (13.11.2010), Tig (12.11.2010), Երվանդ (12.11.2010), Հայկօ (12.11.2010), Ներսես_AM (20.11.2010)

  20. #1226
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Впервые в истории США на радио New World состоится передача о Нагорном Карабахе

    пятница, 12 ноября 2010, 12:10 Баку, 08:10 GMT

    5 милионная аудитория различных штатов США получит правдивую информацию о Нагорном Карабахе.

    Как сообщили AZE.az в функционирующем в США Фонде Карабаха, фонд реализует очень важный проект по распространению правдивой информации о Нагорном Карабахе, его истории, культуре и архитектуре.

    Впервые за всю историю США на популярном вашингтонском радио New World состоится недельная передача "Голос Карабаха". Соответствующее соглашение с радиостанцией уже подписано.

    Таким образом, многомилионное население США сможет познакомиться с историей Нагорного Карабаха, а также получить информацию об армянской оккупацией этого благодатного азербайджанского края. В рамках проекта на радио будут приглашены известные общественные деятели, эксперты, деятели культуры. Они расскажут об азербайджанской музыке, кухне, культуре и в частности о мугаме.

    В эфире радио прозвучат классические азербайджанские музыкальные произведения, а также мугам. Одна часть передачи будет на английском языке, другая - на азербайджанском.

    Прослушать передачи можно на официальном сайте радиостанции, либо на официальном сайте Фонда Карабаха.

    Напомним, что Фонд Карабаха был создан в США в 2009 году. Его основная миссия - донесение правды об азербайджанских реалиях, а также нагорно-карабахском конфликте.

    Н.Кафарова
    AZE.az

    Ադրբեջանի հերթական քայլերը ու մեր անտեղյակությունը, հետաքրքիր ա ինչի՞ մե՛նք պիտի միշտ դիմագրվաենք իրանց քայլերին, և ոչ մի անգամ իրենք`մեր
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 12.11.2010, 23:32:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.11.2010), Fender (13.11.2010), Tig (13.11.2010)

  22. #1227
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    AZE.az

    Ադրբեջանի հերթական քայլերը ու մեր անտեղյակությունը, հետաքրքիր ա ինչի՞ մե՛նք պիտի միշտ դիմագրվաենք իրանց քայլերին, և ոչ մի անգամ իրենք`մեր
    … որ ասում եմ սփյուռքը եղեռնից էն կողմ բան չի տեսնում… ինչա՞ն շատ ավելի մեծ միջոցներ ու հնարավորություններ ունի սփյուռքը հենց ԱՄՆ-ում… դե մեր իշխաննությունների մասին էլ խոսք էլ չկա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.11.2010), einnA (14.11.2010)

  24. #1228
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈ՞ՐԴ

    Ռեգնում գործակալությունը հարցազրույց է հրապարակել Մոսկվայի Միաբանություն Հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, որտեղ նա շոշափում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ապագայի խնդիրը, այն առումով, թե արդյոք նա այլեւս չի հավակնում Հայաստանի նախագահ լինել արտահերթ, թե հերթական ընտրությունների դեպքում:

    Սմբատ Կարախանյանը նշում է, որ այսօր խոսքը չի գնում հերթական ընտրությունների մասին: Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած բոլորը կարող են փոխարինել նրան ընտրություններում: “Բայց մենք, Միաբանությունը, ելնում ենք այն տեսակետից, որ նա պետք է ստեղծի երիտասարդական գիծ: Միավորել Հայ Ազգային կոնգրեսի ներսում մարդկանց, որոնք կապ չունեն գոյություն ունեցող համակարգի հետ: ՀԱԿ-ը շատ շանսեր ունի գալ իշխանության: Այստեղ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը եւ կառույցի բազմազանության գործոնը: Վերջերս առաջ է մղվել Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Նրան ընդունում են, նա հստակ պատկերացնում է ռեալ եւ հեռանկարային իրավիճակը: Բայց դա ապագայի հարց է: Այնուհանդերձ, ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանից”, հայտարարել է Կարախանյանը, նշելով, որ “նա դեռ լավ մարզավիճակում է”:

    Կարախանյանը նշել է նաեւ, որ դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լեւոն Զուրաբյանի մոսկովյան այցերից, ռուսական մամուլի հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ Կոնգրեսը պրոռուսական կազմակերպություն է:


    ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

    Այսօր Ռեգնում գործակալությունը հարցազրույց է հրապարակել Մոսկվայի Միաբանություն Հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, որում նա մասնավորապես նշել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր քաղաքական ժառանգորդը Լեւոն Զուրաբյանն է: Այս կապակցությամբ մենք դիմեցինք Լեւոն Զուրաբյանին, ով փոխանցեց հետեւյալը.

    - Իհարկե,խորապես զգացված եմ Սմբատ Կարախանյանի գնահատականի համար: Բայց եթե լուրջ խոսենք այս հարցի մասին, ապա թե ով կլինի Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններին, ես շատ հստակ հայտարարել եմ մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսում. նա Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

    Ինչ վերաբերում է տեսական այն հարցին, թե ով երբեւէ, եթե նման անհրաժեշտություն լինի, կփոխարինի Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ես վստահ եմ, որ այդ դերի համար Կոնգրեսում կան ինձնից ավելի արժանի մարդիկ, - ասել է Լեւոն Զուրաբյանը:

    Lragir.am

  25. #1229
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ. Արմեն Մարտիրոսյանի կոչն իշխանություններին
    19:53 • 16.11.10

    «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ երկրորդ ընթերցմամբ ընդունված նվազագույն աշխատավարձի մասին օրինագծին։

    «Իշխանությունների կատարած «տիտանական» աշխատանքի շնորհիվ ներկայիս 30 000 դրամ նվազագույն աշխատավարձը 2011 թ. կդառնա 32 500 դրամ: Իսկ այն, որ սպառողական նվազագույն զամբյուղը այդ նույն իշխանությունների մաս կազմող Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով երրորդ եռամսյակում դարձել է 43 500 դրամ, իսկ միայն պարենային զամբյուղը` 28 000 դրամ, հայրենի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում նկատել: Դա բավական չէ, մերժում են «Ժառանգության« կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որով նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 000 դրամ: Մենք ոչ միայն նշեցինք նվազագույն աշխատավարձի չափը, այլև հստակ ցույց ենք տվել այն աղբյուրները, որտեղից կառավարությունը կարող էր գտնել համապատասխան ֆինանսական միջոցները: Սակայն իշխանություններն իրենց՝ նորմալ հարկահավաքություն իրականացնելու անկարողությունը փորձում են թաքցնել պետության հնարավորությունների սահմանափակության լոզունգի տակ, և դեռ քիչ է, նույնիսկ խոսում են մակրոտնտեսական կայունության մասին, իբր թե աշխատավարձերի բարձրացումը կարող է խաթարել այն:

    Հարգելի իշխանություն, Հայաստանում այսօր այդ որտե՞ղ եք տեսնում մակրոկայունություն: Պաշտոնական թվերով ներկայացված 8.1 տոկոս գնաճի՞, թե՞ մեր մաշկի վրա զգացվող շատ ավելի բարձր գնաճի պարագայում է կայուն վիճակ: Գուցե կայունությունն արտահայտվում է փորձագիտական տվյալներով մոտ 70 տոկոսի հասնող աղքատության կամ 30 տոկոսի հասնող ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ կայունությունը դրսևորվում է 28 000 դրամի հասնող պարենային զամբյուղի մեջ, երբ միջին կենսաթոշակը կազմում է մոտ 25 000 դրամ: Բայց դա միանշանակ չի կարող արտացոլվել այս տարվա գրեթե 70 հազար քաղաքացու արտագաղթի ցուցանիշում:

    Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ամենամեծ անկայունությունը դուք եք ստեղծում: Ձեր ընդունած օրենքներով և կատարած ու չկատարած աշխատանքների արդյունքում է, որ տնտեսական դաշտն այնքան աղճատեցիք, որ հայ գործարարն այսօր իր կարողությունները և հմտությունները Հայաստանում ներդնելու փոխարեն, փակելով իր գործունեությունը, փորձում է հարևան Վրաստանում կամ այլ երկրներում վերաբացել իր բիզնեսը: Հայաստանի քաղաքացին ամեն օր կանգնում է էկոլոգիական խնդիրների առաջ` երեկ Թեղուտը, այսօր ուրանը: Աշխատավորը չի կարողանում ստանալ իր արդար քրտինքով վաստակած աշխատավարձը Վանաձորի քիմպրոմից, Երևանում Նաիրիտից սկսած, վերջացրած որևէ համայնքային ծառայությունում:

    Վերջ տվեք նման աշխատաոճին: Մենք չվերականգնեցինք մեր անկախությունը, որ հայրենիքի ամենամեծ հարստությունը` մարդուն դարձնենք աղքատ, ընկճված ու հուսահատ: Որ սերունդների սեփականությունն այսօր նվիրենք մի քանի մարդու:
    Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

    Tert.am


    հ.գ. տենաս ընդհանրապես լսող կա՞…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (17.11.2010)

  27. #1230
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլին թուղթն ու գրիչն արգելված են
    18:03 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատական նիստերի դահլիճ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին բերելուց առաջ բոլոր լրագրողներին ստիպեցին մտնել շենք, կտրուկ արգելվեց նաեւ նկարահանումները: Որ դրսում չի կարելի նույնիսկ կանգնել, հիմնարկի ղեկավարներից մեկը մեկնաբանեց այսպես.
    «Զենքով մարդիկ են գալիս, չի կարելի, որ զենքով մարդը ձեզ ընդառաջ գա: Այս մասին գրված է զենքի կանոնակարգով եւ «Զենքի մասին» օրենքով»:

    Նիկոլ Փաշինյանը եկավ 9 հսկիչների ուղեկցությամբ: Նրա ձեռքերին ձեռնաշղթաներ էին, ուղեկցողների մոտ զենք չկար:

    «Լրագրողները ինձ լսո՞ւմ են» ,-հարցրեց «ՀԺ» գլխավոր խմբագիրը: Դրական պատասխան ստանալուց հետո նա հայտարարեց, որ իրեն պահում են պատժախցում, պահանջում հոդվածներ չգրել, գլխավերեւում դրոշ չունենալ, արգելում են թուղթ ու գրիչը, ամեն տեսակի առարկաներ, տեսակցություն, նամակագրություն, թերթ:

    «Թույլատրում են միայն օրական մեկ ժամ զբոսանք: Ես լիովին մեկուսացված եմ»,-ասաց նա եւ հավելեց,- «Ավազակապետությունը տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներն հասնել` գործ է դնում «օրենքը»»:
    Փաշինյանի խոսքով, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից իր հասցեին հնչած հայտարարությունների մեծ մասը սուտ է:

    Նա զավեշտալի համարեց հատկապես նոյեմբերի 16-ին «Կոշ» ՔԿՀ-ի պետին ուղղված իր նամակի պատասխանը: Դրանում, ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի, Նիկոլ Փաշինյանին պատասխանել են հետին թվով կայացված որոշմամբ, ըստ որի, տույժի են ենթարկել ու դրա համար 15 օրով տեղափոխում են պատժախուց:
    «Պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ թե որտեղ կլինեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

    Նշենք, որ նրա խոսելու ժամանակ կարգադրիչները ամեն կերպ փորձում էին նրան լռեցնել, հայտարարելով, որ սա մամուլի ասուլիս չէ:

    Դատավճռից հետո Նիկոլ Փաշինյանին տարան արդեն 10 կարգադրիչներ:

    «Մեր պայքարն անկասելի է, պայքար, պայքար մինչեւ վերջ»,- բղավում էր Փաշինյանը:
    Ժող, ինքը մեր ընդդիմադիրն ա, մեր համար/պատճառով ա նստած…

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.11.2010), Norton (20.11.2010), Sagittarius (20.11.2010), Հայկօ (20.11.2010), Ձայնալար (20.11.2010), Տրիբուն (20.11.2010)

Էջ 82 160-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •