Առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը lragir.am խնդրանքով անդրադարձել է այսօրվա հանրահավաքից ակնկալիքներին:
- Նախևառաջ կարևոր ասելիք կա: Դուք գիտեք, որ այսօրվա հանրահավաքում հիմնական ասելիքը նվիրված է լինելու կոռուպցիային, որն արդեն այս իշխող հանցավոր վարչախմբի հոմանիշը, կամ, եթե կուզեք, բնութագրիչն է դարձել, ասել է Արման Մուսինյանը: - Չնայած և մեր, և տարբեր լրատվամիջոցների կողմից կոռուպցիայի վերաբերյալ բազում անդրադարձեր են եղել, կարևոր է մեկ անգամ, ամբողջապես անդրադառնալ այս հարցին, հատկապես վերջին շրջանում վարչախմբի հետ առնչվող ինչպես տեղական այնպես էլ միջազգային մասշտաբի կոռուպցիոն սկանդալների համատեքստում: Սրանից զատ, քանի որ Կոնգրեսը հայտարարել է ակտիվ քաղաքական շրջանի մեկնարկը, ապա այս հանրահավաքը քաղաքական գործողությունների շղթայի մի հատվածն է, որ միտված է լինելու հասարակական ակտիվության բարձրացմանն ու կուլմինացիոն պահի ապահովմանը: Արդեն իսկ կա որոշում հաջորդ հանրահավաքն անել հոկտեմբերի 19-ին, որում գերակշռող թեման կլինի ժողովրդավարության աղետալի վիճակը Հայաստանում, մանավանդ որ այդ օրը հրաշալի առիթ է ժողովրդավարության ամբողջ պրոբլեմատիկան ներկայացնել եվրոպական հանրությանը, ի դեմս Մատենադարանից մի քանի մետր հեռու կազմակերպվելիքԵԽ ֆորումի մասնակիցներ ԵԽ պաշտոնյաների: Այս երկուսին կարող եք գումարել նաև այն, որ հանրահավաքը Ազատտության հրապարակի վերանվաճման գործընթացի մաս է կազմում:
Էջանիշներ