Հայտնի աստղ Ջենիֆեր Լոպեսը չեղյալ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածում Cratos Premium հյուրանոցի բացման կապակցությամբ տեղի ունենալիք համերգը։

Ջենիֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ջենիֆեր Լոպեսը երբեք չի աջակցի մարդու իրավունքները կոպտորեն խախտող պետությանը կամ ռեժիմին։ Կիպրոսի շուրջ արված ուսումնասիրություններից հետո այս որոշումն է կայացվել եւ արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրականության նկատմամբ մեր զգայունությունը»։

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիի եւ երկու երեխաների հետ պետք է ժամաներ Կիպրոսի թուրքական հատված, եւ 3 օր մնար Cratos Premium հյուրանոցում, որտեղ նաեւ նշելու էր իր 41-ամյակը։ news.am