«Կապիտալ». Բիզնեսի և պետության շահերը չեն համընկել
Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարիչ «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության դուստրը` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ), որոշել է փակել Գետափ, Մարալիկ, Սոլակ և Իջևան երկաթուղային կայարանները: Այս մասին համապատասխան հրաման է ստորագրել ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:
ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Կապիտալին» ասաց, որ խոսքը ոչ թե փակման, այլ կայարանների կոնսերվացման մասին է, ինչը պայմանավորված է ընկերության կողմից ծախսերի օպտիմալացման գործողություններով։ Ըստ նրա՝ հարցը քննարկման է ներկայացվել կառավարությանը, և վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին։ «Վերոնշյալ կայարանների աշխատակիցների կրճատում չի լինելու, և նրանք տեղափոխվելու են այլ կայարաններ»,- նշեց Դավթյանը։
Պրն Շայդուլինի հրամանում, սակայն, կոնսերվացման մասին խոսք չկա: Նա ՀԿԵ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է ապամոնտաժել տրանսֆորմատորային կայանները և օգտագործել այլ երկաթուղային կայարաններում, ապամոնտաժել կայարանային երկաթգիծը (բացի հիմնականից) և սլաքային փոխադրիչները՝ դրանց հետագա վերականգնման հնարավորությամբ....
Շայդուլինը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է նաև ուղևորափոխադրման շենքի լուսամուտների և դռների վրա տեղադրել վանդակաճաղեր և կողպեք....
ՀԿԵ-ի որոշման տրամաբանությունը, իհարկե, պարզ է. եթե բիզնեսը շահութաբեր չէ կամ առավել ևս` վնասաբեր է, պետք է փակել: Բայց հարց է առաջանում` արդյո՞ք բիզնես տրամաբանությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահից:
Tert.am
Էջանիշներ