Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց աշխատանքից ազատել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին։
Կառավարության որոշմամբ, Շիրակի մարզպետ նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը։
Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Լիդա Նանյանը աշխատանքից ազատվելու դիմումով վարչապետին էր դիմել դեռ օրեր առաջ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Գիզիրյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։
Ներկայացնում ենք Աշոտ Գիզիրյանի աշխատանքային գործունեությունը՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի տվյալների.
1983-1991թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնում տեղային տեսուչ
1991-1992թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնի պետի տեղակալ
1992-1994թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Արթիկի բաժնի պետ
1994-1995թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
1995թ. ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության պետ
1995-1996թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության պետ
1996-2000թթ. ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության պետ
2000-2002թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
2002-2008թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2008-2009թթ. ՀՀ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ
2009թ.-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ
Էջանիշներ