User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ՀՀ Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքը
    Վաշինգտոնի մայր տաճարում
    Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո

    Սիրելի' հայրենակիցներ,

    Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու և ԱՄՆ առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Նախագահ Վիլսոնը մեծ գործիչ էր, գործիչ, ում իր հայրենիքից հազարավոր մղոններ հեռու բնակվող հինավուրց ժողովուրդը գրեթե հարյուր տարի անց էլ շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդեսերունդ: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլև աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են և պարտավոր են թույլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնություն: ՙԴուք մտածե±լ եք Հայաստանի տառապանքների մասին: Դուք oժանդակեցիք հայերին այն բանից հետո, երբ նրանք տառապանքներ կրեցին:

    Այժմ զորակցե'ք, որ նրանք այլեւս երբեք չտառապեն՚. նախագահ Վիլսոնի` 1919թ. փետրվարի 26ի բոստոնյան ելույթի այս բառերը հնչում են մինչ օրս, ինչն իրականում նա հղում էր ողջ մարդկությանը: ՙԶորակցե'ք, որ այլևս հայերը երբեք չտառապեն՚` այս խոսքով ԱՄՆ 28րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձևակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների և ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջև և զեկուցում, որ Հայոց ցեղասպանությունից իննսունհինգ տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ և քաղաքական գործիչներ, այդ թվում և իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնյան պատգամի տրամաբանությամբ: Հայ ժողովուրդը հիշում և հիշելու է բոլորին, անուն առ անուն:

    Սիրելի' հայրենակիցներ,

    Ամերիկահայությունը, հատկապես վերջին տասնամյակներում, դարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործի ամենաեռանդուն ու ամենահետևողական օղակներից մեկը և, համոզված եմ` այսուհետ և'ս ջանալու է բազմապատկված ճիգերով: Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին:

    Հայթուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի:

    Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում և Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա' Հայաստանի հայության և Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, և նա տեր է իր արդար դատին:
    Այո', մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ:

    Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը:

    Հարգելի' հայրենակիցներ,

    Դուք, որպես արտերկրում ապրող, բայց հայության ցավերով ու շահերով տոգորված հավաքականություն, անխորտակելի ուժ եք. դուք Հայաստանի միջազգային քաղաքական կշռի կարևոր բաղկացուցիչն եք: Սա գիտակցում են թե' մեր բարեկամները, թե' մյուսները: Դուք ձեր կեցվածքով ու վճռականությամբ ապացուցում եք, որ սխալ են եղել բոլոր այն հաշվարկները, ըստ որոնց հայությանը կարելի է փոշիացնել ու ոչնչացնելª ցրելով աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հայ, որ մայրցամաքում էլ լինի, պետք է դառնա այն կաթիլը, որը քար է ծակում: Մենք հենց այդ ճանապահին ենք: Մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել: Եվ մենք բարգավաճելու ենք, մենք ծակելու ենք անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը: Դրա համար մենք ունենք բավականաչափ համբերություն, հավատ և նպատակասլացություն:

    Հայրենակիցնե'ր,

    Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտության բառերով ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի և նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է և կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում:Աստված պահի Ամերիկան, Աստված պահի Հայաստանը և փառք հայ ժողովրդին:
    Աղբյուր՝ Ա1+

    Ո՞նց, լուրջ ձյաձ, Թուրքիան փորձու՞մ ա ԼՂ հարցում միջնորդ դառնա, փորձում ա ցեղասպանության հարցը կասկածի տակ դնի՞: Չէ հաա՜՞ ապեեեեեե

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (12.04.2010), Rammer (12.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •