Ի հավելումն
Ռոբերտ Քոչարյանը քննադատել է տնտեսական քաղաքականությունը
շարունակությունըԱյո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք»,-մարտի 23-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում: Ըստ նրա` իր նախագահության օրոք` 1998-ից 2008 թվականներից ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%:
«Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ. կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը: Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները: Իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ: Իդեալական մակրոտնտեսություն, որը խոսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր ավելի քիչ, քան վաստակում էր` աշխատած միջոցների մի մասը պահելով „սեւ“ օրվա համար»,-ասել է նա:
http://news.am/am/news/17378.html
Էջանիշներ