Ու՞ր էր թե կակաինով պրծնեինք...
Դրա համար էլ ճնշում են Թուրքիային, որ սահմանը բացվի: ԱՄՆ-ը Թուրքիայից շատ է կախված, այն աստիճան, որ Թուրքիան մատ է թափ տալիս ԱՄՆ-ի վրա: Թե չէ առանց հայ-թուրքական սահմանը բացելու էլ Թուրքիայի տարածքով կարող է ներխուժել Իրան: Բայց էստեղ, կարծում եմ, ուզում է շրջանցել Թուրքիան և Վրաստանով, Հայաստանով շարժվել դեպի Իրան: Եվ Վրաստանում իր զորքերի ներկա գտնվելը արդարացված ու պատճառաբանված կլինեն, և Թուրքիայից կախումը ավելի չի մեծանա: Չգիտեմ, սա իմ կարծիքն է:
Իսկ Մոսկվայի լռությունը առայժմ դժվարանում եմ բացատրել: Չեմ կարծում, որ հրաժարվել է Ռուսաստանը Անդրկովկասից: Միգուցե ռուսների լռությունն էլ այլ ճնշման ձև է մեզ վրա, որ համաձայնենք Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկված տարբերակին: Մեդվեդևը վալյուտային հարցերով ա զբաղված, Պուտինը Հնդկաստանում պատմում է, թե ինչպես է փոքր ժամանակ հնդկական թեյ խմել...![]()
Էջանիշներ