ԶՈՀՎԵԼ Է ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Քիչ առաջ ավտովթարից մահացել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը: Դեպքը տեղի է ունեցել Չարենցավան-Երեւան ավտոմայրուղու վրա: Գասպարյանը եղել է իր Բրաբուս մեքենայով: 58-ամյա Գասպարյանին տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, սակայն, դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մելիք Գասպարյանի հետ մեքենայում է եղել նաեւ Մաքս Գրուպի սեփականատեր, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ի դեպ, 2001թ. պատգամավորի նկատմամբ իրականացվել էր մահափորձ, երբ պայթեցվել էր նրա մեքենան: Մելիք Գասպարյանը ծնունդով Վարդենիսից էր, պատգամավոր էր դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նա զբաղվում էր նաեւ գործարարությամբ. շինարարություն էր իրականացնում Երեւանի կենտրոնում:

Lragir.am

Հենց սենց լուր եմ կարդում անպայման սկսում եմ կասկածել որ սարքած գործ ա: Երևի ցուցակի հաջորդ համարն էր պետք որ դառնա պատգամավոր թանկ գնով...