Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին քաղաքական կուսակցությունների առաջնորդները, որոնք միացել են «Դաշնակցություն» կուսակցության բողոքին` ընդդեմ հայ-թուրքական Արձանագրությունների, պատասխանել են լրագրողների հարցերին:
Մասնավորապես, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք հրավեր են ուղարկել ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին, նշել է, որ «ՀԱԿ-ին` որպես ամբողջականություն չենք դիմել»: Ռուստամյանը նաև հավելել է, որ որոշ կուսակցություններ, որոնք մտնում են ՀԱԿ-ի կազմի մեջ, «կիսում են մեր մտահոգությունները»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում «ընդդիմադիր-դիմադիր չենք խաղալու.
չէ՞ որ դա հեղափոխության հարց չէ»:
Էջանիշներ