Mephistopheles (03.10.2009), urartu (02.10.2009), Հարդ (03.10.2009)
Ամեն դեպքում, եթե տպավորությունս ճիշտ էլ չի, ինքն է դրանում մեղավոր, որ չի կարողանում լուրջ մարդու տպավորություն թողնել… Իր բոլոր ներկայիս արարքներով նա միայն իմասածն է հաստատում, մի գուցե պարզապես սխալ քայլեր է անում, որոնք էլ իր մասին սխալ տպավորություն են թողնում, բայց ես իմ սխալ տպավորության մեղքից անմասն եմ:
Mephistopheles (03.10.2009)
Ասի մի հատ լավ լուր գրեմ ուրախանանք… Հրուշը "աշխատող" աղջիկ աԵրեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
20 կետից կազմված հաշվետվություն է ներկայացրել
հանրությանը, որտեղ նշել է նախարարության
մեկամյա գործունեության ընթացքում ունեցած
ձեռքբերումները: Այդ կետերից մեկը գրավեց
մեր ուշադրությունը. որպես իր նախագահի
հավատարիմ զինակից՝ նա մի շարք մեդալներ
է սահմանել. ոսկե մեդալ, "Վիլյամ Սարոյան",
"Պողոս Նուբար", "Կոմիտաս", "Արշիլ Գորկի",
որոնք իր հրամանով պետք է շնորհվեն տարբեր
անհատների եւ կազմակերպությունների:
Սահմանվել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության
պատվոգիր, պատվո դրոշ եւ շնորհակալագիր:
Նախկին կոմսոմոլին վայել մոտեցում:
Հրապարակ.ամ
NEWSՀոկտեմբերի 5-ին, ժամը 11-ի սահմաններում, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի, 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավտոմեքենայում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ:
Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիճաբանության ընթացքում Ա. Զադոյանը ավտոմեքենայի բանալիով հարվածել է Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Տեսականի
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե Սփյուռքում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողները տականքներ են, և մոլախոտը «մեր ազգից դեռևս չի վերացել»։
Իր այս պնդումները Գալուստ Սահակյանը հիմնավորել է Նժդեհի ուսմունքով, ըստ որի՝ հասարակությունը բաժանվում է 3 մասի՝ ցեղակրոններ, հայրենասերներ և «ցեղի տականք»։ Ապա Սահակյանն ասել է հետևյալը. «Նրանք, ովքեր փորձում են դավաճանական արարք թույլ տալ, երրորդ խմբում են»։ Այնուհետև բառացիորեն ավելացրել՝ «ցեղի տականքը հենց բողոքողներն են», իսկ «միտինգ անողները մեր տեսակից չեն»։
Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի են մեր հայրենակիցները Գալուստ Սահակյանի տեսակի մասին։
Թերթ.ամ
http://arxangelo.info իմ անձնական բլոգը
Դա հին հայկական սովորությունա - Ով մեզ հետ չի տականքա![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
11 կուսակցություններ դաշինք են կազմել հայ-թուրքական փաստաթղթերի դեմ պայքարելու համար: Դրանք են.
- Հայ Հեղափոխական Դաշնակցություն
- Ժառանգություն
- Նոր Ժամանակներ (Արամ Կարապետյան)
- Ժողովդրական կուսակցություն (Տիգրան Կարապետյան)
- Դեմոկրատական (Արամ Սարգսյան)
մյուսները չիդեմ:
Ինտերնետում դեռ չկարողացա լուր գտնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ֆրանսահայերը մեկ շաբաթ տեւողությամբ բողոքի միջոցառումներ կիրականացնեն Էյֆելյան աշտարակի մոտ, հայտնում է թուրքական turktime կայքէջը։
Հայերը բողոքում են, որ «թուրքական ամսվա» շրջանակներում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով։ Ըստ նրանց՝ դա խթանում է ազգայանականությունը։ Ֆրանսահայերը հիշեցնում են, որ 2007 թվականին հայտարարված Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներում Էյֆելյան աշտարակը չի լուսավորվել Հայաստանի դրոշի գույներով։մեկ շաբաթը քիչ չի՞ մի տարի հացադուլ արեք
այ քեզ անհեթեթություն
տեսան սերժից բան դուրս չեկավ, անցան Էյֆելյանին
http://news.am/am/news/5906.html
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ