User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ես սկզունքորեն գրառումներ չեմ կատարել այս բաժնում։ Սա առաջինն է և պատճառը այն է, որ ցանկանում եմ տեղադրել հետաքրքիր տեղեկություն։ Ի դեպ, հոդվածը թարգմանել է հայրս։ Նա նույնպես քաղաքականապես չեզոք է, պարզապես միշտ ընթերցում է ֆրանսիական մամուլը։

    Եթե սխալ տեղ եմ տեղադրել, ապա ներողություն։ Նայելով ամսաթվին, այնքան էլ թեժ լուր չէ։


    ԺԱՆ ԷՍՔԻՅԱՆ, Փարիզի «Նուվել դ՚ Արմենի» ամսագրի N 154-ից թարգմանեց ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

    Մայիսի 10-ին «Հաբերթուրք» հեռուստաալիքով Մուրատ Բարդակչին ներկայացրեց «Պատմության վարագույրները» հաղորդաշարը, որտեղ խոսվելու էր նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Պելին Բատունՙ թուրք հռչակավոր դերասանուհին, անկեղծորեն եւ շիտակությամբ հայտարարեց, որ 1915-ի դեպքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ուղղակի ցեղասպանություն: Երիտասարդ կինը, ատելով կեղծավորությունը եւ երեսպաշտությունը, զարմացրեց իր շրջապատին` անընդհատ կրկնելով այդ հայտարարությունը: Նա դիմում էր բոլորին եւ հատկապես իր հորը` Պենիլ Ինալին, որը Թուրքիայի նախկին դեսպանն էր Իտալիայում: Մի մարդՙ այժմ թոշակառու, որը աշխատելով 40 տարի արտաքին գործերի նախարարությունում, միշտ խարազանում էր Ֆրանսիայինՙ Հայաստանի իրավունքների եւ պահանջների պաշտպանության հարցում:

    Երիտասարդ կնոջ անսպասելիորեն արտասանած բառերը բողոքի ալիք բարձրացրին հաղորդաշարի կազմակերպիչների, ներկաների եւ հեռուստադիտողների շարքերում, որոնք տարբեր մեղադրանքներ ներկայացրին նրան, միաժամանակ այն, որ նրա վզի զարդեղենը հիշեցնում էր նռան հատիկներ, միրգ, որը խորհրդանշում է Հայաստանը: Երիտասարդ արտիստուհին վրդովված հայտարարեց, որ այդ վզնոցը նա գնել է Հայաստանում, նուռը իր նախընտրած միրգն է: «Դուք աղմուկ եք բարձրացնում մի նռան համար, երբ եղբայրության եւ բարեկամության գործողություններ են ծավալվում երկու ազգերի միջեւ: Ամոթ բոլորիդ»: Մուրատ Բարդակչին` հաղորդաշարի կազմակերպիչը եւ Թալեաթ փաշայի «Սեւ գիրքը» գրքի հրատարակիչը, նրան նեղ դրության մեջ դնելու համար հիշատակեց ԱՍԱԼԱ-ի (Հայկական ազատագրական գաղտնի բանակ) կատարած գործողությունները:

    «Այդ ժամանակաշրջանում իմ հայրը դիվանագետ էր, ես շատ փոքր էի եւ վախենում էի, որ կկորցնեմ նրան: Նրա լավագույն ընկերը սպանվել էր, ես դպրոց էի հաճախում զրահապատ մեքենայով, բայց ամեն դեպքում դա չի նշանակում, որ ես պետք է ատելությամբ լցվեմ հայերի նկատմամբ», եզրափակեց նա:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), Chilly (11.09.2009), Chuk (07.09.2009), davidus (08.09.2009), dvgray (07.09.2009), Elmo (06.09.2009), h.s. (07.09.2009), Mephistopheles (07.09.2009), ministr (07.09.2009), Norton (07.09.2009), Ungrateful (09.09.2009), urartu (10.09.2009), Արշակ (06.09.2009), Բիձա (07.09.2009), Լեո (06.09.2009), ԿԳԴ (10.09.2009), Հայկօ (06.09.2009), Հարդ (10.09.2009), Տրիբուն (06.09.2009), Քամի (06.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •