User Tag List

Էջ 26 160-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #376
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Շատ ուրախալի լուր

    Թուրքմենստանը պատրաստ է գազ մատակարարել «Նաբուկոյին»

    11:56 • 11.07.09

    Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բնական գազ մատակարարել «Նաբուկո» եվրոպական խողովակաշարի համար, որը շրջանցելու Ռուսաստանը։ Այդ մասին հաղորդում է Радио Свобода-ն։

    «Նաբուկո» նախագծի հեղինակներ Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան երկուշաբթի պետք է գազի փոխադրման շուրջ համաձայնագրերի նախագծեր ստորագրեն։ Գերմանիան նույնպես նախագծի առանցքային մասնակիցն է, սակայն ոչ փոխադրման մասով։

    Tert.am

  2. #377
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ռուսական թերթը պարզել է, թե ինչ են խոսել նախագահները փակ դռների հետևում

    11:20 • 20.07.09


    Շաբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ոչ միայն հետևել են ձիարշավի մրցումներին: Հանդիպելով դեմ առ դեմ, իսկ հետո նաև Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ՝ նրանք բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է «Коммерсант»-ը:

    Դրանից մեկ շաբաթ առաջ` G8-ի գագաթաժողովին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիսայի նախագահները հայտարարությամբ էին հանդես եկել, որում Երևանին և Բաքվին կոչ էին արել ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցումը: Ինչպես հայտնի է, դրանց հիմքում պետք է ընկնի այսպես կոչված Մադրիդյան փաստաթուղթը, որը 2007թ. հաստատվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

    Հայաստանը և Ադրբեջանը առաջարկված կետերից ոչ մեկի շուրջ դեռևս համաձայնության չեն եկել: Այնուամենայնիվ, թերթի տվյալներով, հակամարտող կողմերը հենց այս հարցերն են քննարկել Մոսկվայում: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրել է Մեդվեդևի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, «տեղի է ունեցել շարունակական, մեր կողմի գնահատականով, շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում շարունակվել են բաց մնացած մի շարք հարցերի քննարկումները»:

    Թե ինչպիսի թեմաներ են քննարկել նախագահները, Պրիխոդկոն չի ճշտել: Սակայն ՌԴ ԱԳՆ-ից ղարաբաղյան հակամարտության բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները «Коммерсант»-ին պատմել են, որ հանգուցային հարց է հանդիսացել տարածաշրջանի բնակչության կողմից ինքնորոշման վերաբերյալ քվեարկության հարցը և դրա համար նախատեսված «միջանկյալ կարգավիճակը»:


    Tert.am

  3. #378
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Խուճապ Երևանում

    Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, Ղարաբաղը հանձնում են, պատերազմ է սկսվում... Երեկ առավոտից հանրապետությունում կայծակնային արագությամբ նման լուրեր սկսեցին շրջանառվել։ Մարզերից մեզ զանգահարողները փորձում էին ճշտել՝ ճի՞շտ է արդյոք, որ քաղաքը զորք է լցվել, ճի՞շտ է, որ հեռուստաաշտարակը գրավել են, ասում են՝ դաշնակներն էլ են ոտքի կանգնել, հա՞...

    Սույն խուճապը սկսվեց այն բանից հետո, երբ Քելբաջարից լուրեր ստացվեցին, որ բոլոր զինծառայողներին շտապ տանում են դիրքեր։ Զուգահեռ, լուրեր ստացվեցին այն մասին, որ Քելբաջարում հերթապահող գնդի ողջ անձնակազմը տեղափոխվել էր դիրքեր, այդ թվում՝ հանգստի մեջ գտնվող հերթափոխը։ Վերջին այս երկու լուրն իսկապես հաստատվեցին։ Ավելին, հավաստի աղբյուրներից լուրեր ստացվեցին նաև այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատներից մեկը ևս մեկնել է Քելբաջար։ Երբ փորձեցինք Պաշտպանության նախարարությունից ճշտել, թե ինչ է, ի վերջո, կատարվում Քելբաջարում՝ արդյո՞ք մարտական գործողություններ են սկսվել, թե՞ զորավարժություններ են, Պ. նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց. «Ոչ մի բան էլ չի կատարվում, գլխավոր ռազմական տեսչությունն է գնացել ստուգումների»։ Զանգեցինք նաև Քելբաջար։ Քելբաջարում գտնվող՝ «Միացում» նախաձեռնության անդամ Ալեքս Քանանյանն ասաց, թե իրոք, ռազմական մեքենաների ակտիվ շարժ կա տեղում։
    ... Ակնհայտ է, սակայն, որ ամբողջ այս աղմուկը չէր կարող պատահականություն լինել։ Թերևս, պատահականություն չէր նաև այն, որ երեկոյան հաղորդագրություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ ... Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ երեկ Քելբաջարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, միևնույն է, արտառոց է արդեն այն, որ նման մասշտաբով չնախատեսված զորավարժություններ կամ, ինչպես ՊՆ-ից էին պնդում, ստուգումներ են սկսվել։
    թերթ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (04.08.2009)

  5. #379
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Կրակոցներ Երևանում

    Երեկ հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ըստ մեր աղբյուրների՝ ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) մոտ 30 կողմնակիցներ Ալեքսանյանի մերձավորներից Բոգո մականունով անձի հետ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, և խմբից երկու հոգի կրակ է բացել Կարեն անունով անձի վրա։ Մեզ հաջողվեց ճշտել, որ խոսքը Սմբատ մականունով Կարեն Բագրատունյանի մասին է, ով ընդամենը 1,5 ամիս առաջ է դուրս եկել բանտից։ Ոստիկանությունից, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց որևէ մանրամասն ճշտել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նշենք, որ կրակոցները հնչել են բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։


    թերթ

    NEWS.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել կապված երեկ Ռոստովյան փողոցում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ: ձերբակալվածը սերտ կապեր ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, եւ ըստ որոշ տեղեկությունների, նրա թիկնապահն է:

    Բանից պարզվում է, որ վիրավորված Կարեն Բագրատունյանը, ով 1,5 ամիս առաջ է դուրս եկել բանտից, հենց այն անձնավորությունն է, որը դեռեւս նախորդ տարի գարնանը խնդիրներ էր ունեցել նույն Ս. Ալեքսանյանի հետ: Այդ ժամանակ «Երեւան» կինոթատրոնի մոտ, Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երեւան Սիթի» խանութի (որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին) երիտասարդ աշխատակցուհիներից մեկին 17 հազար դրամի պակասորդի համար խանութի տնօրենը գցել էր նկուղ ու պահել այնտեղ: Երիտասարդ աղջիկը կարողացել էր զանգահարել իր եղբորը, վերջինս էլ դիմել էր Կարեն Բագրատունյանին: Դրանից հետո Կ. Բագրատունյանն իր տղաներով եկել է «Երեւան Սիթի» խանութ, առեւանգել խանութի տնօրենին, տարել քաղաքից դուրս ու զանգահարել Սամվել Ալեքսանյանին, որպեզի հանդիպի նրա հետ եւ պարզի տեղի ունեցածը:

    Սակայն հանդիպման գնալու փոխարենը, ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը գերադասում է զանգահարել ոստիկանություն, որից հետո Կ. Բագրատունյանին ձերբակալում են, իսկ երիտասարդ աշխատակցուհուն նկուղ գցած խանութի տնօրենը չի պատժվում: Հենց այս պատմության շարունակությունը կարելի է համարել երեկ տեղի ունեցած կրակոցները:

    News.am

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.08.2009), Enigmatic (04.08.2009)

  7. #380
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ադրբեջանի Զինված ուժերում փոփոխություններ են իրականացվում

    10:17 • 29.07.09

    Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հաղորդում է Ադրբեջանի Զինված Ուժերի ղեկավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Այդ փոփոխությունները կապված են երկրի ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ:

    «Միլազ» կայքի աղբյուրը հաղորդում է, որ փոփոխությունները կարող են վերաբերել.

    - պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին,
    - գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովին
    - պաշտպանության փոխնախարար, Կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Չինգիզ Մամեդովին,
    - Ռազմածովային նավատորմի հրամանատար Շահին Սուլթանովին
    - Եվրոատլանտյան վարչության բաժնի պետ Ռամիզ Նաջաֆովին, ինչպես նաև պաշտպանության նախարարության մի շարք վարչությունների և բաժինների ղեկավարներին

    Ենթադրվում է, որ ռազմական գերատեսչության նախկին ղեկավար աշխատակիցները կարող են հեռացվել իրենց պաշտոններից կամ այլ պաշտոնների նշանակվել: ՆԱՏՕ-ում կարծում են, որ ռազմական հեղափոխության գործընթացի արագացմանը գլխավորապես խոչընդոտող հանգամանքը հանդիսանում են կադրերը:

    ԶՈՒ ղեկավար պաշտոնների թեկնածուների ցուցակը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի հետ, և նրանց անունների փաթեթն արդեն գտնվում է Ադրբեջանի նախագահի սեղանին, ասվում է թերթում հրապարակված հոդվածի մեջ:

    թերթ

    Եթե Ադրբեջանը մտավ ՆԱՏՈ մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, պետք է Սերժուսյան ինքաիշխանափոխություն անի, ինքնաՀաագայա դատապարտվի ու կարողա բանտում փրկվի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (04.08.2009)

  9. #381
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Վերջին լուրը տեղափոխվել է Միջազգային անցուդարձ թեմա:
    էսպես չի մնա

  10. #382
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Այսօր Դատապարտյալների հիվանդանոց քկհ-ից ազատ է արձակվելու Ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

    Արման Բաբաջանյանը դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: Շաբաթներ առաջ բժիշկները նրա մոտ հայտնաբերել էին գլխուղեղի ուռուցք, որը զարգանում է եւ սպառնում Բաբաջանյանի առողջությանն ու կյանքին: Նրա բուժման համար անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն:

    Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՔԿՎ մամուլի քարտուղարը, որում ասվում է. 'Հաշվի առնելով լրատվության միջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, հայտնում ենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է նաև հիշյալ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն: Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին ևս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

    Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի և կլուծվի դատարանի կողմից':

    Lragir.am

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (04.08.2009), Mephistopheles (06.08.2009), Nadine (04.08.2009)

  12. #383
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսրաել

    Օրերս Իսրաելական «Բաց ստուդիա» ռուսալեզու հեռուստատածրագրում ներկայացրել են, որ Հյաստանը Իրանի կողմից Հզբալլահին զենք վաճառելու տրանզիտ ճանապարհն է :
    Դիտեք http://www.zman.com/video/video.aspx...&categoryID=52
    Եվ իսրաելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոմենտարը http://www.nairi.do.am/ կայքում: Անպայման նաեք սա շատ լուրջ է շատ լուրջ հիստերիա է հաղորդման դիտողների 35 տոկոսը առաջարկել են ռմբակոծել Հայաստանին:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 10.08.2009, 18:39:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (10.08.2009)

  14. #384
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրաել

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    հաղորդման դիտողների 35 տոկոսը առաջարկել են ռմբակոծել Հայաստանին:
    Առաջարկել չի նշանակում ռմբակոծել:

  15. #385
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրաել

    Ժողովուրդ ատոմակայան ունեցող երկրներին ռմբակոծելը տենց հեշտ գործ չի:
    Այսինքն համարյա չեն ռմբակոծում տենց երկրներին:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    NetX (29.08.2009)

  17. #386
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրաել

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ատոմակայան ունեցող երկրներին ռմբակոծելը տենց հեշտ գործ չի:
    Այսինքն համարյա չեն ռմբակոծում տենց երկրներին:
    Էլմօ ջան, մեզ ռմբակոծել պետք չի… սամալյոտից որ 5000 դրամանոցներ որ թափես, ատոմային բոմբից էլ մեծ էֆֆեկտ կունենա…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (11.08.2009), Rammer (11.08.2009)

  19. #387
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,471
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրաել

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրերս Իսրաելական «Բաց ստուդիա» ռուսալեզու հեռուստատածրագրում ներկայացրել են, որ Հյաստանը Իրանի կողմից Հզբալլահին զենք վաճառելու տրանզիտ ճանապարհն է :
    Դիտեք http://www.zman.com/video/video.aspx...&categoryID=52
    Եվ իսրաելաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի կոմենտարը http://www.nairi.do.am/ կայքում: Անպայման նաեք սա շատ լուրջ է շատ լուրջ հիստերիա է հաղորդման դիտողների 35 տոկոսը առաջարկել են ռմբակոծել Հայաստանին:
    Ոմն հեռուստալրագրողի ու քաղաքական վերլուծաբանանի շիզոֆրենիկ զառանցանքները այդքան լուրջ մի ընդունեք, իրենց ներկայացրած թվերն էլ իրենց հաղորդումը դիտողների քանակի ու առաջարկությունների վերաբերյալ թող տանեն ու…։ Այստեղ էլ կարելի է հեռուստաքվեարկություն անցնակցնել, ու տեսնենք թե դիտողների քանի տոկոսն է ագրեսիվ կարծիքներ հայտնում սույն լրագրողի ու իր դիմաց նստած «վերլուծաբանի» մամաների ու ցեղակիցների վերաբերյալ։ Ըստ այս շիզիկների Իրանից Լիբանան ու Պաղեստին նախկինում Թուրքիայով էր զենքը անցնում, ու իբր Հայաստանով անցկացնելը այդ վարունգի կարծիքով իբր Հայաստանի գլխին սարքելու փորձ էր, սակայն միևնույն ժամանակ սույն թերխաշած ծաղկակաղամբները չգիտես ինչու հարցում են անցկացնում Հայաստանին ռմբակոծելու համար, փոխանակ սկսեն ասենք թե Թուրքիայից, կամ բուն՝ այն զենքը տրամադրող Իրանից։ Եվ դեռ փաստորեն հեռուստադիտողին տրված հարցը ենթադրում է ռմբակոծել Իրանից Հայաստանով Թուրքիա զենք տեղափոխող ավտոշարասյունները, աչքիս Թուրքիայի սահմանը զենքի ու թմրանյութերի համար միշտ բաց է, մենակ Անթալիա գնալու համար է փակ: Քննարկելու բան չկա, մանավանդ որ պետական գործչի մակարդակով հայտարարություն կարծես թե չկա, իսկ եթե լիներ էլ մենք պիտի էլի պետական գործչի մակարդակով պատասխանեինք, սակայն հաշվի առնելով որ մեր պետական գործիչներն ու նրանցը ոնց որ նույն քոլի բիբարները լինեն, ապա հասարակ քաղաքացիներիս մնում է միայն ուսեր թափահարելը։
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (11.08.2009), Արիացի (11.08.2009)

  21. #388
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մեդվեդևը չի թույլատրել նոր դեսպանին մեկնել Կիև՝ դա պատճառաբանելով Ուկրաինայի կողմից վարվող հակառուսական քաղաքականությամբ:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  22. #389
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Իսրաել

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմօ ջան, մեզ ռմբակոծել պետք չի… սամալյոտից որ 5000 դրամանոցներ որ թափես, ատոմային բոմբից էլ մեծ էֆֆեկտ կունենա…
    Նայած ում գլխին ու քանի հատ:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 29.08.2009, 04:27:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (29.08.2009)

  24. #390
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Դեմոգրաֆիկ անկումը հասել է իր կրիտիկական սահմանին եթե ամեն տարի դեմոգրաֆիկ աճը չկազմի 50 000 ապա մենք կանգնում ենք ռեալ ոչնչացման եզրին:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Էջ 26 160-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •