User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Երիցյանը հետախուզվում է

    Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղված պայթյուն իրականացնելու համար:

    Հանցագործությունը չէր հասցվել ավարտին, քանի որ հարեւանի պատահական միջամտությամբ պայթել էր պայթուցիչը` դետոնատորը:
    Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր 600 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, մետաղյա ինքնաշեն իրան` նախատեսված ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպես բեկոր ծառայող, միմյանց սոսնձված բազմաթիվ մանեկներ, որպես հեռակառավարման սարք ձեւափոխված Ռոջեր տիպի ռադիոկայան, ինչպես նաեւ ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար որպես տեսախցիկ ծառայող, ձեւափոխված «Սոնի էրիկսոն» տիպի բջջային հեռախոս: ԱԱԾ-ում հարուցվել է էրեական գործ 34-305, 235, 236 հոդվածներով:

    Ձերբակալվել են թվով 8 անձինք` անմիջական կատարողներն ու մասնակիցները, նրանց թվում հանցավոր խմբի պարագլուխ «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, որը 1992-1997 թվականներին ծառայել է ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած ստորաբաժանումով որպես հրամանատարի տեղակալ, վերջինիս բնակարանում հայտնաբերվել է բացի իրեղեն ապացույցներից, աննախադեպ քանակի զենք զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Նրա տանը նաեւ հայտնաբերվել է ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերը օգտագործվել են պայթուցիկ սարքեր եւ թունավոր նյութեր պատրաստելու համար:

    Հանցագործության պատվիրատուն, ըստ ԱԱԾ լրատվական ծառայության, հանդիսանում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը` դրա դիմաց վճարելով 150 հազար դոլար` Ռաֆայել Մասումյանի միջոցով: Վերջինիս ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, Վիեննա մեկնելիս:

    Իսկ Ռոբերտ Ալբերտի Երիցյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Հիշեցնենք, որ վերջինս Արաբկիրի թաղապետի որդին է:
    Հատկանշական է, որ սույն մահափորձի փաստը փորձում էին թաքցնել, ինչպես Մաքսային կոմիտեի լրատվականում, այնպես էլ անձամբ Գագիկ Խաչատրյանի թիկնազորի ղեկավարն ու թիկնապահները: Անգամ հարեւաններին հրահանգված էր ոչինչ չխոսել պայթյունի մասին: Ի դեպ, այդ դեպքից հետո Գագիկ Խաչատրյանի անվտանգության ապահովման միոջացառումները խստացվել են. նրա ամեն մուտք ու ելքի ժամանակ մետաղյա «վարագույրներով» փակվում են դիմացի շենքի եւ հարեւան կիսակառույցի բոլոր պատուհանները:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.06.2009), Chilly (19.06.2009), masivec (18.06.2009), murmushka (18.06.2009), Հայկօ (18.06.2009), Ձայնալար (18.06.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •