User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ծեծի են ենթարկվել ՀԱԿ համակիրները
    11:16 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Ավանը կողմնորոշված է»,- Ավան համայնքի ՀՀԿ-ի ներկայացուցիչները այս արտահայտությամբ են երեկ դիմավորել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին:

    Հանդիպումը այսքանով չի ավարտվել: ՀՀԿ-ականները թույլ չեն տվել Կոնգրեսի անդամներին իրազեկել մայիսի 13-ին, ժամը 18.30-ին Ավանում նախատեսված ՀԱԿ-ի եւ ընտրողների հանդիպման մասին:

    «Երեկ ՀԱԿ-ի անդամները 2 խմբով' կանանց հետ բուկլետներ էին բաժանում եւ ահազանգ ստացանք, որ կանացից մեկին ծեծել են: Գնացինք տեսանք, որ իսկապես ծեծել են»- այսօր «Ա1+»-ին ասաց Ավանում ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Եղիազարյանը:

    Նա զրուցել է ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ. «Նրանցից 2-ին ճանաչեցի' մեկը Ավանի ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ղեկավարն էր, մյուսը'ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանի որդին' Արմեն անունով: Նա ինձ ասաց, որ ամեն ինչ նորմալ է, թյուրիմացություն է եղել, կարող ենք շարունակել քարոզարշավը, սակայն երկրորդ խումբը, որ իրազեկում էր' նույն վիճակում էր հայտնվել: Նույն խումբը նրանց հետապնդել է' 25-30 տղամարդիկ կանանց դեմ են դուրս եկել' քաշքշել, հայհոյել եւ խլել բուկլետները: Կա նրանց մեքենայի լուսանկարը' 133 00 11 պետհամարիանիշով կանաչ գույնի «Կիա» մեքենա»:

    Լեւոն Եղիազարյանը հեռախոսով զրուցել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, վերջինս վստահեցրել է, որ բացառվում է, տեղի ունեցածին մասնակից լինի Վազգեն Կարախանյանին որդին:

    Տեղի ունեցածի առիթով ՀԱԿ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին' պահանջելով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՀԱԿ-ն ներկայացրել է նաեւ բռնության ենթարկված կանանց անունները եւ նրանց կազմած արձանագրությունները: Արձանագրության մեջ նշված է եւս մեկ խմբի մասին, որը եղել է 44 UU 505 արծաթագույն «Վոլքսվագեն » մեքենայով «Նրանք շուրջկալի մեջ են վերցրել Ավանի մեկ այլ վայրում ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկում իրականացնող կանանց եւ հայտարարել. «Էս Ավանը մերն ա, ով Տարոնին դեմ ա, նրա....: Աղջիկ լինի, թե երեխա կըլնի, ում ձեռը Լեւոնի բուկլետ տեսանք, ոտերը կջարդենք: Ամոթ քեզ, որ Ավանի տիրոջը չես ճանաչում»:

    Տեղի ունեցածը ՀԱԿ-ի Կենտրոնական շտաբի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով' ընդամենը մեկ բանի մասին է վկայում. «Սա ցույց է տալիս ՀՀԿ-ի պատկերացումները ժողովրդավարության մասին: Մենք ամեն ինչ անելու ենք այս ընտրությունների օրինականությունը պաշտպանելու համար»:
    Ա1պլուս
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.05.2009), Norton (11.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •