Այսօր առավոտյան Երևանի կանգառներում, բուհերի պատերին և այլ մարդաշատ վայրերում փակցված էին տասնյակից ավելի հայրենի մանկավարժների լուսանկարները «Կաշառակերներ» վերնագրով։

Բացի մանկավարժների դեմքերից, պաստառները կարճ ծանոթացնում էին «մատաղ սերնդի դաստիարակների» անցաց ուղու հետ։

Ամենուր «կաշառակերների» մոտ մարդկանց բազմություն է կուտակվում։ Ոստիկանությունը, իր հերթին, հասկանալով, թե ինչ է կատարվում, շրջափակել է «Երիտասարդական» մետրոյի մոտակա կանգառը և ստորգետնյա անցումը և ակտիվորեն պայքարում է «կաշառակերության» դեմ՝ պոկելով պաստառները։

Իսկ Երևանի մանկավարժական համալսարանի ղեկավարությունը արդեն վաղ առավոտյան հասցրել է հանձնարարել լվանալ պատերը ուսանողների՝ մեծ հետաքրքրությունը վայելող դասախոսների նկարներից։ Բուհի պատերն այժմ «անվտանգ են»։ «Կաշառակերներից» միայն թաց տեղ է մնացել։
Tert.am

Աչքիս սրանք ոստիկանների հետ օրթախ են: Կամ վերջիններիս դու չի եկել կրթության ոլորտում աշխատող կոլեգաներին վիրավորելը: