Գագիկ Բեգլարյանը` Երևանի քաղաքապետ
21:10 • 04.03.09
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Երվանդ Զախարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից ազատելու և Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Բեգլարյան նշանակվել է Երևանի քաղաքապետ։
Հիշեցնենք, որ դեռևս երկու օր առաջ մենք արդեն նշել էինք` վկայակոչելով մեր հավաստի աղբյուրները, որ այս նշանակումները ի կատար են ածվելու:
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
/կենսագրական տվյալներ/
Ծնվել է 1964 թվականին, Երեւանում։
1971-78 թվականներին սովորել է Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում։
1978-81 թվականներին սովորել եւ ավարտել է Երևանի Պետական Համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։
1981-85 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ։
1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։
2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ Վերընտրվել է 2005-ին և 2008-ի սեպտեմբերի 28-ին։
Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է։
Էջանիշներ