Երեկ դատական համակարգում մի խայտառակ իրադարձություն է տեղի ունեցել. Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը ժողով է արել և «վատ լուր» է հաղորդել դատարանի բոլոր 8 դատավորներին՝ նրանց առաջարկելով դիմումներ գրել և ազատվել աշխատանքից։ Նա ասել է, որ այդ հրահանգը տրվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի կողմից։
Նորությունից ապշահար դատավորներին նախագահը չի բացատրել, թե ինչն է նման որոշման պատճառը՝ ինչով են իրենք արժանացել այս վերաբերմունքին (բոլորն էլ հնազանդ կատարել են իշխանության հրահանգները), միայն ասել է, որ իրենք փողոցում չեն մնա՝ մի տեղ դատավոր կնշանակվեն։ Ժ. Վարդանյանը միաժամանակ հրահանգել է, որ դիմումներում հանկարծ չնշեն, թե որ դատարանն են ուզում տեղափոխվել՝ իրենց նշանակողի ազատությունը դույզն-իսկ չսահմանափակելու համար։
Էջանիշներ