ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԻԳԵՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԱՆԱՆ
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Մ. Աբուբաքար Չիքան (նստավայրը` Թեհրան):
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային ատյաններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում
Հայաստանի եւ Նիգերիայի գործակցության սերտացման հարցերին:
http://www.lragir.am/src/index.php#top
Էջանիշներ