Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
Աֆիգեծ


«Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերու­թյունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիթեքի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասն իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությու­նից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից: Հենց դա է պատճառը, որ հիմա ըն­կերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»,-գրում է թերթը:


Չեմ զարմանա… Սպիտակներն ասում են, որ մոտավորապես սենց սխեմա ՃՈ-ում էլ ա գործել: ՃՈ մեքենաների մի մասը եղել ա հենց Վովայի սեփականությունը, որը ինքը արենդով տվել ա գայիշնիկներին, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն եղել: Պռոստը արենդով ավտո են վերցրել, փող են աշխատել ճամփեքին ու օրականով մուծվել են Վովային…