Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
Ես որ չեմ հիշում ՀՀ-ում մի դեպք (բացի 1996թվ.-ից), երբ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա, միշտ էլ ամեն մեկը իրա կուսակցությունովա, կուսակցության լիդերովա գնում:
Չէ, ապեր ջան, 1996-ից հետո 1999-ին ա միասնական ճակատ եղել, հետո 2003-ին, հետո 2008-ին:
Եթե դու միասնական ճակատ ասելով նկատի ունես, որ ոչ իշխանական ԲՈԼՈՐ ուժերն են միանում, ապա հիշեցնեմ, որ 1996-ին էլ էդպես չի եղել:

Սա մի փոքր ուղղում գրածիդ, պարզապես:


Էսօր արդեն ձևավորված ա ընդդիմություն, որն ունի մի քանի լիդեր, որոնցից առավել ցցուն լիդերները Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, ոչ էդքան ցցուն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ստեփան Դեմիրճյանը:

Մյուս ուժերը այլ տարբերակ չունեն, քան միանալու սրան, կամ ետնաբեմ քշվելու:

ՀՅԴ-ն դեռ ընտրել ա չեզոք դիրք, բայց հետդարձի ճամփեն լրիվ չի փակել: ՕԵԿ-ն իմ համար քննարկման թեմա չի: Մյուսներն իրար հետ են, առխային: