Ինչպես արդեն
հաղորդել էինք, այսօր ՀՀԿ-ն ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումով ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը 11 հոգուց դարձրել է 13: Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո երբ ԱԺ 5 խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, որը պետք է անցկացնի ԱԺ նախագահի ընտրությունները: Մինչ օրս ՀՀԿ-ն հանձնաժողովում ուներ 5 տեղ, որոնք ստեղծված իրավիճակում չէին ապահովում քվորում և հետևաբար հանձնաժողովը պարզապես չէր կարող գործունեություն իրականացնել:
Ընդդիմադիր պատգամավորների խոսքերին և օրենքից մեջբերումներին ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը պատասխանում էր նույն բանը. «Մենք պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը», սակայն այդպես էլ չկարողացավ մատնացույց անել ոչ մի օրենք, որով իրենք այդ աշխատանքը ապահովում են: Ժամանակ առ ժամանակ Ավետիսյանը «նեղն էր» ընկնում և դիմում էր նախագահությունում նստած Շարմազանովին և Նաղդալյանին:
Ինչպես արձանագրեց ընդդիմադիր պատգամավորներից մեկը. «ՀՀԿ-ի էշը ռեզինից է»:
Տեսանյութում ներկայացրել ենք ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը խղճուկ վիճակը և ընդդիմադիր պատգամավորների արձագանքը ՀՀԿ-ի ապօրինությանը:
Էջանիշներ