Ազնավուրի հրապարակում ՀԱԿ պիկետի մասնակիցներն իրենց բողոքն այսօր արտահայտեցին` հրապարակ բերելով կախաղան հանած 5 խրտվիլակներերի, իսկ երկու կողմերում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմանկարներն էին:
ՀԱԿ ակտիվիստ Սերգեյ Գասպարյանի խոքերով` խրտվիլակները խորհրդանշում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զոհաբերվել են ազատությունը, արդարադատությունը, ազատ մամուլը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը: Իսկ այդ ընթացքում «Երեւան» հյուրանոցում շարունակվում էր ԵՄ-Հայաստան համաժողովը` այդ խնդիրների վերաբերյալ:
«Միջազգային այս կոնֆերանսը, քանի որ նվիրված է մարդու իրավունքներին ողջ Եվրոպայի տարածքում, մենք էլ առաջին հերթին նրանց ուշադրությունը փորձում ենք հրավիրել, թե ինչ է տեղի ունեում Հայաստանում»,- ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով` իրենք պետք է հասնեն նրան, որ Եվրոպան ավելի հետեւողական լինի իր պահանջներում:
Ի դեպ, պիկետի ընթացքում կոնֆերանսի մասնակիցները դուրս էին գալիս, մոտենում ցուցարարներին, իսկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նրանց էին տրամադրում որոշ տեղեկություններ գրավոր տեսքով:


Էջանիշներ