Շատ ուրախալի լուր

Թուրքմենստանը պատրաստ է գազ մատակարարել «Նաբուկոյին»

11:56 • 11.07.09

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բնական գազ մատակարարել «Նաբուկո» եվրոպական խողովակաշարի համար, որը շրջանցելու Ռուսաստանը։ Այդ մասին հաղորդում է Радио Свобода-ն։

«Նաբուկո» նախագծի հեղինակներ Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան երկուշաբթի պետք է գազի փոխադրման շուրջ համաձայնագրերի նախագծեր ստորագրեն։ Գերմանիան նույնպես նախագծի առանցքային մասնակիցն է, սակայն ոչ փոխադրման մասով։

Tert.am