Արարատի մարզում սպանել են «օրենքով գողի»
Հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, մեղայականով ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը: Վերջինս հայտնել է, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի, 1960 թ. ծնված «Մարսո» մականունով Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան։ Ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով սպանելու նպատակով կրակել է Պետրոսյանի վրա:
Բաժնում Պ. Շաբոյանը ներկայացրել է որսորդական հրացան — 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Մ. Պետրոսյանը տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Պ. Շաբոյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Tert.am
Էջանիշներ