Փետրվարի 22–ին երկու կալանավորված հանցագործերի հաջողվել է փախչել Աթենքի բարձր հսկողություն ունեցող բանտերից մեկից։ Ի դեպ, այս նույն մարդկանց նման կերպ բանտից փախնելը երկրորդ անգամ է հաջողվում։ Հանցագործները փախուստի են դիմել պարանի միջոցով, որի օգնությամբ բարձրացել են օդում իրենց սպասող ուղղաթիռի վրա։ Նույն բանտից նրանց ևս մեկ անգամ հաջողվել էր փախուստի դիմել 3 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Զավեշտալին այն է, որ երկու հանցագործները պետք է այսօր կանգնեին դատարանի առջև նախորդ փախուստի դատական գործով։
Արդարատատության նախարարությունում նշել են, որ փախուստի դիմած հանցագործները 42–ամյա Վասիլիս Պալեոկոստասն է և 34–ամյա Ալկետ Ռիժայը։

Հայտնի է նաև, որ ուղղաթիռում գտնվող անձանցից մեկը կին է եղել։

Այս միջադեպից ցնցված կառավարության ղեկավարներն աշխատանքից հեռացրել են Արդարատատության նախարարության երեք պաշտոնյաների, իսկ վարչապետը արտահերթ նիստ է հրավիրել՝ երկրի բանտերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար։
«Սա մի հարված էր, որը ես չեմ կարող տանել։ Ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները»,– հայտարարել է Հունաստանի արդարադատության նախարար Նիկոս Դենդիասը։
Աղբյուր՝ tert.am

Չգիտեմ, թե թեմային ինչքանով ա սազական, բայց ինձ բացել ա