User Tag List

Էջ 134 160-ից ԱռաջինԱռաջին ... 3484124130131132133134135136137138144 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,996 համարից մինչև 2,010 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

  1. #1996
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումներդ շաքարով կտրեմ (լֆիկի ականջը խուլ)

    Գազային համաձայնագրերի քվեարկությունն անվավեր ճանաչվեց

    Հինգշաբթի, 26 դեկտեմբեր, 2013 - 15:40 | Սիվիլնեթ

    Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը:
    Միաժամանակ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Թևան Պողոսյանը և Տիգրան Ուրիխանյանը, գտնելով, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, առաջարկեցին նոր նախագահ ընտրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, միաձայն ընդունվեց Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Այս նիստի արձանագրությունները դեկտեմբերի 27-ին կհանձնվեն ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի դիտարկմանը:
    Դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների 72 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ չկար, քանի որ մյուս չորս խմբակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորները լքել էին դահլիճը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ խորհրդարանի դահլիճում հեռացրել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով քվեարկության հնարավորությունից, և այն իրականացվել էր հաշվիչ հանձնաժողովի միջոցով:
    Ազգային ժողովի չորս խմբակցությունները սակայն մտադիր են դատարանում վիճարկելքվեարկության արդյունքների սահմանադրականությունը ` նշելով, որ քվեարկությունն «ապօրինի էր, քանի որ հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել, և նիստ չի գումարվել»: Նրանց պնդմամբ` քվեարկությունը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտմամբ:
    Ազգային ժողովի վավերացմանն էին ներկայացված հայ-ռուսական հետևյալ համաձայնագրերը`
    1) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը,
    2) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը,
    3) ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
    աղբյուր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.12.2013), Mephistopheles (26.12.2013), Norton (26.12.2013), Smokie (26.12.2013), Աթեիստ (26.12.2013)

  3. #1997
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ապագա տնտեսագետները՝ վայելեք...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (26.12.2013), Աթեիստ (26.12.2013), Տրիբուն (26.12.2013)

  5. #1998
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ապագա տնտեսագետները՝ վայելեք...

    Քաղաքապետի «պաշտպանները» և Սերժ Սարգսյանը․ հայհոյողները ՀՀԿ-ականներ են
    ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություն է սկսել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր գրանցված միջադեպի առնչությամբ, Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը։ Մինչ ոստիկանությունն ուսումնասիրում է փաստերը, Epress.am-ը սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել հայհոյողների ինքնությունը: Հիշեցնենք, որ մի խումբ երիտասարդներ այսօր թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության հրապարակային պաշտպանությանը։
    Տարոն Մարգարյանին «պաշտպանողները»՝ Սերժ Սարգսյանի հետ

    Լրագրողների՝ ԵՊՏՀ մուտքն արգելող մարդկանցից շատերը ՀՀԿ-ականներ են. լուսանկարներում նրանք ՀՀԿ-ականների կրծքանշաններ են կրում։ Նրանցից մեկը, ով թույլ չէր տալիս լրագրողներին համալսարան մտնել և հայհոյում էր նրանց, Գրիշ Ամիրխանյանն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի վերջինիս էջում նշված է, որ նա աշխատում է ԱԺ-ում, ինչպես նաև ԵՊՏՀ ուսխորհրդում:
    Գրիշ Ամիրխանյան

    ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահը՝ Սևակ Խաչատրյանը, ևս լրագրողների վրա հարձակվածների ամբոխում է եղել: Խաչատրյանը չէր ներկայանում, «դուք ո՞վ եք» հարցին պատասխանում էր՝ «էդ ի՞նչ կարևոր ա»:
    Սևակ Խաչատրյան

    Ուսխորհրդի նախագահը լրագրողների հարցերին պատասխանալու փոխարեն՝ դիմում էր ԵՊՏՀ ընդունարանում գտնվող մի քանի ոստիկաններին. «Հարգելի ոստիկաններ, առանց ռեկտորի թույլտվության, բուհ մարդ չթողնեք»: Իսկ լրագրողները շարունակում էին հարցնել, թե ով է այն մարդը, ով ցուցումներ է տալիս պետական մարմնի ներկայացուցիչներին:
    Սևակ Խաչատրյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

    Ուսխորհրդի նախագահի՝ սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարներում գտանք լրագրողների վրա հարձակված ևս մեկ ակտիվ «ուսանողին»: Նա «Ֆեյսբուքում» գրանցված է որպես Սերգո Խառատյան: Երբ լրագրողներից մեկը ԵՊՏՀ-ում վեճի ժամանակ դիմել էր ոստիկանին՝ պահանջելով միջամտել և թույլ չտալ, որ իրեն հրեն, Սերգո Խառատյանը հայտարարել է՝ «տո ձեզ ով կարա հրի»:
    Սերգո Խառատյան

    Լրագրողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած ևս մեկը սոցցանցում ներկայացված է որպես Սարգիս Մուրադյան:


    աղբյուր

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.12.2013), Jarre (15.02.2014), Rammstein (13.02.2014), Tig (27.12.2013), Tiger29 (27.12.2013), Գալաթեա (26.12.2013), Նաիրուհի (27.12.2013), Տրիբուն (27.12.2013)

  7. #1999

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.12.2013), Norton (28.12.2013), Tig (28.12.2013)

  9. #2000
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԲՀԿ-ն է համախմբվելո՞ւ, թե՞ դաշնակները, որ դեսպանի պաշտոն են ստանում... թե՞...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (30.12.2013), Տրիբուն (30.12.2013)

  11. #2001
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2013-ի յոթ հեքիաթները

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (31.12.2013), Tiger29 (31.12.2013), Արամ (30.12.2013), Ներսես_AM (30.12.2013), Տրիբուն (30.12.2013)

  13. #2002
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ որոշում է կայացվել հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչև ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը:

    Արմեն Ռուստամյանը նշեց, որ հանրահավաքն անցկացվում է քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ` նրանց առաջարկով: «Մենք ընդունեցինք քաղաքացիական նախաձեռնությունների այդ առաջարկը և որոշեցինք հանդես գալ համատեղ ուժերով»,- ասաց նա:

    Ռուստամյանը հավելեց, որ խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ:
    Աղբյուր՝ yerkir.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (10.01.2014), VisTolog (10.01.2014), Աթեիստ (10.01.2014), Արէա (10.01.2014)

  15. #2003
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #2004
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. հիշեցում, այս թեման նախատեսված է ՄԻԱՅՆ լրահոսի համար՝

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադրություն. որոշվել է այսուհետ սույն բաժնում արգելել քննարկումներն ու մեկնաբանությունները: Թեմայում լինելու է միայն լրահոս: Մեկնաբանությունները կխնդրեմ անել «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» կամ մեկ այլ համապատասխան թեմայում, եթե այդպիսին լինի: Ցանկացած մեկնաբանություն համարվելու է թեմայից դուրս և ջնջվելու է՝ համապատասխան հետևանքներով:
    Մոտ 200 գրառումներ տեղափոխել եմ «Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմա:
    Ժող ջան, նախօրոք եմ ասում այսուհետ ցանկացած գրառում այս թեմայում, որ չի համապատասխանի թեմայի պահանջին ջնջելու եմ անկախ բովանդակությունից: Նենց որ՝ ուշադիր եղեք, որ հետո չբողոքեք:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.01.2014), Sagittarius (11.01.2014), Ձայնալար (11.01.2014)

  18. #2005
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տառոսը մերին:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (07.02.2014), Տրիբուն (29.01.2014)

  20. #2006
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սերժիկի թուլեքը խոչընդոտում են մարտի մեկի հանրահավաքի իրազեկմանը:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (12.02.2014), Chuk (13.02.2014), Norton (14.02.2014), Rammstein (13.02.2014), Tig (13.02.2014), Աթեիստ (13.02.2014)

  22. #2007
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վ. Կարապետյանը վաղը սպասելու է Կ. Ավագյանին՝ տեղի եւ ժամի մասին կիրազեկվի

    «Մենք երկար ժամանակ նման դրսևորումների չենք արձագանքել, բայց այսուհետ ցանկացած նմանատիպ դրսևորում իր պատասխանը ստանալու է: Այսօր այդ պատասխանը ստացվել է այդ փողոցում պատահական հայտնված մեր կազմակերպության անդամների կողմից, վաղը եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք ոչ թե այն երիտասարդներին, ովքեր միամտաբար հայտնվել են այդ իրավիճակում, այլ իրական կազմակերպիչներին, ովքեր թաքնվել են այս երիտասարդների հետևում»: «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը այսպես է մեկնաբանել երեկ ՀԱԿ-ի թռուցիկ բաժանող ակտիվիստների հետ վիճաբանության մեջ ներքաշված ՀՀԿ-ական երիտասարդների պահվածքն ու գործողությունները:

    Թե ինչպես պետք է ավելի խիստ պատասխաններ տան ՀՀԿ-ական երիտասարդները այն էլ ոչ թե ակտիվիստներին, այլ կազմակերպիչներին, այս հարցը մեզ ճշտել չհաջողվեց, քանի որ ինչպես խոսքերի հեղինակը, այնպես էլ իր համակուսակիցները առհասարակ մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում:

    Իսկ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ իրենք դարձյալ վաղը շարունակելու են իրազեկել հանրությանը եւ սպասում են Կարեն Ավագյանին, որպեսզի տեսնեն, թե ինչ քայլեր է ձեռնարկելու եւ ինչպես է իրագործելու իր սպառնալիքները: Վ. Կարապետյանն ասաց, որ իրազեկման աշխատանքներին անձամբ ինքն է մասնակցելու եւ սպասելու է հենց Կարեն Ավագյանին, որ գա ու իրագործի իր խոսքերը: Վ. Կարապետյանը խոստացավ, որ տեղի եւ ժամի մասին կիրազեկեն, հայտարարություն կտարածեն քիչ անց, որպեսզի ՀՀԿ-ականները իմանան նախօրոք:

    «Ես կգնամ ու ուշադիր կհետեւեմ և կսպասեմ իրեն, իրեն ու իրա նմաններին կսպասեմ, այլապես համապատասխան գնահատական կտամ:

    Մենք հիմա պայմանավորվում ենք՝ որտեղ է լինելու եւ երբ, այնուհետեւ հրապարակային կգրենք որտեղ է եւ ուշադիր կհետեւենք՝ տեսնեմ իրա թիմակիցները կգա՞ն, թե՞ չէ: Այն ժամանակ եզրակացություն կանենք:

    Վաղը կերեւա, այ որ գա, մի հատ հանդիպի, մենք շփվենք, վաղը կերեւա: Եթե ինքը իսկապես հավատարիմ մնա իր խոսքերին, կտեսնենք՝ ինչ կանեն ու ոնց կանեն, եթե

    հավատարիմ չմնա, ես կրկնում եմ՝ կանեմ իմ եզրակացությունը եւ հրապարակային կասեմ՝ ինչ եմ ես մտածում այդ խոսքերի մասին: Կարող է եւ մարդը կիրականացնի իր սպառնալիքը…»:

    Մեր այն նկատառմանը, թե Կարեն Ավագյանին հրավիրո՞ւմ եք զրույցի, Վ. Կարապետյանը չհամաձայնեց. «Չեմ հրավիրում, պարզապես սպասելու ենք նրան»:


    Աղբյուր՝ Գալա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (13.02.2014), Norton (14.02.2014), Աթեիստ (13.02.2014), Ձայնալար (14.02.2014), Տրիբուն (14.02.2014)

  24. #2008
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    (Չգիտեմ, թե ինչքանով ա լրահոս, բայց ամենահարմար թեման իմ կարծիքով էս ա)



    Այդ վախն ու այս հարցազրույցը հնարավոր դարձրեց միայն մի մարդ՝ Սերժ Սարգսյանը: Նա թույլ տվեց մարդասպանին հարցազրույց տալ բացառիկ ու պատմել իր կենսոլորտի մասին, որից ամեն մարդ բնության առողջ մղումով կուզենա կիլոմետրերով հեռու մնալ: Այս հարցազրույցն իրոք բացառիկ էր: ՈՒ բացառիկության տիտղոսը նվիրում է նախագահը:

    Վերջերս այնպես էր ստացվում, որ համացանցից էի իմանում ընկերներիս, ծանոթներիս մահվան մասին, որոնց գնահատել եմ շատ: Էդ պահին ավերիչ մի վիշտ է տարածվում մարմնովդ մեկ, մի հուսահատություն, մանավանդ, երբ մարդ չկա կողքիդ, որ ասես, խոսքի վերածես հուսահատությունդ, մի էնպիսի զգացում է, թե ուզում ես լուրի պոչը բռնել, չթողնել` ճիշտ լինի, մի հատ էլ ես կարդում, լուրը տեղ է հասնում, սկսում մորթել ուղեղդ, հոգիդ, ուզում ես փակել համակարգիչը, չի ստացվում…

    Մարտի 11-ին հենց այդ նույն զգացումն ունեցա, բայց մարդ չէր մահացել:

    Ես պատահաբար կարդացի Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցը Slaq.am ում: Մինչ այսօր ես կարծել եմ, թե միայն թատրոնում կարող է մարդը ինչ-որ բան կարդալիս վատ զգալ այնքան, որ չկարողանա խոսել, չկարողանա շարժվել, կորցնի բոլոր ունակությունները առողջ մարդու, եթե միայն դա մահվան անսպասելի գույժ չէ:

    -Պարոն Խաչատրյան, ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն է, որ միշտ ուղեկցում է ձեզ: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել և ի՞նչ պայմաններում:

    Հարցնել մեկին, որի կենսագրությունը հանցագործությունների էնցիկլոպեդիա է, վիքիպեդիա, թե ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն է միշտ ուղեցկել իրեն: Հիմա ասեք, որ Լարս ֆոն Թրիերի ֆիլմի բաց տեսարանները կվնասեն մեր ձևավորվող սերնդի հոգեկերտվածքը: Սրանից այլասերված բան երբևէ տեսե՞լ եք:

    Չէ, առաջ էլ էին մարդ սպանում՝ պատահաբար կամ մտածված: Բայց դրանից հետո եթե պիտի արդարացվեին, անմիջապես կորում էին քաղաքից, որ մարդիկ մոռանան իրենց: Իսկ այս գարշահոտի մեջ հանցագործի հետ հարցազրույց են անում ու էն էլ ի՜նչ հարցազրույց՝ զգացմունքների մի ամբողջ կայսրություն:

    Էս ի՞նչ ենք անում, պարոննե՛ր և տիկիննե՛ր, օրիորդնե՛ր և տղանե՛ր… էս ի՞նչ եք անում:

    -Ինչպիսի՞ն էր Սուրեն Խաչատրյանը բակում, մանկապարտեզում, դպրոցում: Մեկ անգամ, երբ զրուցում էինք, ասացիք,- հարցնում են Սուրեն Խաչատրյանին: Հնչում է մոտավորապես ինչպես «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը»: «Մանկապարտեզում ակտիվ եմ եղել, դպրոցում՝ գերազանցիկ, տեխնիկումում՝ նույնպես»:

    Տեր մեր Աստված… ի՞նչ դպրոց, ի՞նչ մանկապարտեզ, ի՞նչ տեխնիկում…

    Այս մարդու բակում կրակել են Հայկական բանակի սպայի վրա, սպանել են նրա եղբորը՝ չհաշված մնացած բռնաբարություններն ու վայրենությունները… Ի՞նչ մանկապարտեզ ու տեխնիկում, ի՞նչ գերազանց առաջադիմություն: Դուք խեղկատա՞կ եք, թե՞ մենք ենք արդեն խեղկատակ դարձել:

    -Տարիների ընթացքում արժեհամակարգը փոխվում է: Օրինակ, այն տարիներին ո՞ր արարքի համար էին երիտասարդներին պիտակավորում, ինչպես այսօրվա խոսակցականով են ասում՝ «կոտրում», ինչի՞ արդյունքում էին նրանք դառնում վատ տղաներ,- պարոնին հարցնում է shamshyan.com-ի թղթակիցը:

    -Շատ բաներ կային առաջնային տեղում, որի համար կարող էիր վատ մարդկանց շարքերը դասվել: Հիմա ի՞նչ ասեմ, որ բռնաբարության համար դատվողները, նման արարք անողները վատ մարդիկ էին: Նրանք հենց վատ օրինակ էին և այն ժամանակվանից դա վատ արարք է:

    Հարգելի ընթերցո՛ղ, հարգելի համաքաղաքացինե՛ր, հայրենակիցնե՛ր, համակուրսեցինե՛ր ու համադասարանցինե՛ր, հարևաննե՛ր, գործընկերնե՛ր, սա հատված է մի հարցազրույցից որը տեղադրված է որպես «բացառիկ» հարցազրույց…

    Մարդասպանների մեծարումը ոտքերը ծալող իրականության ախտանի՞շ է, թե՞ մի ուրիշ բան, որի անունը դեռ որոշված չէ:

    Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկը Գորիսից էր, ու մարդիկ էնպես էին վախենում մոտենալ միկրոֆոնին, էնպես տխուր վախով էին ասում՝ «ամեն ինչ լավ ա», որ ուզում էիր ամոթից ինքդ քեզ համոզել, որ սխալ ես լսում: ՈՒ այդ վախն ու այս հարցազրույցը հնարավոր դարձրեց միայն մի մարդ՝ Սերժ Սարգսյանը: Նա թույլ տվեց մարդասպանին հարցազրույց տալ բացառիկ ու պատմել իր կենսոլորտի մասին, որից ամեն մարդ բնության առողջ մղումով կուզենա կիլոմետրերով հեռու մնալ: Այս հարցազրույցն իրոք բացառիկ էր: ՈՒ բացառիկության տիտղոսը նվիրում է նախագահը:

    -Իսկ ինչպե՞ս միլիոնատեր դարձաք:

    -Ուկրաինայում ես ատամնատեխնիկ էի: Հայաստանից գնալով այնտեղ՝ ատամնաբուժարան բացեցի: Աշխատեցինք տասը տարի:

    Իմացա՞ք ոնց են դառնում միլիոնատեր, այ ծույլ ժողովուրդ: Վեր են կենում, գնում Ուկրաինա ու դառնում ատամնատեխնիկ: Բայց հիմա չէ, հիմա խառը ժամանակներ են Ուկրաինայում:

    Ուզում եմ բացառիկ հարցազրույցի մի հարց էլ անպայման հասցնել ընթերցողիս:

    -Նախապես ներողություն եմ խնդրում, բայց կուզեք այս հարցին պատասխանեք, կուզեք՝ ոչ: Անգամ ասում են, որ այդ տարիներին հայրենասիրական դրդումներով թրքուհու եք բռնաբարել:

    Աշխա՜րհ, մարդկությո՜ւն, դուք երբևէ լսե՞լ եք «հայրենասիրական դրդումներով բռնաբարության» մասին:

    Բոլորը բոլորին մատնում են, բոլորը բոլորին գաղտնալսում են, ոչ ոք ոչ ոքի չի հավատում, ոչ ոք չի ամաչում, ստում են, վաճառվում ու խոսում վաճառվողների դեմ, ոչ ոք չի հասկանում՝ ով ում դաշտում է խաղում, ընդդիմադիրները, պարզվում է, իշխանահաճո են, բարոյականության քարոզիչները անբարոյականության դասագրքի հեղինակ կարող են լինել, վախկոտներն ամենահամարձակն են թվում, համարձակները լռել են, մահացած ընկերոջ վրա առևտուր են անում, բոլորը հոխորտում են, ոտքի տակ են տալիս խեղճերին միայն, հզոր տականքներից թաքնվում են լավագույն դեպքում, իսկ ընդհանրապես՝ քծնում: Դեպի ո՞ւր…

    -Լսեցե՛ք, մի բան ասեմ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Եթե չափը անցնում ես, ոչ ոք ոչինչ չի վայելում: Չափը անցնում են այն մարդիկ, ովքեր երիտասարդ տարիներին փող չեն տեսել, հետո տեսել են ու գայթակղվել են և չեն հագենում: Տեսե՛ք, ես այնքան եմ տեսել, որ սովետական տարիներին օրը չորս, հինգ հազար ռուբլի փող եմ աշխատել: Ես այդքան տեսել եմ: Էլ ես ինչի՞ մասին պետք է մտածեմ: Իսկ իմ ընտանիքի անդամները պետք է չափի մեջ ապրեն, ինչքան էլ որ մեծ կարողություն ունեմ: Դրանով է, որ ես Սյունիքում նման հարգանք եմ վայելում:

    Սրանք բոլորը մեռնելու ախտանիշեր են:

    Ի՜նչ տգեղ եք մեռնում ու ի՜նչ երկար…

    Աղբյուր՝ Civilnet

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (15.03.2014), Աթեիստ (15.03.2014)

  26. #2009
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:
    Բարև Ձեզ

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (03.04.2014)

  28. #2010
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:
    ներկայացրել… ընդունվել ա…

Էջ 134 160-ից ԱռաջինԱռաջին ... 3484124130131132133134135136137138144 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •